Սովորական խայտառակություն

Րաֆֆի Հովհաննիսյանը կոմիկ է

Հունիսի 26, 2017
Րաֆֆի Հովհաննիսյանը կոմիկ է

«Ժառանգություն» կուսակցության համագումարն էլ կայացավ: Հոգնած դեմքեր, հոգնած կարգախոսներ, հոգնած երազանքներ: Եվ հենց այստեղ էլ մի խումբ հոգնածներ բանաձև ընդունեցին, որի կետերից մեկն արձանագրում էր «թավշյա հեղափոխության» անհրաժեշտությունը: Թե ինչ բան է դա, բոլորին է հայտնի: Դա գրեթե անարյուն հեղափոխությունն է, որտեղ արյունը միշտ էլ առկա է, բայց իրագործողները նպատակահարմար են գտնում դա չնկատել: Եվ ահա հենց այսպիսի հեղաշրջում են ուզում նրանք, ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ ընտրություններում նույնիսկ նվազագույն շեմ հաղթահարել չկարողացան:

 

«Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը չի զլանում սրա մասին մեկ անգամ ևս ասել, այս անգամ լրագրողներին: Վերջինիս մեկնաբանությունը հնչում էր այսպես. «Դա սահմանադրական հեղափոխություն է, որը ՀՀ-ում չի եղել: Ժողովրդի ճնշմամբ և ակտիվ մասնակցությամբ պետք է իրացվի սահմանադրությունը, քանի որ ընտրական գործընթացներով այդ հարցը չի լուծվում»,- նշում է Հովհաննիսյանը: Րաֆֆիին հավանաբար տեղյակ չեն պահել, որ դա արդեն սահմանադրական լինել չի կարող, քանի որ ընտրություններն են հենց սահմանադրական նորմ: Բայց որպեսզի ներկաները մանրամասների վրա չկենտրոնանան, անմիջապես առաջ է անցնում և այս անգամ իսկապես ապշեցնում է հավաքվածներին` ասելով, թե իր հեղափոխությունը նախատեսված է 2018 թվականի ապրիլին: Իսկ որպեսզի մարդիկ հասկանան մեծ ստրատեգի մտքի թռիչքի ուղեծիրը, փակագծերը բացում է` ասելով. «Գարնանն իշխանազավթման հերթական փուլն է լինելու, դրանից բխում է քաղաքացիական նոր ալիքի բարձրացման հնարավորությունը»:


Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրվել է վերջնականապես հիասթափեցնել մարդկանց, ապա նա ջանքեր գործադրելու պատճառ չունի, քանի որ հիասթափությունն արդեն վաղուց իր արմատները նետել ու սաղարթ է կապել: Բայց եթե Րաֆֆին դրանով հանդերձ ուզում է նաև ծիծաղելի դառնալ, ապա այս դեպքում էլ մինչև ապրիլ սպասելու կարիք չի լինի: Համագումար կոչվող երգիծական ներկայացումը մեծ կատակերգակ Հովհաննիսյանի մասնակցությամբ ուրախ անցավ, եկող ապրիլին նախանշված հեղափոխությունը նույնպես կլինի ծափ-ծիծաղով: Եվ կարևորը` թավշյա:

 







Դիտումների քանակ 61431


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Ապրիլի 14, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի Ֆրանս...

Անուղեցույցն ու անդրոշակը

Անուղեցույցն ու անդրոշակը

Մարտի 30, 2018


«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներն այսօր կրկին զավթել էին Ազատության հրապարակը, և նրանց նոսր շարքերում կարելի էր տեսն...

Իսկ ո՞վ է վերահսկում «Ժառանգությանը»

Իսկ ո՞վ է վերահսկում «Ժառանգությանը»

Մարտի 15, 2018


Վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, թե հայա...

Թասիբի մեռածները

Թասիբի մեռածները

Մարտի 9, 2018


Զարուհին չի սիրում Նիկոլին: Նիկոլը չի սիրում ՀԱԿ-ին: «Սասնա ծռերը» չի սիրում Նիկոլին: «Ժառանգությունը» ոչ մեկին չի սիրում: Բայց...

Րաֆֆին ճղում է արանքը

Րաֆֆին ճղում է արանքը

Փետրվարի 26, 2018


«Ժառանգություն» կուսակցությունը նիստ էր հրավիրել: Հետո պարզ դարձավ, որ կուսակցությունը նիստ էր անում ոչ թե այն բանի համար, որ ն...

Բարի խորհուրդների կուսակցությունը

Բարի խորհուրդների կուսակցությունը

Հունվարի 25, 2018


Ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադարձից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել. օր...

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Հունվարի 12, 2018


Օրերս Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս երթևեկը Հովհաննիսյանի կենցաղում դարձ...

Րաֆֆիի օրինակը վարակիչ է

Րաֆֆիի օրինակը վարակիչ է

Հունվարի 10, 2018


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը վերջին ամիսներին փորձում է իր անձի մեջ մարմնավորել ողջ կուսակց...

«Ժառանգությունը» նույնպես փող է ուզում

«Ժառանգությունը» նույնպես փող է ուզում

Նոյեմբերի 16, 2017


Դժվար է միանշանակ ասել` որքանո՞վ է ճիշտ, որ պետությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում քաղաքական ուժերին, ամեն դեպքում Հ...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Րաֆֆին ուզում է կրթել Էրգիրը

Րաֆֆին ուզում է կրթել Էրգիրը

Հոկտեմբերի 20, 2017


Թեև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը իզով-թոզով անհետացել է, սակայն նրա ֆիզիկական բացակայությանը լրաց...

«Ժառանգության» ռացիոնալիզմը

«Ժառանգության» ռացիոնալիզմը

Հոկտեմբերի 7, 2017


Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու: Թե ինչու` այդ հարցի պատասխանը հեշտ է գտնել....

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Սեպտեմբերի 22, 2017


«Ժառանգություն» կուսակցությունն այսօր նշում էր իր հիմնադրման 15-ամյակը: Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ գտնվել է, ավելի ճիշտ, ինք...

Համաձայն են, բայց համաձայն չեն

Համաձայն են, բայց համաձայն չեն

Սեպտեմբերի 9, 2017


Այն պահից ի վեր, երբ «Ելք» դաշինքը հրապարակ նետեց ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն սկսելու առաջարկը, թեման վերստին շրջանառու ...

Քանի՞ հատ «Ժառանգություն» կա

Քանի՞ հատ «Ժառանգություն» կա

Սեպտեմբերի 4, 2017


Օրերս «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ է հրավիրվել, որի արդյունքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ ...

Րաֆֆիի մոտ գազեր են կուտակվել

Րաֆֆիի մոտ գազեր են կուտակվել

Հուլիսի 24, 2017


Րաֆֆի Հովհաննիսյանի քթին գազի հոտ է կպել: Ինչ-որ տեղից կիսատ-պռատ մի բան է լսել, դրանից կիսատ-պռատ հետևություններ է արել, բայց ...

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Հուլիսի 21, 2017


«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկի գնահատական տալն ավելորդ ենք համարում: ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը