Սովորական խայտառակություն

Ալթունյանի խայտառակ ֆիասկոն

Հուլիսի 1, 2017
Ալթունյանի խայտառակ ֆիասկոն

Առողջապահության նախարար, հակածխախոտային արշավի առաջամարտիկ Լևոն Ալթունյանը, որը քաջություն ունեցավ բոլոր ծխողներին անվանել անհաջողակներ, իսկ հետո սպառնաց, որ ծխելու դիմաց 10 հազար դոլար տուգանք պիտի սահմանի, այսօր կարող է արձանագրել, որ իր նախաձեռնությունն ամոթալի ֆիասկոյի արժանացավ: Բանն այն է, որ համաձայն վերջին վիճակագրական տվյալների, 2017 թվականի հունվար-մայիսին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 18.2%-ով: Սա գերթռիչքային ցուցանիշ է: Հաշված ամիսների ընթացքում մեր երկրում արտադրվել է 9 մլն 815.3 հազար հատ ծխախոտ: Այսքանից հետո էլ ինչպե՞ս պայքարես ծխելու դեմ:

 

Բայց սա դեռ Ալթունյանի ամենամեծ ողբերգությունը չէ: Պարզվում է, որ արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինն արդյունաբերության ոլորտում կազմել է 15.4%: Այսինքն՝ ծխախոտագործությունը վերածվել է մեր տնտեսության հենասյուներից մեկի: Ու եթե առողջապահության նախարարն արշավում է դրա դեմ, ապա դա նույնն է, եթե նա ցանկանա ահռելի վնաս պատճառել հայրենի էկոնոմիկային: Սա, ինչ խոսք, նրան ոչ ոք թույլ չի տա: Հիմա առողջության մասին մտածելու ժամանակներ չեն:


Հետգրություն 1


Նախարար Ալթունյանին ուզում ենք տեղյակ պահել, որ նախագահ Սարգսյանը ծխող մարդ է, և նա չի հանդուրժի, որ ծխող հանրույթին նեղություն պատճառեն։


Հետգրություն 2


Նախարար Ալթունյանին հորդորում ենք, որ նա իր նախարարական գործունեության մեջ ոչնչով չզբաղվի, ուղղակի նստի և վայելի իր պորտֆելի ընձեռած բոլոր բարիքները (քարտուղարուհիներ, սաունաներ, վարորդներ և այլն)։ Դա կլինի օրինակելի նախարար. գոնե վնաս չի տա երկրին ու երկրի բնակչությանը։






Դիտումների քանակ 229630


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Հունվարի 9, 2018


Տեղեկություններն այն մասին, որ ներկա պահին Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի լայն տարածում կա ու այս օրերին հատկապես...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Ալթունյանն ու Պիղատոսը

Ալթունյանն ու Պիղատոսը

Դեկտեմբերի 11, 2017


Պապիլոմայի դեմ պատվաստումների թեման վերջին օրերի ամենաաղմկոտ բանավեճի առարկան է: Ոմանք պնդում են դրա վտանգների մասին, մյուսները...

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Դեկտեմբերի 6, 2017


ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությա...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Հոկտեմբերի 11, 2017


Հայաստանի առողջապահության նախարարության հոգսերին մեկն էլ գումարվեց` հոգեմետ դեղերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոգեկան խնդիրներ...

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Հոկտեմբերի 3, 2017


Տեսնես որևէ իտալացի կարո՞ղ է Կոլիզեյը փակել տալ ու այնտեղ ծնունդ նշել: Կամ հույների մեջ կգտնվի՞ մեկը, ով Ակրոպոլիսը մի քանի ժամ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Սեպտեմբերի 6, 2017


Երբ լրագրողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքան կգնահատի,...

Ծխելու լեզվական վնասները

Ծխելու լեզվական վնասները

Հունիսի 10, 2017


Հակածխախոտային պայքարը, որի մասին հանկարծ Հայաստանում հիշեցին ու որոշեցին առավել քան բուռն թափ հաղորդել, մինչ այս պահը դեռևս նե...

Ի՞նչ է ծխում Լևոն Ալթունյանը

Ի՞նչ է ծխում Լևոն Ալթունյանը

Մայիսի 31, 2017


Շատ ու շատ ծխողներ կհամաձայնեն այն մտքի հետ, որ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հիմարություն է ասում, երբ հայտարարու...

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Դեկտեմբերի 27, 2016


Ժողովուրդն ասում է, թե կոշկակարի կոշիկը սովորաբար ծակ է լինում: Նույն տրամաբանությամբ կարող է նաև բժիշկը հիվանդ լինել: Եվ նույն...

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Դեկտեմբերի 12, 2016


Մանկահասակ երեխայի հերթական մահն է արձանագրվել, այս անգամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երկու տարեկան փոքրիկը, ըստ բ...

Ալթունյանը «Դոն Կիշոտը» չի կարդացել

Ալթունյանը «Դոն Կիշոտը» չի կարդացել

Դեկտեմբերի 6, 2016


Ոչ ոք չէր էլ կասկածում, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նույնպես կանդամակցի Հանրապետական կուսակցությանը: Արդեն հայտն...

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Նոյեմբերի 19, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը դեռ իր աթոռին չբազմած, արդեն իսկ հոգացել էր սեփական...

Արդարաբար չէ, բայց շատ շահեկան է

Արդարաբար չէ, բայց շատ շահեկան է

Նոյեմբերի 16, 2016


Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կառավարման ...

Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Էլ ու՞մ չի ճանաչում վարչապետը

Նոյեմբերի 5, 2016


Ծննդկանների և նորածինների մահը (սպանությունը) Հայաստանում ընդունել է ծայրահեղ մասշտաբներ: Միայն աշխարհահռչակ պատգամավոր Արկադի ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ