Ազգային խայտառակություն

Ղարաբաղյան բեկվածք. խաղաղություն ուժով

Հունիսի 23, 2017
Ղարաբաղյան բեկվածք. խաղաղություն ուժով

Վյաչեսլավ Միխայլով


Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում մտել է սրացման հերթական փուլ։ Առաջնագծում ակտիվացել է ականանետա-հրետանային հարվածների փոխանակությունը, հաճախակիացել են հետախուզական-դիվերսիոն ներթափանցումները։ Որպես հետևանք՝ ավելացել է մարտական կորուստների թիվը երկու կողմից էլ։ Ադրբեջանը սրացման համար մեղադրում է հայկական զորքերին։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն, իրենց հերթին, հայտարարում են հակառակորդի՝ առանց այդ էլ փխրուն ստատուս-քվոն խափանելու նոր փորձի մասին։ Լիածավալ պատերազմ առայժմ ոչ ոք չի ուզում, բայց ուժեղացված կերպով պատրաստվում են դրան։ Պնդվում է, որ Ադրբեջանը ռազմական հաջողությանն անհրաժեշտ լուրջ պոտենցիալ չունի։ Բայց անշեղորեն կուտակում է այն։


Անցած տարվա ապրիլյան սրացման սցենարի կրկնությունը սակավ հավանական է միանգամից մի քանի պատճառներով։ Նախ՝ իրեն զգալ է տալիս Բաքվի հարկադրյալ զսպվածությունը. բոլոր ճակատներով հարձակվելու հրաման տալը արտաքին ուժերը, համենայնդեպս՝ մինչև ընթացիկ ամռան վերջը, պարզապես «չեն ընկալի»։ Ադրբեջանին թույլատրված է, այդ թվում և նրա գլխավոր թուրքական ռազմական դաշնակցի կողմից, սոսկ սահմանափակ մարտական ակտիվություն ղարաբաղյան առաջնագծում։ Թուրքիան և մյուս խոշոր խացաղողները գրեթե ամբողջովին տարված են մերձավորարևելյան սուր իրադարձություններով։ Ադրբեջանական ղեկավարությանը ոչ երկիմաստորեն հասկանալ են տվել (և՛ Անկարայից, և՛ Մոսկվայից), որ կտրուկ մարմնաշարժումները հակամարտության գոտում կտրականապես արգելված են։ Միևնույն ժամանակ, Բաքվի առջև «կարմիր լույս» ստատուս-քվոյի տեղային խափանման պարբերական փորձերի ճանապարհին չի վառվում։ Ցավոք, մերձկասպյան հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության համար նման «ստոպ-ահազանգ» չի արձակվում նաև ռուսաստանյան կողմից։


Սրանում մեղքի իր բաժինն ունի նախևառաջ Հայաստանը։ Հանրապետության իշխանությունները ցայժմ խուսափում են վճռական քայլերից ինչպես ղարաբաղյան կարգավորման դիվանագիտական հարթությունում, այնպես էլ մանավանդ հակամարտության ռազմական կտրվածքով։ Երևանն ինքը պետք է կողմնորոշվի իր ռազմավարական նպատակների և մարտավարական խնդիրների հարցում՝ ակնկալելուց առաջ, որ այդ նույն Մոսկվան կոշտ կերպով Բաքվին կզսպի Ղարաբաղի շուրջ ցանկացած մարտական ակտիվությունից։


Ադրբեջանի ողջ ագրեսիվությամբ և նրա խորացող կամայականությամբ հանդերձ՝ տեղի իշխանությունների դիրքորոշումն ավելի հասկանալի է կողքից դիտողի համար։ Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության (ԼՂԻՄ ԽՍՀՄ-ի օրոք) վարչական սահմաններից դուրս յոթ շրջան, որոնցից երկուսը՝ մասամբ, գտնվում է հայկական ուժերի հսկողության ներքո։ Ադրբեջանը նախապայման է դնում դուրս բերել «օկուպացիոն զորքերն» այդ տարածքներից՝ մինչև կիրականացվեն ապասրացման միջոցառումներն «այդ հողում» և կգործարկվի կարգավորման քաղաքական գործընթացը։ Հայերն իրենց կողմից «անվտանգության գոտի» անվանված տարածքից հեռանալ չեն ցանկանում՝ հանդիպակաց նախապայման առաջադրելով՝ փաթեթային պայմանավորվածությունների ձեռքբերում՝ դրանցում Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու և առաջիկա տարիներին չճանաչված հանրապետությունում հանրաքվե անցկացնելու կետ ներառելով։


Ադրբեջանի ստորագրությունը նման «փաթեթի» տակ նրա քաղաքական ղեկավարության համար հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ուստի, Բաքուն, թույլատրված սրացման շրջանակներում, ջանում է «օկուպանտին» դուրս մղել միջազգային հանրության կողմից իր ինքնիշխանության տակ ճանաչված յոթ շրջաններից։


Նշենք, որ հայկական կողմի փաստարկները նույնպես զուրկ չեն տրամաբանությունից։ Յուրաքանչյուր նահանջ ներկայիս ճակատագծից՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի ուղղությամբ, Ստեփանակերտի համար կնշանակի ադրբեջանական իշխանությունների ռազմական ախորժակի, նշանակում է՝ նաև առհասարակ լայնամասշտաբ պատերազմի ռիսկի մեծացում։ Պակաս ռացիոնալ չի թվում նաև հայկական փաստարկը հակամարտության պատճառի առաջնահերթ լուծման անհրաժեշտության մասին, որն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հայ բնակչության ինքնորոշման օրինական իրավունքը։ Եվ միայն այս գլխավոր քաղաքական հարցում որոշակիություն մտցնելուց հետո կարելի կլինի անցնել հակասությունների չեղարկմանը արդեն երեք տասնամյակ ձգվող հայ-ադրբեջանական դիմակայության ռազմական հետևանքների շուրջ։


Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, որոնք հակամարտության երկու առանձին կողմ են հանդիսանում, բայց հանդես են գալիս գրեթե նույն ռազմաքաղաքական և դիվանագիտական դիրքերով, մտադիր չեն ապաօկուպացնել ադրբեջանական հողերը մինչև վստահության գործող միջոցների օգնությամբ երկարատև ապասրացման հաստատումը։ Ադրբեջանն, ընդհակառակը, գնում է ռազմական լարվածության՝ իրեն անհրաժեշտ թվացող չափը պահելու տրորված ճանապարհով՝ ցույց տալով, թե իր համար անընդունելի է ներկայիս ստատուս-քվոն։


Հայկական քաղաքական-դիվանագիտական փաստարկումների տրամաբանական լինելն, ի դեպ, հիմնված է ստատուս-քվոյի պահպանման վրա, այն չի առաջարկում արդյունավետ ելք ստեղծված իրավիճակից։ Սա «պաշտպանի» դիրքն է սպորտային տերմինաբանության, որը չի մտածում լուրջ հարձակողական ռազմավարության անցնելու մասին։ Այս ֆոնին Ադրբեջանն իր առջև հարձակվող-խաղացողի ավելի հավակնոտ նպատակներ է դնում։ Բաքուն, որպես կանոն, իրավացի չէ հակամարտության քաղաքական հարթությունում։ Բայց նրա ռազմական ակտիվությունը, որը սահմանակցվում է հայկական կողմի փաստացի աննախաձեռնողականության հետ, էլ ավելի շատ է արտաքին ուժերի կողմից ընկալվում որպես հակամարտության ողջ հենքի անխախտ տարր։


Տրենդը, որ Հայաստանը մտել է «խոր պաշտպանության» մեջ, հաստատվեց 2016թ. ապրիլին այսպես կոչված «քառօրյա պատերազմի» արդյունքներով։ Ի՞նչ լսեցինք Երևանից մինչև անցած տարվա աննախադեպ սրացումը։ Բավական խելամիտ հայտարարություններ այն մասին, որ եթե Ադրբեջանը որոշի մասշտաբային ձևով խափանել ստատուս-քվոն ռազմական ճանապարհով, Երևանն անհապաղ կճանաչի ԼՂՀ անկախությունը։ Ի՞նչ տեսանք «մարտական քառօրյայից» հետո։ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն խոսքից գործի չանցավ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում, այլև խուսափեց պակաս վճռական քայլերից։ Դրանցից մեկը կարող էր դառնալ ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ հետագա բանակցային գործընթացի շարունակման պահանջը։ Այլապես կորչում է Հայաստան-Ադրբեջան ձևաչափում քննարկումների ողջ իմաստը։


Այնուհետև, հարկ էր «մեծ պայմանագիր» կնքել Երևանի և Ստեփանակերտի միջև՝ դրանում ներառելով դրույթներ անվտանգության երաշխիքների և փոխօգնության մասին՝ ադրբեջանական ագրեսիայի կրկնման դեպքում։


Տեղին կլիներ նաև հենց ԼՂՀ ոչ երկիմաստ հայտարարությունն ընդլայնված տարածքներում իր ապագա սահմանների դիտարկման մասին, այսինքն՝ այդ սահմաններում ներառելով ներկայում իր կողմից հսկվող յոթ շրջանների մի մասը կամ բոլորը։ Եթե Ադրբեջանը ցանկանում է իմանալ ինչ սահմաններում է Լեռնային Ղարաբաղը տեսնում իր հետագա կարգավիճակը, ապա թող նստի նրանց հետ բանակցությունների սեղանի շուրջ և քննարկի տարածքների հարցը։


Երևանը բացառիկ հնարավորություն ուներ «զրոյացնելու» հակամարտությունում «պաշտպանի» իր նախորդ անհասկանալի դերը։ Շանսը բաց է թողնվել, և հիմա Հայաստանն ամեն օր քաղում է սեփական անվճռականության պտուղները։


Հայկական կողմի գործողություններում չտեսնելով սկզբունքայնության ակնարկ, ինչպես նաև ցանկություն՝ փոխելու քաղաքական կարգավորման ձևաչափն իրեն շահավետ հունով, համաշխարհային և տարածաշրջանային տերություններն այժմ անթաքույց անտարբերությամբ են նայում Ադրբեջանի կողմից հակամարտության գոտում «լռության ռեժիմի» խախտման աղաղակող փաստերին։ Եթե Հայաստանն անզոր է կամ, որը շատ ավելի վատ է՝ դա նրան բավարարում է, օրինակ, ներքաղաքական նկատառումներից ելնելով, ապա ի՞նչ կարող է անել այդ նույն Ռուսաստանը, երբ ղարաբաղյան առաջնագծում Ադրբեջանը բարձրացնում է սրացման աստիճանը։


Երևանը սրանում պետք է մեղադրի միայն իրեն և ուրիշ ոչ մեկին։ Դեռևս հնարավոր է իրավիճակը փոխել հօգուտ իրեն, բայց իրականությունն ամենօրյա անդառնալիությամբ հակառակն է ապացուցում. Հայաստանի իշխանությունները չեն համարձակվում որևէ վճռական քայլ անել՝ իրենց էլ ավելի մեծ ռազմաքաղաքական կրավորական վիճակի մեջ դնելով։


Կարգավորման «կարգավիճակ տարածքի դիմաց» բանաձևի շրջանակներից դուրս Հայաստանի և Ադրբեջանի միջև, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջնորդությամբ, քննարկումներ չեն ընթանում։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն անշրջելիորեն մտել է բանակցային օրակարգ։ Երևանը շարունակում է պնդել, որ բանակցություններն ինքնին կարող են դառնալ լիարժեք, եթե դրանց մասնակիցը լինի Ստեփանակերտը։ Բայց այդ խոսքերը ինչպես եղել, այնպես էլ մնում են զուտ դեկլարատիվ։ Քանի որ Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը վերջինի ներկայացուցիչների բացակայությամբ, «լիաչափ» (հետևելով Երևանի տերմինաբանությանը) բանակցային սեղանի շուրջ։


Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը՝ անկախ հայկական երկու հանրապետությունների՝ մեկ պետության մեջ միավորվելու վերջնանպատակից, կարող էր արմատապես փոխել իրավիճակը ղարաբաղյան կարգավորման մեջ։ Ադրբեջանը պետք է իրապես զգա զորքերի շփման գծում իր սադրանքների հետևանքները։ Հակառակորդի դիրքերին հասցված զուտ պատասխան սիմետրիկ հարվածներով հայկական ուժերն ի վիճակի չեն զսպել ապակայունացում նախաձեռնողին։ Բայց Երևանը որոշել է մի կողմ մնալ ԼՂՀ ճանաչման առաջին քայլից՝ իր ձեռնպահությունը բացատրելով բացարձակապես հակաարդյունավետ և որևէ քննադատության չդիմացող պնդումներով։ Իբր, նման ճանաչումը ազատ կարձակի Բաքվի ձեռքերը, և այն քարտ-բլանշ կստանա նոր պատերազմ սկսելու համար։ Սրա հետ միաժամանակ, Երևանն արդարանում է բանակցությունների փաստորեն միակողմանի խափանումը նշելով, եթե հանկարծ վճռի հայտարարել, որ ճանաչում է ԼՂՀ-ն։


Այս առնչությամբ հայ գործընկերներին կարելի է ցուցանել հետևյալը։ Հրադադարի ռեժիմի անարդյունավետությունը, որը հաստատվում է նրա ամենօրյա խափանումներով, վկայում է, որ պատերազմը դե-ֆակտո արդեն վարվում է Ադրբեջանի կողմից, թող որ տեղայնացված ձևերով և ցածր մարտական ինտենսիվությամբ։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք, ըստ էության, չեն էլ սկսվել։ Քանի որ հայ դիվանագետներն իրենք են ահա արդեն գրեթե 20 տարի խոսում լիաչափ հաշտության գործընթացի վերականգնման անհրաժեշտության մասին, ինչն անիմաստ է՝ առանց բանակցությունների սեղանի շուրջ ԼՂՀ ներկայացուցիչների վերադարձի։ Ինչպե՞ս է Երևանն առհասարակ պատկերացնում Ստեփանակերտի վերադարձը կարգավորման գործընթաց, եթե ձեռքերը լվանում է հայկական «փոքր» մայրաքաղաքը ճանաչելուց։


ԼՂՀ չճանաչումը կդառնա casus belli Ադրբեջանի համար, իսկ վերջնարդյունքում՝ նման ճանաչման բացակայություն Հայաստանի կողմից։ Արմատապես սխալ է հարցի այնպիսի առաջադրումը Երևանի կողմից, թե Բաքվին չի կարելի պատերազմի սադրել, որն անխուսափելի է ԼՂՀ ճանաչման պարագայում։ Դա սկզբից ևեթ պարտվողական դիրքորոշում է, այն լոկ վստահություն է հաղորդում ադրբեջանական իշխանություններին այն բանում, որ իրենք գործում են ճիշտ ուղղությամբ։ Ադրբեջանին (որի ներքին խնդիրներն այնքան շատ են «էժան նավթի» ձգձգված շրջանում) արժանի պատասխան կլիներ մոտավորապես այսպիսի բանաձևը. «եթե բանը պատերազմի եք տանում, մենք այն առաջինը կսկսենք»։


Կանխիչ կենտրոնացված հարվածներ ադրբեջանական զորքերի կուտակումների ուղղությա՞մբ։ Այո, ինչո՞ւ ոչ։ Պաշտպանությունում «երկրորդ համարի» խաղը՝ միայն հակահարված տալու ոճով, չի լուծում հայկական երկու հանրապետությունների համար և ոչ մի սկզբունքային հարց։ Եթե հակառակորդը չի կատարում հրադադարի համաձայնագրի պայմանները, ապա այդ անժամկետ գրված պայմանավորվածության (որն ընդունվել է 1994թ. մայիսին և փաստորեն հաստատվել 2016թ. ապրիլին) երեք կողմերից երկուսն իրավունք ունեն պատժել ագրեսորին։


Իհարկե, մինչ նման քայլ անելը հարկ է նախապես տեղեկացնել կարգավորման մասնակից արտաքին ուժերին։ Այդ ժամանակ հետաքրքիր կլիներ հետևել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ առաջատար երկրների ակտիվությանը երկրորդ ղարաբաղյան պատերազմ թույլ չտալու գործում։ Գուցե Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հենց այդ համատեղ կոշտ քայլը՝ հաստատված «հողում» գործողություններով, կստիպի ղարաբաղյան կարգավորման միջազգային հովանավորներին վերադառնալ այն հարցին, որ բոլոր կողմերը գրավոր պարտավորություններ ստանձնեն հակամարտությունում ռազմական ուժ չկիրառելու մասին։


Հայկական ղեկավարությունը վարժվել է ապրել անկայուն ստատուս-քվոյի պայմաններում՝ ադրբեջանական տարածքի խորքին հասցվող պատժիչ հարվածները հերթագայելով միջազգային ատյաններին վկայակոչումներով։ Այս օրերին Երևանում քաղաքական գործիչների և փորձագետների շրջանում առավել հիշատակվող արտահայտությունը «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարություններ»-ն է։ Իբր, Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի դիվանագետների «հասցեական« կոչերով կարելի է խելքի բերել Բաքվին՝ նրան պոտենցիալ ագրեսորից հետևողական խաղաղաղարի վերածելով։


Ավելի մեծ հիմարություն, թերևս, դժվար է պատկերացնել։ Անդրկովկասյան հանրապետության քաղաքական գործիչների՝ համաշխարհային տերությունների արձագանքին ապավինելը՝ առաջնագծում այսքան բարձր ամենօրյա կորուստների պարագայում, որոնց հետ հայ զինվորականները բախվել են ընթացիկ ամսվա կեսին, շատ է հիշեցնում ինքնախաբեության ծայրահեղ ձևի ու սեփական աշխատանքն ուրիշների ուսերին դնելու մասին։



Աղբյուրը՝ EurAsia Daily  






Դիտումների քանակ 81515


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հոկտեմբերի 9, 2017


Մեր երկրում առաջին անգամ նշեցին Սպարապետի օրը: Պետք է կարծել, որ այն նվիրված է բոլոր զորավարներին, թեև հիմնական արարողությունը ...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Սեպտեմբերի 25, 2017


Երբ նախապատրաստվում էր Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հ...

Այսպես խոսեց ամերիկացին

Այսպես խոսեց ամերիկացին

Սեպտեմբերի 1, 2017


Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունն օգոստոսի վերջերին լայն արձագանք առաջացրեց Հայաստանի հ...

Պարապների դիտորդական առաքելությունը

Պարապների դիտորդական առաքելությունը

Մայիսի 29, 2017


Օրերս ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` տեղեկացնելով, թե շատ լուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբ...

Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Մայիսի 19, 2017


Տարիներ շարունակ Հայաստանը հետևողականորեն ու մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներին անվանական մատնանշել զինադադար...

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Մարտի 22, 2017


Իմաստուն մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գաղափարի, մտքի, խելքի, ուղեղի այս աննախադեպ դեֆիցիտի ժամանակ նա կարողացավ մի գաղափար մոգոն...

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատժում է ԶԼՄ-ներին հայկական ռեսուրսների նյութերն օգտագործելու համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատժում է ԶԼՄ-ներին հայկական ռեսուրսների նյութերն օգտագործելու համար

Փետրվարի 28, 2017


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի ծուլացել և հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ «Ադրբեջան 24» կայքում...

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Հունվարի 23, 2017


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո...

Դասալիքներն առաջնագծում

Դասալիքներն առաջնագծում

Հունվարի 20, 2017


Հայաստանը կարծես լկտի, լպիրշ և ցուցամոլական ավանդույթների երկիր է դառնում: Ապրիլյան պատերազմից հետո ծնվեց ևս մեկ նման ավանդույթ...

Ալիևը վեհանձն է դառնում

Ալիևը վեհանձն է դառնում

Հոկտեմբերի 18, 2016


Ալիևը մտնում է հոգու և մարմնի ազնվացման գործընթաց։ Նա համաձայն է Ղարաբաղը հանրապետություն սարքել իր փադիշահության կազմում։ Հարց...

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Սեպտեմբերի 21, 2016


Դեռ մինչև երևանյան զորահանդեսը՝ ադրբեջանական մամուլը վխտում էր Հայաստանի ռազմական հզորության և ներկայացված սպառազինությունների՝...

Ղարաբաղի անհասկանալի տոնը

Ղարաբաղի անհասկանալի տոնը

Սեպտեմբերի 2, 2016


Այսօր Ղարաբաղում տոն է` տոնում են անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությ...

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Հուլիսի 16, 2016


Օսկանյանը համոզված է, որ իր բալեն պիտի առաջին գիծ չգնա, քանզի պարբերաբար օգտագործում է մորֆի, հերոին և այլ թանկարժեք թմրանյութե...

Մեզ տարածքներ պետք չեն

Մեզ տարածքներ պետք չեն

Մայիսի 23, 2016


Ինչպես հայտնի դարձավ, այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի իրականացված զորավարժություններից հետո մեծ հրդեհ է առաջացել Ա...

Ղարաբաղի վերականգմանն Ադրբեջանը 300 միլիարդ կհատկացնի

Ղարաբաղի վերականգմանն Ադրբեջանը 300 միլիարդ կհատկացնի

Մայիսի 21, 2016


Մինչ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոսում է անմարդաբնակ հողերի մասին, որոնք իբր մեզ պետք չեն, ԱԺ փոխխոսնակ Հերմի...

Մի՞թե Հայաստանի գործերն այդքան վատ են

Մի՞թե Հայաստանի գործերն այդքան վատ են

Մայիսի 20, 2016
1

Ադրբեջանական կողմն իրեն ռազմական և դիվանագիտական ճակատում, հաղթած համարելով, սկսել է քննարկել տարածքների վերադարծման ձևաչափերը:...

Ռուսները պահանջում են ճանաչե՞լ Արցախը

Ռուսները պահանջում են ճանաչե՞լ Արցախը

Մայիսի 9, 2016


Այն օրը, երբ լուր տարածվեց, որ ՀՀ Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման նախագիծը, առաջին արձագանքողների...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ