Սովորական խայտառակություն

Տեսանելի և անտեսանելի կառավարությունը

Հունիսի 14, 2017
Տեսանելի և անտեսանելի կառավարությունը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով կառավարության կողմից ներկայացվելիք ծրագրից և այս ամիսներին կատարված աշխատանքներից, ասել է. «Այս պահին բացի հայտարարություններից որևէ շատ տեսանելի արդյունք չկա, երբ ծրագիրը կգա, մենք նաև խորհրդարանական քննարկումների ժամանակ հաշվետվություն կակնկալենք, որովհետև որքան ես տեղյակ եմ, այդ ներդրումների խումբը, որ ստեղծվել է, գուցե արվել են ներդրումներ, բայց մենք տեղյակ չենք… Մեր վերաբերմունքը պայմանավորված է լինելու նրանով, թե ինչ է արվել, բայց ես տեսանելի տեղաշարժ տնտեսության ոլորտում չեմ տեսել»:

 

Այն, ինչ ոչ մի կերպ տեսանելի չէ «Ծառուկյան» դաշինքի համար, վերջին շրջանում շատ հստակ սկսել են տեսնել ՀՅԴ-ում: Դրա մասին շտապեց հայտարարել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` ասելով. «Շատ մանրակրկիտ կազմված ծրագիր է՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով, հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է: Այսպիսի մանրակրկիտությամբ, այսպիսի հստակ թիրախներով ծրագիր նախկինում չկար»: Հետո Վարդանյանը նաև հավելեց, թե ցանկացողները կարող են տեսնել, որ Հայաստանում սկսվել է որակական փոփոխությունների փուլ։


Այս երկու արձագանքներից պետք է հետևություն անել, որ ներկա պահին Դաշնակցությունը ցանկանում է տեսնել, դրա համար տեսնում է, իսկ «Ծառուկյան» դաշինքը չի ցանկանում, այդ իսկ պատճառով էլ արդյունքները տեսանելի չեն: Բայց այստեղ խնդիրը որևէ առնչություն չունի զգայարանների գործունեության որակական աստիճանի հետ: Դաշնակցությունը սկսեց առաջընթաց տեսնել այն պահից ի վեր, երբ ընդգրկվեց իշխանական կոալիցիայում: Մինչ այդ ՀՅԴ տեսողությունն առանձնապես փայլուն չէր: Իսկ «Ծառուկյան» դաշինքն էլ իր հերթին չի կարող լավ բան տեսնել, քանի որ նա ՀՅԴ ընդունակություններով օժտված չէ:







Դիտումների քանակ 43091


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Աղվանն ուզում է մի հատ էլ երդվել

Մայիսի 4, 2018


Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնեց, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը՝ որոշել է նրան հեռացնել ՀՅԴ...

Մի մուկ խոսեց իր հերթին

Մի մուկ խոսեց իր հերթին

Մայիսի 3, 2018


Դաշնակցության և դրան կից շրջանակներում շատերին է հայտնի, որ Աղվան Վարդանյանի կուսակցական մականունը «մուկ» է: Թե ով է այդպես որո...

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Ընկեր Աղվանը հակադաշնակցական է

Մայիսի 1, 2018


Ողջ օրը Ազգային ժողովում ընթացող նիստում հնչած ելույթները վկայում էին մի բան` հստակ դերաբաշխումը կատարված էր, և յուրաքանչյուրը ...

Սիրավեպ տարիներ անց

Սիրավեպ տարիներ անց

Ապրիլի 25, 2018


ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղարուհի Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարել է. «Իշխանությունը պետք է հեռանա»։ Ավելին, նա կարծում է, ...

Ո՞վ գլխի գցեց

Ո՞վ գլխի գցեց

Մարտի 1, 2018


Ազգային ժողովի հունձքն այսօր առատ էր, և առաջին ընթերցմամբ ընդունվեցին մոտ մեկ տասնյակի հասնող օրենքի նախագծեր: Եվ միայն մի դեպք...

Չեղած պաշտոնի կռիվը

Չեղած պաշտոնի կռիվը

Փետրվարի 27, 2018


Ցանկացած աղմկոտ, սկանդալային պատմություն, որ կապվում է ՀՅԴ-ի հետ, դաշնակներն անմիջապես հերքում են, ասես Դաշնակցությունը կատարյա...

Մեկ րոպեում ուրացավ

Մեկ րոպեում ուրացավ

Փետրվարի 27, 2018


Արդեն առիթ ունեցել ենք գրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված Լիպարիտ Մելիքջանյանի մասին, որը մեկ տարի ...

Համահունչ դաշնակների ներծծումը

Համահունչ դաշնակների ներծծումը

Փետրվարի 23, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ: Նույն ...

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Հունվարի 22, 2018


ԱԺ ճեպազրույցների ժամանակ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է գնաճին: Նա նշել է, թե «Ելքի» հրա...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Հունվարի 18, 2018


Դաշնակների համար միշտ փող է եղել առաջնայինը, նրանց հայրենասիրությունն ու նացիոնալիզմը ժամանակավորապես սառեցվում են, երբ լափաման...

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Հունվարի 17, 2018


Դեռ վերջնական հստակություն չկա ապագա նախագահի ընտրության հարցում, բայց արդեն տարատեսակ կարծիքներ ու վարկածներ են հնչում նոր կառ...

Դաշնակների մանկական խաղերը

Դաշնակների մանկական խաղերը

Դեկտեմբերի 22, 2017


Դաշնակներն այսօր ասուլիս էին հրավիրել, որ ասեին, որ ոչինչ չեն ասելու: Հոգեբանության մեջ կա մարդկային բարդույթի նմանօրինակ դրսևո...

Պոլի շորի փրկության գործը

Պոլի շորի փրկության գործը

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովում նախատոնական տրամադրությունները կտրուկ փոփոխության են ենթարկվել` իրենց տեղը զիջելով բուռն խմորումներին: Իսկ մեղ...

Ընկեր Աղվանը կդառնա՞ հանրապետական

Ընկեր Աղվանը կդառնա՞ հանրապետական

Դեկտեմբերի 14, 2017


ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հիմքեր ունի պնդելու, որ նախագահի թեկնածու առաջադրելու հարցում «Ելք» դաշինքը հաջողու...

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Դեկտեմբերի 6, 2017


ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությա...

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Նոյեմբերի 20, 2017


Եթե ուշադիր հետևենք հայաստանյան քաղաքական բազմագույն ներկապնակին, ապա ամենադժվարը Դաշնակցության վիճակն է: Մյուսները քիչ թե շատ ...

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Նոյեմբերի 16, 2017


ՀՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր իր կուսակցության անունից հայտարարեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկ...

Սուտը չի կարելի բացառել

Սուտը չի կարելի բացառել

Հոկտեմբերի 30, 2017


Մի քանի օր առաջ, երբ լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ դաշնակ Աղվան Վարդանյանը 2018-ին նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, նրա կու...

Հաշվետվություն չեղած բանի մասին

Հաշվետվություն չեղած բանի մասին

Հոկտեմբերի 4, 2017


Դեռ նախորդ կոալիցիոն կառավարության ժամանակ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշում էին կայացրել, որ բոլոր կարևորագույն հարցերը պիտի համատեղ քննու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ