Սովորական խայտառակություն

Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

Հունիսի 19, 2017
Թովմասյանի մոտ ինչ-որ բան այնպես չէ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը պատրաստվում է ջուրը նետել ուրիշների չարչարանքի պտուղները և հասարակության սպասելիքները: Թովմասյանը հայտարարել է, որ նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չպետք է ակնկալել կտրուկ փոփոխություններ։ Ավելին, նա պնդել է, որ այդ հանձնաժողովը ընդունակ չի լինելու որևէ էական գործ կատարել, և միակ բանը, որ գուցեե թե հաջողվի նրան, լինելու է այն, որ ընդամենը ցույց է տալու, որ ինչ–որ բան այն չէ։


Այն, որ ինչ-որ բան հաստատ այն չէ, դրա մասին մենք առանց հանձնաժողովի էլ գիտեինք: Հարկ չկար դրա համար միջոցներ վատնել ու հատուկ կառույց ձևավորել: Իսկ Հրայր Թովմասյանի գծագրած պատկերն ընդհանրապես հուսահատության է հասցնում: Հարցին, թե հանձնաժողովի աշխատանքի արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաներ կհայտնվե՞ն ճաղերի հետևում, վերջինս անմիջապես և կտրական պատասխանել է. «Բնավ, այս հանձնաժողովը և օրենքը դրա մասին չէ, չի նշանակում, որ այս օրենքն ունենալու պարագայում պետք է այդ մարդիկ հայտնվեն ճաղերի հետևում»:


Ասվածից հետևում է, որ եթե հանցագործի ձեռքը բռնել ես հանցանքը կատարելիս, սա դեռ չի նշանակում, թե նա պիտի պատժվի: Սա ընդամենը պիտի նշանակի, որ ինչ-որ բան այնպես չէ: Իսկ թե հատկապես ինչը, հենց այս կետի վրա խնդիրը ճյուղավորումներ է ունենում: Առաջին ճյուղը մենք արդեն գիտեինք` երկիրը կոռումպացված է: Այժմ կիմանանք նաև երկրորդի մասին, ինչը խիստ անձնավորված է: Բանն այն է, որ Հրայր Թովմասյանի մոտ նույնպես ինչ-որ բան այնպես չէ, իսկ եթե ավելի պարզ արտահայտվենք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նրա դուրը չի գալիս, քանի որ ինքն անձնական մասնակցություն չունի դրա ստեղծման գործում: Եվ այդ պատճառով էլ նա որոշել է փնովել: «Ես ունեմ իմ պատկերացումը այդ ողջ համակարգի մասին, որը որոշակիորեն չի համընկնում այն համակարգի հետ, որն այս փուլում ներդրվել է, բայց ես դրա մասին չեմ բարձրաձայնում։ Իմ պատկերացումները մի փոքր այլ են այդ ոլորտում անելիքների հետ կապված»,- անկեղծանում է նա ու ամեն ինչ իր տեղն է ընկնում:


Հիմա արդեն պայքարը ունի երկու ճակատ: Մեկը` կոռուպցիայի դեմ, մյուսը` Թովմասյանի: Ու երկուսին էլ հաղթելը օգուտ կբերի այս երկրին:







Դիտումների քանակ 28702


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հիմա ի՞նչ անենք, այս ճամպրուկն ո՞ւր դնենք

Հունիսի 11, 2018


Լայն քննարկման առարկ է դառնում Բաղրամյան 26 տարված ճամպրուկների հարցը: Ինչպես հայտնի է, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Մայիսի 3, 2018


Բոլորն անհամբերությամբ սպասում են մայիսի 8-ի իրադարձություններին: Շատերի համար այդ օրը նշանակալի է դիտվում ոչ միայն այն իմաստով...

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Մարտի 23, 2018


Սահմանադրական դատարանի սրահներից մեկն այսօր անվանակոչվեց Սահմանադրական դատարանի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի անունով: ՍԴ...

Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել

Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել

Մարտի 22, 2018


Դեռ շարունակվում է վիճաբանությունն այն հարցի շուրջ, թե ինչու նախագահի ընտրությունը պիտի կատարվի փակ քվեարկությամբ, իսկ ահա վարչ...

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Մարտի 20, 2018


ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն սատարում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանի թեկնածությունը...

Խորհրդարանի կինոլոգները

Խորհրդարանի կինոլոգները

Մարտի 20, 2018


Փողոցային բառապաշարի, վիրավորական արտահայտությունների գործածումը քաղաքական բանավեճերում արդեն այնքան լայն տարածում է ձեռք բերել...

Ցմահ Թովմասյանը

Ցմահ Թովմասյանը

Մարտի 13, 2018


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել...

Հրայր Թովմասյանի օրինազանց իմիջը

Հրայր Թովմասյանի օրինազանց իմիջը

Փետրվարի 26, 2018


Այն պահից ի վեր, երբ Հրայր Թովմասյանը լքեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Դատախազը հերքում է վարչապետին

Դատախազը հերքում է վարչապետին

Փետրվարի 9, 2018


Հակակոռուպցիոն պայքար մղելու պատրաստակամություն ստանձնած մեր կառավարությունը միջազգային կառույցներին, դոնոր կազմակերպություններ...

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Դեկտեմբերի 14, 2017


Կառավարության այսօր կայացած նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր հա...

Թալանն` օրինական, պատիժն` անօրինական

Թալանն` օրինական, պատիժն` անօրինական

Դեկտեմբերի 8, 2017


Զարմանալի օրենքներ են ընդունվում մեր երկրում, այնքան զարմանալի, որ նույնիսկ այդ օրենքների հեղինակներն են դժվարանում մեկնաբանել ...

Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Նոյեմբերի 30, 2017


Չարաբաստիկ «Ընտանեկան բռնության վերաբերյալ» օրինագծի շարունակական քննարկումներն արդեն սպառել են բոլոր հնարավոր փաստարկումների պ...

Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Ե՞րբ ենք դառնալու Սաուդյան Արաբիա

Նոյեմբերի 29, 2017


Սաուդյան Արաբիան թեև շատ հարուստ, բայց իրականում բարբարոս ու բռնապետական երկիր է: Եվ ահա այս երկրում, որտեղ ոչ ոք չի հարգում ժո...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Սեպտեմբերի 24, 2017


Գիտության, բարոյականության, ողջամտության և տարրական նամուսի պղծման ևս մեկ դեպք գրանցվեց Հայաստանի Հանրապետության տարածքում` պրն...

Հրայր Թովմասյանն ու Կիրկորովը

Հրայր Թովմասյանն ու Կիրկորովը

Սեպտեմբերի 12, 2017


Այսօր խորհրդարանում «Հավաքների օգնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերով մշտ...

Թափանցիկ, բայց ոչ դատարկ

Թափանցիկ, բայց ոչ դատարկ

Հուլիսի 26, 2017


Շատերն են դեռ հիշում, թե ինչպիսի բուռն քննարկում ծավալվեց Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկում էր «Կոռուպցիայի կանխար...

Թովմասյանն ընտրե՞լ է գերեզմանատունը

Թովմասյանն ընտրե՞լ է գերեզմանատունը

Հուլիսի 20, 2017


ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միտքը հակում ունի ...

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Բոստանջյանը պատրաստվում է վերացնել մարդկությունը

Հունիսի 15, 2017


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը շատերի պես խրախուսում է հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորումը և ինքն էլ խոր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ