Ազգային խայտառակություն

Սեքսը քաղաքապետարանում

Հունիսի 17, 2017
Սեքսը քաղաքապետարանում

Զարուհի Փոստանջյանի «Դժոխք» օպերացիան գործողության մեջ է: Այսօր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը մի հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է հունիսի 16-ին ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած խախտումներին: Այդ բավականին ընդարձակ շարադրանքում մեկ առ մեկ թվարկվում են այն իրավախախտումները, չարաշահումները, կանոնակարգային թերացումները, որոնք, ըստ «Երկիր Ծիրանի» կուսակցության, արձանագրվել են ինչպես հիշյալ օրը, այնպես էլ վերջին շրջանում: Դրանց բոլորին մեկ առ մեկ անդրադառնալու անհրաժեշտություն թերևս չկա: Սակայն չենք կարող շրջանցել հայտարարության 6-րդ կետը, որտեղ խոսք է գնում քաղաքապետարանում գենդերային հիմքով խտրական (սեքսիստական) վերաբերմունքի մասին:

 

Տիկին Փոստանջյանին այս երևույթն ակնհայտորեն մեծ զայրույթ է պատճառել, ինչի վկայությունն էլ երևույթի դրսևորումների մանրամասն թվարկումն է: Վերջինս սեքսիզմ է համարում այն, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկու անգամ մատնացույց անելով «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամներ Սոնա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի սեռը, իրեն թույլ տվեց նման արտահայտություն անել․ «Ինձ թվում է այս աղջկա միկրոֆոնը անջատել է արդեն պետք» և «քանի որ Դուք կին եք, ես չընդհատեցի», իսկ ՀՀԿ-ական Հասմիկ Սարգսյանը բղավելով փորձում էր խանգարել «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամների ելույթները հայտարաելով` «Անհարմար է, վերջը կին եք, մայր եք», ինչն իր հերթին նույնպես սեռի հիմքով խտրականության ու սեքսիզմի վառ արտահայտում է և ՀՀ Սահմանադրության խախտում։


Զարուհի Փոստանջյանի աչքից չի վրիպել նաև քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի պահվածքը, որը «ես տղամարդ եմ» կամ «իմ տղամարդկությունը» և նմանատիպ այլ սեքսիստական արտահայտություններով հարուստ ելույթ է ունեցել` վերստին խորապես վիրավորելով տիկնոջ սեռն ու արժանապատվությունը:


Դատելով Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու ցանկությամբ տոգորված Փոստանջյանի տրամադրությունից` կարելի է կռահել, որ սա ընդամենը սկիզբն է, դժոխային բազում պատկերներ են մեզ առաջիկայում սպասվում, և դրանց մեջ սեքսուալ ուղղվածությունը առաջնային դեր է խաղալու: Իսկ այս դեպքում պարոն Տարոնի վիճակը նախանձելի լինել չի կարող. Փոստանջյանը ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան չէ, որին գրկախառնված լուսանկարվելը նպատակ ուներ ընդգծել քաղաքապետի տղամարդկային ունակություններն ու հմայքը: Զարուհին կարող է նաև գոտկատեղից ներքև խփել:







Դիտումների քանակ 160886


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս

Ապրիլի 11, 2018


Երևանի ավագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների կողմից քաղաքապետարան բերված տարօրինակ նյութի բ...

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Ապրիլի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով իր կնոջն առավելագույնս հեռու է պահում հանրային վայրերից և հասարակական...

Տարոնին շտապ չոբան է պետք

Տարոնին շտապ չոբան է պետք

Ապրիլի 7, 2018


Ըստ մամուլի հարապարակումների, Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանմա...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Զարուհին խելագարվել է

Զարուհին խելագարվել է

Մարտի 31, 2018


«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խելագարության նշաններ է ցուցաբերում: Եվ սա ոչ թե կողմնակի կարծիք է կամ...

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Մարտի 29, 2018


Ավանդույթի ամբողջ հմայքն այն է, որ այն խախտել չի կարելի: Բայց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ բանը չի հասկանում: Այդպիսի ...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի

Մարտի 21, 2018


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռն...

Թեկուզ իրար սպանեն

Թեկուզ իրար սպանեն

Մարտի 20, 2018


Երևանի ավագանու երեկվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցայտնոտի մեջ էր հայտնվել ու աջուձախ մեղ...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Էրոտիկա` ծիրանների մասնակցությամբ

Մարտի 17, 2018


Երևանի ավագանում հանրահայտ, մղձավանջային նիստից հետո, որն այնքան մեծ աղմուկի տեղիք տվեց, բոլորը խոսում են այն մասին, թե առաջիկա...

Մտքի խավար, խավար քաղաք

Մտքի խավար, խավար քաղաք

Մարտի 12, 2018


Նրանք, ովքեր հաճախել են դպրոց, գիտեն, որ ձմռան օրերը կարճ են, իսկ գիշերները` երկար։ Օրինակ, ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությո...

Թասիբի մեռածները

Թասիբի մեռածները

Մարտի 9, 2018


Զարուհին չի սիրում Նիկոլին: Նիկոլը չի սիրում ՀԱԿ-ին: «Սասնա ծռերը» չի սիրում Նիկոլին: «Ժառանգությունը» ոչ մեկին չի սիրում: Բայց...

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Մարտի 8, 2018


Մեր հայրենի չինովնիկների ամենասիրելի զբաղմունքներից մեկը տոն օրերին շնորհավորական ուղերձներ գրելն է: Այդ պաթոսախեղդ տեքստերի մի...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Ծիրանն արդեն փչանում է

Ծիրանն արդեն փչանում է

Մարտի 1, 2018


Մոտ մեկ ամիս առաջ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց ան...

Վատից վատն էլ կա

Վատից վատն էլ կա

Փետրվարի 26, 2018


Շուրջ 55 անհատ և կազմակերպություն հանդես են եկել Երևանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ են անում կասեցնել «Երևա...

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը