Սովորական խայտառակություն

Պետբյուջեի պակասուրդի մեղավորները

Հունիսի 26, 2017
Պետբյուջեի պակասուրդի մեղավորները

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր պետական բյուջեի 2016 թվականի կատարողականը, հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության ակտիվությունը նախորդ տարի դանդաղել է: ԿԲ նախագահը հրաշալի բացատրություն ուներ. նա ասաց, որ իբր այդ դինամիկան պայմանավորված էր գյուղատնտեսության ու շինարարության ճյուղերի իրական ծավալների նվազմամբ: Իսկ հետո անցավ թվերին: «Պետբյուջեի պակասուրդը կազմել է 278 միլիարդ դրամ՝ նախատեսված 180 միլիարդ դրամի դիմաց: Պետական պակասուրդի վերը նշված աճը, բնականաբար, անդրադարձել է պետական պարտքի վրա և հանգեցրել է պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճին: Հարաբերակցությունը կազմել է 56.7 տոկոս»,- հայտարարել է Արթուր Ջավադյանը:

 

Ֆինանսական ու բանկային խրթին թվաբանությունները հասարակ մահկանացուներիս խելքի բանը չեն: Բայց այնպես էլ չէ, որ ոչինչ չենք հասկանում: Օրինակ, մենք գիտենք այն մասին, որ եթե երկրի միջոցներն անտեղի քամուն չտրվեն, որ գլխից մեծ շռայլություններ չարվեն, որ փողերը հոսեն այնտեղ, որտեղ դրա կարիքը կա, այլ ոչ թե դեպի մի քանիսի անտակ գրպանները, այդ ժամանակ Ջավադյանի հաշվետվությունն էլ մխիթարիչ կլինի, և ավելի քիչ կօգտագործվեն «անկում» կամ «նվազում» բառերը:


Իսկ հիմա տեսնենք, թե անձամբ Արթուր Ջավադյանն ինչպես է վերաբերվում սահմանափակ հնարավորություններով երկրի սահմանափակ ունեցվածքին: Հայտնի բան է, որ նա ղեկավարում է մի հիմնարկ, որի միայն վարչական ծախսերը 6,8 միլիարդ դրամ են կազմում: Հիմա ընդամենը մի փաստ հիշատակենք: Միայն վերջին շրջանում ԿԲ-ն 56 միլիոն դրամի ծառայողական ավտոմեքենաներ է գնել: Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ հաստատությունում մեքենաների թիվն ուղիղ համեմատական է աշխատակիցների թվին: Ու երբ նման գումարների հետ բառի բուն իմաստով խաղ անող մարդը վշտահար դեմքով ասում է, թե պետբյուջեի պակասուրդի համար մեղավորներին պիտի փնտրել այլ ոլորտներում, փնտրելու ցանկությունն անմիջապես մեռնում է, որովհետև բուն մեղավորները վաղուց հայտնի են:







Դիտումների քանակ 69292


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոլեստերինի գիտակ Արթուր Ջավադյանը

Խոլեստերինի գիտակ Արթուր Ջավադյանը

Հունվարի 23, 2018


Հայաստանում մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես, սննդամթերիքի թանկացման թեման ոչ միայն շարունակում է մնալ օրակարգում, այլև ս...

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Որովհետև Ադրբեջանում Ջավադյան չկա

Հոկտեմբերի 30, 2017


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մի հետաքրքիր հատկանիշ ունի. երբ լրագրողները նրան նեղն են գցում ուղիղ հարցերով, նա սկ...

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Արթուր Ջավադյանն արևահարվել է

Հուլիսի 6, 2017


Շոգ եղանակի ժամանակ արևն իր այրող ճառագայթներով կարող է հարվածել ցանկացած մեկի, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Եվ նույնիսկ...

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Դավադրություն ընդդեմ Ջավադյանի

Նոյեմբերի 17, 2016


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը համոզված է, որ իր անձի դեմ խոշոր դավադրություն է նախապատրաստվում: Եվ երբ որևէ մեկը հ...

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Ջավադյանն ու Արուսը փող են շինում

Հուլիսի 26, 2016


Քանի դեռ բոլորի գլուխը խառն է ահաբեկիչների պատմությամբ, երկրի Կենտրոնական բանկը որոշել է հարմար առիթն օգտագործել ու մարդկանց կա...

Ջավադյանը չի հավատում պետությանը

Ջավադյանը չի հավատում պետությանը

Հունիսի 7, 2016


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հիմա պատրաստ է ցանկացած սրբություն ուրանալ, միայն թե արդարացնի իր խոշոր թերացումները...

Ջավադյանը կփրկի աշխարհը

Ջավադյանը կփրկի աշխարհը

Դեկտեմբերի 26, 2015


Երեկ ՀՀ կենտրոնական բանկում տարեմուտի ավանդական ընդունելությունն էր: Տոնածառ էին դրել, նախագահին էին կանչել, եկել էին բոլոր նրա...

Բագրատյանը պաշտոն է ուզում` չեն տալիս

Բագրատյանը պաշտոն է ուզում` չեն տալիս

Նոյեմբերի 17, 2015


Հրանտ Բագրատյանը պաշտոն է ուզում: Նա կորցրեց բարձր պաշտոնը դեռ 1996թ., երբ Տեր-Պետրոսյանի մոտ որոշվել էր, որ նրան ամենից շատ վա...

Արթուր Ջավադյանը ճանաչվել է անհետ կորած

Արթուր Ջավադյանը ճանաչվել է անհետ կորած

Հոկտեմբերի 7, 2015


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փախած է ման գալիս: Այսօր Ազգային ժողովում էլ այդ բանը նկատեցին՝ արձանագրելով, որ արդ...

Արթուր Ջավադյանը երեխա ժամանակ գունավոր մատիտներ չի ունեցել

Արթուր Ջավադյանը երեխա ժամանակ գունավոր մատիտներ չի ունեցել

Մայիսի 27, 2015


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջապես գտել է աչքի ընկնելու ճանապարհը: Եթե չես կարող մարդկանց զարմացնել լավ աշխատա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Իրավիճակի պատանդը
Հունիսի 20, 2018


Իրավիճակի պատանդը

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ