Սովորական խայտառակություն

Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Հունիսի 29, 2017
Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՀՀ ներկա և նախկին բարձրաստիճան 48 պաշտոնյաների զավակների ցուցակ, որոնց որդիները չեն ծառայել բանակում: Այդ արտոնյալների թվում է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը:

 

Հայրենասեր դաշնակցական նախարարի համար երկրի հանդեպ սերը, ինչպես տեսնում ենք, ավարտվում է իր տան պատերի մոտ, որովհետև մարտակոչ ելույթները նախատեսված են ուրիշների զավակների համար, մինչդեռ իր որդուն այլ ճակատագիր է վիճակված` անվտանգ թուլամորթի մորթապաշտ ապագա: Դրա համար էլ պարտադիր զինվորական ծառայությունից նրան ազատելը ազդեցիկ հայրիկի համար պատվի խնդիր է եղել:


Այո, Լոքյանն իր որդուն փախցրել է բանակից, որովհետև եթե լսեք, թե ինչ հիմնավորմամբ Սերգեյ Լոքյանը չի ծառայել, կհասկանաք, թե անամոթությունը մինչև ուր կարող է հասնել: Հենց զավակն էլ այսօր լրագրողներին հայտնել է, որ ինքը բանակում չի ծառայել՝ ալերգիա ունենալու պատճառով: «Դեռևս 99 թվականից պարբերաբար ալերգիայի հետ կապված բուժումներ եմ ստացել, այդ ալերգիկ վիճակը ինձ մոտ երբեք չի անցնում: Այսինքն՝ բուժական հաստատությունում գտնվելու անհրաժեշտություն է եղել»,- ասել է նա` այդպես էլ հաստատապես չիմանալով, թե մի՞թե ալերգիայի դեպքում մարդուն ազատում են ծառայությունից:


Սերգեյ Լոքյանին դա իմանալ բոլորովին հարկավոր չէ: Կարևորն այն է, որ նրա ալերգիան անմիջապես մոռացվում է, երբ խոսքը վերաբերում է մեծ փողերին կամ բարձր պաշտոններին: Դաշնակ նախարար Դավիթ Լոքյանի 29-ամյա տղան արդեն համարվում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը: Եվ արի ու տես, որ երբևէ չի բողոքել թղթադրամների հանդեպ ունեցած ալերգիայից: Այս ծանր հիվանդ տղան տևական ժամանակ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, մինչ իր հասակակիցները դիրքերում էին: Ու դարձյալ չինովնիկի աթոռի հանդեպ ալերգիայի նախանշաններ չերևացին: Միայն ծառայության անունը լսելիս է, որ հիվանդությունը սրվում է, սրվում է այնքան ուժգին, որ հայր ու տղա ուրանում են աշխարհի բոլոր սրբությունները: Ահա թե ինչքան վատ բան է ալերգիան:







Դիտումների քանակ 52947


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում

Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում

Ապրիլի 21, 2018


Արդեն անզեն աչքով էլ տեսանելի է, որ փաշինյանական շարժումը օր-օրի ծավալվում ու նոր տարածքներ է ներթափանցում: Սա գիտեն, ընկալում ...

Լոքյանից Լենին չստացվեց

Լոքյանից Լենին չստացվեց

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի նորամուծություններից մեկն էլ պարբերաբար համապետական շաբաթօրյակներ կազմակերպելն էր: Այնպես չէ, որ նրա...

Չեղած պաշտոնի կռիվը

Չեղած պաշտոնի կռիվը

Փետրվարի 27, 2018


Ցանկացած աղմկոտ, սկանդալային պատմություն, որ կապվում է ՀՅԴ-ի հետ, դաշնակներն անմիջապես հերքում են, ասես Դաշնակցությունը կատարյա...

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Փետրվարի 19, 2018


Կառավարության անդամները հերթով գնում են նախագահի մոտ` զեկուցելու իրենց գերատեսչության աշխատանքների մասին: Օրերս նախագահական էր ...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Հունվարի 29, 2018


Կար ժամանակ, երբ բոլոր հնարավոր եղանակներով գովազդվում էր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի պահպանման խոշոր սառնարա...

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Հունվարի 17, 2018


Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների պահվածքը գնալով դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Քանի դեռ խորհրդարանը ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Նոյեմբերի 9, 2017


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի ն...

Ու ոչ մի վարչապետ

Ու ոչ մի վարչապետ

Նոյեմբերի 6, 2017


Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին լուրջ ճգնաժամ և ճահճացում կա, դա չեն հերքում նույնիսկ հավատավոր դաշնա...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Հոկտեմբերի 10, 2017


Կառավորության ղեկավարը բոլոր նախարարներին հանձնարարել էր հանդես գալ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածը ամփոփող ասուլիսներով: Տ...

Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Հոկտեմբերի 5, 2017


Սկզբում խոսեցին համայնքների խոշորացման մասին: Ասում էին, որ դրա շնորհիվ մարզային ապարատը էականորեն կկրճատվի, միջոցներ կխնայվեն:...

Հարսի թշով փեսուն լավություն անողները

Հարսի թշով փեսուն լավություն անողները

Սեպտեմբերի 20, 2017


Համայնքների խոշորացմանը դեմ էին գրեթե բոլորը` համայնքապետերից սկսած մինչև վերջին բնակիչը: Բոլորն էլ շատ լավ գիտակում էին, թե այ...

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Սեպտեմբերի 2, 2017


Երբ ՀՀ կառավարությունն հաստատում է ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ա...

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Հուլիսի 27, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը դարձել է հանրապետության թիվ 1 հավաքարարը: Կառավարության կողմից ազդարարա...

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Հուլիսի 20, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը ջանում է ցույց տալ, որ շատ հետևողական է լինելու երկրում մաքրություն ու կարգուկանոն հաստատելու հարցու...

Աղքատ + աղքատ = աղքատ

Աղքատ + աղքատ = աղքատ

Մայիսի 31, 2017


Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը դժգոհությունների ու անհամաձայնությունների առիթ է դարձել: Կառավարությունը ծրագիրը գոր...

Լոքյանի պատկերացրածը

Լոքյանի պատկերացրածը

Մայիսի 9, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իր հարաբերությունները բնութ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ