Սովորական խայտառակություն

Առևտրական կուսակցությունը

Հուլիսի 5, 2017
Առևտրական կուսակցությունը

Սևանից ջրի բացթողնման հարցն, ինչպես ասում են, շատ ջուր վերցրեց: Ոչ միայն հասարակական քննարկումները, այլև խորհրդարանում ծավալված բուռն բանավեճերը տպավորություն էին ստեղծել, որ այդ ծրագրին դեմ արտահայտվողների թիվը բավականին մեծ պիտի լինի, թեև արդյունքում նախագիծն առանց էական բարդությունների հավաքեց անհրաժեշտ թվով ձայները: Իսկ դրա համար գտնվեցին պարարտ հող ստեղծողները: Խոսքն առաջին հերթին Դաշնակցության մասին է:


ՀՅԴ-ն արդեն վաղուց առևտրական կուսակցության համբավ է ձեռք բերել` հիասթափության հասցնելով նույնիսկ իր հավատավոր անդամներին: Եվ այս դեպքում էլ վաշխառուական ջիղն ավելի ազդեցիկ գտնվեց, քան համոզմունքը: Դեռևս երկուշաբթի օրը ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի նիստին ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել Սևանա ջրի բացթողնման հարցին: Հիշենք նաև, որ մինչ այդ դեմ էր արտահայտվել նաև բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը: Բայց ահա մեկ օր հետո դաշնակցական արեգակը ծագեց ոչ թե արևելքից, այլ արևմուտքից, ՀՅԴ-ն 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը, իսկ դաշնակ պատգամավոր Աղվան Վարդանյանը նույնիսկ հայտարարեց, թե սա համարյա Սևանի փրկության ծրագիրն է:


Թե ինչով է պայմանավորված նման շրջադարձը, արդեն դժվար չէ կռահել: Ամեն անգամ, երբ հարցը հասնում է որևէ խնդրի շուրջ տեսակետ արտահայտելուն, դաշնակները սկսում են նախ թանկացնել իրենց, հետո բազարի մեջ են մտնում կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ և ի վերջո մի բան պոկած` դուրս են գալիս այդ թնջուկից: Անկասկած, նման մի բան էլ հիմա է կատարվել և շատ շուտով պարզ կդառնա, թե առևտրական ՀՅԴ-ին ինչքանով և ինչի դիմաց ծախեց Սևանի ջուրը:






Դիտումների քանակ 74270


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նստել է թախտին, սպասում է բախտին

Նստել է թախտին, սպասում է բախտին

Հունվարի 22, 2018


Այսօր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյ...

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Դաշնակներն արդեն յուղ են վառում

Հունվարի 22, 2018


ԱԺ ճեպազրույցների ժամանակ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է գնաճին: Նա նշել է, թե «Ելքի» հրա...

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Հունվարի 18, 2018


Դաշնակների համար միշտ փող է եղել առաջնայինը, նրանց հայրենասիրությունն ու նացիոնալիզմը ժամանակավորապես սառեցվում են, երբ լափաման...

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Հունվարի 17, 2018


Դեռ վերջնական հստակություն չկա ապագա նախագահի ընտրության հարցում, բայց արդեն տարատեսակ կարծիքներ ու վարկածներ են հնչում նոր կառ...

Դաշնակները կեղծավորություն են անում

Դաշնակները կեղծավորություն են անում

Հունվարի 15, 2018


Դաշնակցությունն ասում է, թե առայժմ չի քննարկել 2018թ. նախագահի թեկնածուի հարցը: Սա կարելի էր նաև չասել երկու պատճառով` նախ թեկն...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հունվարի 10, 2018


Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոն երկու շաբաթից կներկայացնի սպառողական շուկայում գների ուսումնասիրության արդյունքները։ Այս ...

Դաշնակների բենզինը պրծել է

Դաշնակների բենզինը պրծել է

Հունվարի 8, 2018


Վերջին ամսվա թանկացումների մասին խոսում են վաղուց և շատ: Թվարկվում են այն բոլոր ապրանքատեսակները, որոնք ենթարկվել են գնաճի ներգ...

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Դեկտեմբերի 25, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Նոր տարվա նախաշեմին երկու լուրջ մտահոգություն ունի: Մեկը Սևանի սիգն է, մյուսը` Ռոբսոնը...

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դեկտեմբերի 23, 2017


Դեռ օրեր առաջ բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճ...

Դաշնակների մանկական խաղերը

Դաշնակների մանկական խաղերը

Դեկտեմբերի 22, 2017


Դաշնակներն այսօր ասուլիս էին հրավիրել, որ ասեին, որ ոչինչ չեն ասելու: Հոգեբանության մեջ կա մարդկային բարդույթի նմանօրինակ դրսևո...

ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

Դեկտեմբերի 16, 2017


Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց և հանդիպում ունեցել ուսումնական այդ հաստատությունում...

Ընկեր Աղվանը կդառնա՞ հանրապետական

Ընկեր Աղվանը կդառնա՞ հանրապետական

Դեկտեմբերի 14, 2017


ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հիմքեր ունի պնդելու, որ նախագահի թեկնածու առաջադրելու հարցում «Ելք» դաշինքը հաջողու...

Դաշնակցական անտառներ

Դաշնակցական անտառներ

Դեկտեմբերի 13, 2017


Մոտ կես ամիս առաջ կառավարության նիստում ներկայացվեցին անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը և համապատասխան որոշման նախագի...

Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դեկտեմբերի 7, 2017


Դաշնակցություն կուսակցությունը, որ ամիսներ առաջ սրերով ընդունեց Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը և տևական ժամանակ նրա հետ ...

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Դեկտեմբերի 6, 2017


ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությա...

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դեկտեմբերի 4, 2017


Դաշնակների հետ հաստատ ինչ-որ լուրջ բան է կատարվում: Եվ այդ հարցում արդեն կասկած լինել չի կարող: Այսօր հանկարծ հրապարակ է հանվել...

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

Դեկտեմբերի 2, 2017


Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու Դաշնակցության ջրերը մի առվով չեն հոսում, դա արդեն կասկածից վեր է: Ամեն օր մենք դրա նորանո...

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Նոյեմբերի 30, 2017


Որքան էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է, թե իր ու վարջապետի հարաբերությունները կարգին են, իրականությունը հակ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ