Սովորական խայտառակություն

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Հուլիսի 4, 2017
Փոխնախարարը սկսեց չտեսնել

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, և այդ մասին գրառում է կատարել ՖԲ-յան իր էջում. «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել որպես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ պրն Կարապետյանին: Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին և հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով` կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները: Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ»,- գրել է Մարգարյանը:


Ընդամենը 5 ամիս դիմադրեց երիտասարդ փոխնախարարը, որ մինչ այդ նշանակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի օգնականն էր: Նրա նմանների մասին սովորաբար բարձրագոչ բառեր են օգտագործում, ասում են` նոր ինտելեկտուալ սերնդի վառ ներկայացուցիչ, թարմ հոսանք, կառուցողական մտածողություն, անպայման նշում են, որ ուսանել է Լոնդոնի Համալսարանական Քոլեջի մագիստրատուրայում կամ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Հետո հաստատ որևէ եվրոպական հետազոտական կամ վերլուծական կառույցի ներկայացուցիչ են լինում դրանք: Բայց... Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ կես տարի չդիմացավ և հիմա ասում է, որ իրեն այլևս չի տեսնում պետական համակարգում, մինչդեռ 5 ամիս առաջ հրաշալի տեսնում էր, ինչպես որ տեսել է դրանից էլ առաջ:


Ցավալի փորձը վաղուց է ցույց տվել, որ այսպիսիները ծնված չեն պետությանը ծառայելու համար: Նրանց փափուկ մաշկը չի կարող դիմանալ կոշտ պրոբլեմների մեջ, ինչպիսի դիրք ու պաշտոն էլ որ զբաղեցնեն: Իսկ արևմտյան կրթությունն ու դաստիարակությունը առայժմ միայն սովորեցրել է մեկ բան. գիտելիքը ծառայեցնել ոչ թե շատերին, այլ ընդամենը մեկ հոգու, և այդ մեկը իրենք են: Աշոտ Մարգարյանը չդիմացավ իրականության հետ առերեսմանը: Նրա աչքը սովոր չէր ծանր ու հոգեցունց տեսարանների: Վարչապետ Կարապետյանը դառնորեն վրիպել էր` հույս դնելով նորելուկ «դրայվի» վրա: Երկիրը մի քիչ ավելին է ուզում, քան «դրայվից» վարկվածներն են:







Դիտումների քանակ 47316


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անմեղի ու մեղավորի բաժանարար գիծը

Անմեղի ու մեղավորի բաժանարար գիծը

Դեկտեմբերի 29, 2017


Սամվել Նահապետյան անունով մի ոմն քաղաքացի գնացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ...

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Նոյեմբերի 25, 2017


Հանրահայտ հեքիաթում ոսկե ձկնիկը պատրաստ է կատարել երեք գլխավոր ցանկությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աս...

Խելքից հաշմանդամների նախագիծը

Խելքից հաշմանդամների նախագիծը

Հոկտեմբերի 5, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը որոշել է հետ չմնալ կառավարության մյուս անդամներից ու շտապել է ինքն էլ նե...

Նախարարը սկսել է տեսնել

Նախարարը սկսել է տեսնել

Հուլիսի 25, 2017


Փարոսը մի բան է, որը լույս է տարածում, որպեսզի մոլորվածները դա տեսնեն: Այս մասին գիտեն անխտիր բոլորը: Իսկ ահա աշխատանքի և սոցիա...

Օրենքն արգելում է քրտնել

Օրենքն արգելում է քրտնել

Հուլիսի 6, 2017


Հուլիսյան աննախադեպ շոգերը շատերի մոտ բնական հարց առաջացրին. իսկ արդյո՞ք նման եղանակային պայմաններում հնարավոր է կամ կարելի է ա...

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Մայիսի 25, 2016


Դեռ չենք մոռացել, որ ապրիլյան պատերազմի ընթացքում և մանավանդ դրանից հետո հազարավոր հայաստանցիներ որպես կամավորներ գնում էին Արց...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ