Սովորական խայտառակություն

Հայաստանի ամենամեծ գաղտնիքը

Հունիսի 23, 2017
Հայաստանի ամենամեծ գաղտնիքը

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սենսացիոն հայտարարություն արեց: Պարզվեց, որ ՀՀ կառավարության խոստացած հարյուր միլիոնավոր ներդրումների ծավալի 37-40 տոկոսն արդեն իրականացվել է: Հիշեցնենք, որ կառավարությունը 2017 թվականի համար նախատեսում է 830-840 մլն ներդրումային ծրագրերի կատարում, ինչը պետք է իրականացվի վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի հիմնած ներդրողների ակումբի գործունեության արդյունքում:


Նախարար Կարայանի ասածից պիտի հետևի, որ նվազագույնը 350 միլիոն դոլար արդեն ներդրվել է Հայաստանի տնտեսության մեջ: Սա առնվազն հրաշքի պես մի բան է, որովհետև ոչ գումարներն են տեսանելի, ոչ ոլորտներն են հայտնի, ոչ էլ այն մարդկանց կամ ընկերությունների անուններն են հրապարակվել, որոնք իբրև թե կատարել են այդ ներդրումները: Եվ ահա այս առիթով Սուրեն Կարայանն այսպիսի բացատրություն է տալիս. «Մոտ ժամանակներս ակումբը կհրապարարակի, թե որ ոլորտներում են իրականացվում ներդրումներ», իսկ հետո շտապում է հավելել, որ իրավասու չէ անուններ հրապարակել, քանի որ դա առևտրային գաղտնիք է:


Հիմա արդեն ամեն ինչ իր տեղն ընկավ: Փաստորեն, այսուհետ կարելի է ամեն տեսակ կասկածելի խոստումներ ու հավաստիացումներ հրապարակել և բոլորի համար ունենալ մի բացատրություն, այն է`ասել, թե դա գաղտնիք է: Այդ դեպքում արդեն ստիպված չեն լինի պատասխանել խիստ կոնկրետ և ապացույցներ պահանջող հարցերի: Իսկ եթե դա այդպես է, ապա Սուրեն Կարայանն այս դեպքում չափազանց համեստ է գտնվել: Մեկ ուրիշը նրա փոխարեն հանգիստ կարող էր վստահեցնել, որ 840 միլիոնն էլ արդեն Հայաստանում է ու կառավարությունը ամբողջովին կատարել է իր խոստումը:







Դիտումների քանակ 34455


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց

Ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց

Ապրիլի 19, 2018


Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքների բացասական ազդեցության մասին այս օրերին խոսելը շատ մոդայիկ է: Այլ բան է, թե ով դա ինչ...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Խեղճ դատախազներ, ո՞նց եք ապրելու

Մարտի 14, 2018


Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրված հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի դատախազներին մշտական բնակության վայրից դուրս...

Վերնախավում ցնցումներ կլինեն

Վերնախավում ցնցումներ կլինեն

Մարտի 7, 2018


Ազգային ժողովում ներկայացվեց կառավարության նոր կառուցվածքը, և այդ հեռանկարը իր հետ բազում խնդիրներ է բերելու: Եթե դրանցից առաջն...

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Քաղաքական և այլ նպատակահարմարության բեռը

Մարտի 6, 2018


Այս օրերին Ազգային ժողովում մեկը մյուսի ետևից օրենքներ են ընդունվում, որոնց հիմնական միտումը մեկն է` կառավարման կարգը հարմարեցն...

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Քաղաք, որ կարելի է նաև չունենալ

Մարտի 2, 2018


Եթե կա մի բան, որ մեր կառավարության մոտ ամենալավն է ստացվում, դա գլխից մեծ գործեր բռնելն ու դրանք կիսատ թողնելն է: Հարյուրավոր ...

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Բա մի հատ էլ չծխե՞նք պետության հաշվին

Փետրվարի 19, 2018


Մեր պետական կառույցներում ազնիվ մրցակցություն է սկսվել, թե ով կարող է ավելի հետաքրքիր ձևով մսխել պետության գումարները, ով կարող...

Իրենք գրում, իրենք հաստատում են

Իրենք գրում, իրենք հաստատում են

Փետրվարի 15, 2018


Ազգային ժողովը մենք անվանում ենք օրենսդիր մարմին, այսինքն՝ մի տեղ, որտեղ օրենքներ են լույս աշխարհ գալիս: Բայց ահա «Պառլամենտ մո...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Փակ դռներով կառավարությունը

Փակ դռներով կառավարությունը

Փետրվարի 1, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր անակնկալ մատուց...

Նախարարների «պապայի արևը»

Նախարարների «պապայի արևը»

Հունվարի 26, 2018


ՀՀ կառավարության աշխատակազմի ու արդարադատության նախարարության կողմից արդեն մշակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեությա...

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հունվարի 17, 2018


Հնարամիտ տղերք, սրամիտ տղերք, քարից հաց քամող, դատարկ տեղից փող շինող տղերք: Ուրիշ ինչ կարելի է ասել մեր կառավարության անդամներ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Դեկտեմբերի 28, 2017


Օրերս հավանության է արժանացել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը: Դրա մասին ասվում է, թե հիմնական նպատ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Դեկտեմբերի 27, 2017


Բոլորի օրինակով վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է փորձում տարին ամփոփել, բայց այդ բանը նրա մոտ այնքան էլ սահուն չի ստացվում: Կան ...

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Դեկտեմբերի 18, 2017


Կար ժամանակ, երբ պատկան մարմինները հայտարարում էին, որ մեր երկրում երբևէ վիճակագրություն կամ դիտարկումներ չեն անցկացվել` պարզել...

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Դեկտեմբերի 18, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը Վանաձորում արտահերթ ընտրություններ ա...

Եկավ ու ձգեց ականջները

Եկավ ու ձգեց ականջները

Դեկտեմբերի 8, 2017


Այսօր երեկոյան կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո լրագրողներին ներկայացավ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը