Միջազգային խայտառակություն

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017
Ավելորդ իրերը դուրս են նետվում

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ նրան քաղաքացիությունից զրկելու և Վրաստան արտաքսելու մտադրության մասին: «Իմ շատ լավ տեղեկատվական աղբյուրը հաղորդել է, որ նախագահ Պորոշենկոն հանձնարարել է Իգոր Կոնոնենկոյին և Ալեքսանդր Գրանովսկուն զբաղվել ինձ քաղաքացիությունից զրկելու գործով դատարանի որոշմամբ»,- հայտարարել է Սաակաշվիլին:

 

Սաակաշվիլին հավանաբար անկեղծորեն զարմացած է, որ իր հետ կարող են այդպես վարվել, թեև նման հանգուցալուծումը այն միակ տրամաբանական ավարտն է, որի մասին կանխորոշում ու զգուշացնում էին դեռևս տարիներ առաջ: Սաակաշվիլին ֆենոմեն չէ, այլ տեսակ, հատուկ նպատակների համար գործածության մեջ դրվող սուբյեկտ, որի օգտագործման ժամկետի ավարտից հետո նա պիտի դառնար ավելորդ: Եվ եթե նախկին նախագահն իր վրա չի գտնում այդ մասին ազդարարող մակնշումը, դա դեռ չի նշանակում, թե ինքը մշտական է:


Մյուս կողմից՝ ուշադրության է արժանի Պորոշենկոյի դիրքորոշումը: Ժամանակին նա փախստական վրացուն իր գիրկն ընդունեց իբրև հերոսական անձ, մեր օրերի Չե Գևարա, նրան օժտեց անսահման լիազորություններով, Միխեիլին դարձրեց ռուսատյացության և արևմտամետության խորհրդանիշ, քանի որ այդպիսին էր դրսի մեկենասների պահանջն ու ծրագիրը: Բայց ժամանակները փոխվեցին, պահանջները խմբագրվեցին, և հիմա Սաակաշվիլին հերոսից կվերածվի զոհի, որին կարելի է վերադարձնել վրացիներին Թբիլիսիի հետ հարաբերությունները ջերմացնելու դիմաց և միաժամանակ ազատվել ավելորդ բեռից, ինչպես տերերն ազատվում են վերահսկողությունից դուրս եկած կենդանիներից: Միխեիլ Սաակաշվիլուն ոչ Կիևում կխղճան, ոչ Թբիլիսիում, ոչ Արևմուտքում: Նա այլևս չկա: Ժամանակից շուտ հոգին ավանդեց:






Դիտումների քանակ 77676


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Թանկի և էժանի տարբերությունը

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017


Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը,...

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հոկտեմբերի 25, 2017


Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ու գործարարները մշտապես անհարմար իրավիճակներում են հայտնվում, երբ անհրաժեշտ է լինում հայտարարագրե...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Սեպտեմբերի 30, 2017


Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-վրացական քաղաքական հարթության վրա բարձր մակարդակի փոխայցելությունների թիվն այնքան մեծ էր, ...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Տուկի տուկ-տուկը

Տուկի տուկ-տուկը

Սեպտեմբերի 19, 2017


Ուկրաինայում մի տարօրինակ անունով նախարարություն կա, կոչվում է` Ուկրաինայի ներքին տեղահանված անձանց և Կիևին չենթարկվող տարածքնե...

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Սեպտեմբերի 1, 2017


Թբիլիսիի կառավարության շենքի հարակից տարածքում մի արտասովոր բողոքի ակցիա էր: Կանգնած էին մի քանի հոգի, վրացերեն ինչ-որ պաստառ է...

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Հուլիսի 26, 2017


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությո...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Հուլիսի 18, 2017


«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն արդեն երկու ամիս է, ինչ ուկրաինական իշխանությունների ապօրինությունների պատճառով վնասներ է կրում: Բա...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Հունիսի 6, 2017


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եղբայրը՝ ուկրաինական խորհրդարանի նախկին պատգամավոր Պյոտր Յուշչենկոն, ցնցող հայտնագ...

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Հունիսի 3, 2017


Պաշտոնական կառույցները բոլոր առիթներով սիրում են մատնանշել, թե հայ-վրացական հարաբերությունները գերազանց են: Իրականությունը, սակ...

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Մայիսի 31, 2017


Սկզբում գրվեց, որ ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Աֆղան Մուխթարլին անհետացել է Վրաստանում: Հետո լուր տարածվեց, թե նա առ...

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Մայիսի 23, 2017


Ամեն մեկը խելագարվում է յուրովի: Խելագարության նշաններ է ցուցադրում նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Մի մեծ երկրի ղեկավ...

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Մայիսի 20, 2017


Հայրենասիրությունն ամենակարևոր մարդկային զգացումներից մեկն է։ Միանգամայն բնական է, որ մարդիկ սիրում են ծնողներին, երեխաներին, ս...

Առանց ճոռոմ կարգախոսների

Առանց ճոռոմ կարգախոսների

Մայիսի 10, 2017


Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, թե որքան արտասահմանյան ներդրումներ են կատարվել այդ երկրում վերջին ժամանակվա ընթա...

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Մայիսի 3, 2017


Թե ինչ են գտել ռուս ազգայնականները Ադրբեջանի մեջ` բարդ է ասել: Թե ինչն է հրապուրում նրանց ռուս-ադրբեջանական լավ հարաբերությունն...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ