Սովորական խայտառակություն

Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Հունիսի 16, 2017
Արեյանը` 2800 տարվա պատասխանատուն

Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրվեցին փոխքաղաքապետերը: Վերընտրվեց նաև Կամո Արեյանը, թեև մինչև այդ բաղձալի պահը «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները նրան հասցեագրեցին մեղադրանքների մի ամբողջ փաթեթ, ինչը Արեյանը դիմագրավեց համառ լռությամբ: Սակայն նիստի ավարտից հետո նա շտապեց լրագրողներին ասել, որ իր դաստիարակությունը թույլ չի տվել պատասխանել այդ մեղադրանքին. «Հարցը ադեկվատ չէր, կարիքը չունեի փրկօղակի։ Իմ մարդկային և պաշտոնեական դաստիարակությունը թույլ չտվեց պատասխանել։ Ծնկներս չեն դողում, թե ինձ մեղադրեցին...»։


Արեյանն, ինչ խոսք, բոլոր հիմքերն ունի ամուր ծնկներ ունենալու համար: Մինչ օրս նրա հասցեին հնչած բոլոր մեղադրանքները (անկախ այն բանից` դրանք հիմնավոր են եղել, թե ոչ) մնացել են անհետևանք: Իսկ երբ մարդը զգում է, որ ինքը գտնվում է պաշտպանվածության կամ անպատժելիության դաշտում, նրա ծնկները կարող են միշտ լինել ուղիղ և ամուր: Եվ հենց այդ նախադրյալներից ծնված ինքնավստահությունն էլ Կամո Արեյանին այնքան մեծ թևեր է տվել, որ նա այսօր հայտարարեց, թե պատրաստ է պատասխանատվություն կրել Երևանի 2800-ամյա կենսագործունեության առաջ։


Աստված մի արասցե, որ այս խոսքերը ընկնեն Զարուհի Փոստանջյանի ականջը: Այս անգամ Արեյանը հաստատ ջրից չոր դուրս չի գա: Տիկին Զարուհին մեկը մյուսի ետևից նրան կմեղադրի այն բանի համար, որ 7-րդ դարում արաբներին թույլ տվեց գրավել Երևանը, 1583 թվին չխոչընդոտեց, երբ Ֆարհադ փաշան գրավում էր քաղաքը, երբ Շահ Աբասը հայաթափում էր բնակավայրը, երբ 1724-ին Երևանի բերդը հանձնեց թուրքերին, երբ 1920թ. դեկտեմբերին Կարմիր բանակը մտավ մայրաքաղաք, երբ 1931թ. քանդեց Պողոս-Պետրոս եկեղեցին և այդպես անվերջ: Այնպես որ, Կամո Արեյանը լավ կանի` թողնի քաղաքի պատմությունը ու մտահոգվի միայն իր անձով, որովհետև Երևանը հավերժական է, իսկ ինքն` անցողիկ:







Դիտումների քանակ 37719


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Թունավոր ժամանակներ ենք ապրում

Թունավոր ժամանակներ ենք ապրում

Հուլիսի 26, 2018


Անձնազոհություն բառն ընդամենը գեղեցիկ կամ դատարկ բառ չէ: Իսկապես կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց անձը զոհաբերել հանուն վեհ ն...

Իմաստի բացակայությունը

Իմաստի բացակայությունը

Հուլիսի 13, 2018


Երևանի ավագանին հուլիսի 16–ին պետք է քաղաքապետ ընտրի։ Բայց կընտրի՞: Ագրեսիվ հեղափոխականությունը համաձայն չէ դեպքերի նման զարգաց...

Անտեղյակն ու երախտամոռը

Անտեղյակն ու երախտամոռը

Հուլիսի 12, 2018


Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանի անունը վերջին տասը տարիների ընթացքում հազիվ թե երբևէ հնչած լինի դրական շեշտադրումն...

Սաբոտաժը հաղթե՞ց

Սաբոտաժը հաղթե՞ց

Հուլիսի 12, 2018


Այսօր ծանր օր էր քաղաքապետարանում: Երևանի ավագանու նիստում որոշում էին քաղաքապետի ընտրության օրը: Մոտեցումները տարբեր էին: Ի վե...

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Մայիսի 31, 2018


Եթե հարցադրում արվի` ո՞վ է Հայաստանի ամենահեղափոխական անձը` Նիկոլ Փաշինյանը՞, թե՞ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ապա վերջինս...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Մայիսի 16, 2018


«Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ապստամբության առաջնորդները սիրում են բոլոր հնարավոր առիթներով արձանագրել, որ իրենց շարժու...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Վատից վատն էլ կա

Վատից վատն էլ կա

Փետրվարի 26, 2018


Շուրջ 55 անհատ և կազմակերպություն հանդես են եկել Երևանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ են անում կասեցնել «Երևա...

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Փետրվարի 19, 2018


Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու աշխատանքներն առա...

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Փետրվարի 16, 2018


Երևանի ավագանու չարաբաստիկ «կոյուղաջրային» նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ՀՀԿ-ական մի քանի անդամների գլխին ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Երևանի ավագանու կոյուղին

Երևանի ավագանու կոյուղին

Փետրվարի 13, 2018


Որ Երևանի ավագանու նիստերին խայտառակ մթնոլորտ է տիրում, դա վաղուց արդեն նորություն չէ: Ամեն անգամ այդ նիստերն ավարտվում են որևէ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ