Սովորական խայտառակություն

Ե՞րբ է դասեր քաղելու Ամիրյանը

Հուլիսի 5, 2017
Ե՞րբ է դասեր քաղելու Ամիրյանը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով լրագրողներին ասել է, թե Հանրապետական կուսակցությանն անդամագրվելուց հետո ստեղծագործական վերելք է ապրում, միայն հոգևոր առումով չէ, որ իրեն վերաշնչավորված է զգում: Ինչ-որ մի պահի Ամիրյանը նույնիսկ փորձեց իրեն ստուգել ոստիկանապետի կերպարում, երբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի երաժիշտներն ու բալետի պարողները բոյկոտել էին «Գայանե» բալետի ներկայացումը ու տապալել այն: Ամիրյանի կարգադրությամբ արտիստներից սկսեցին բացատրագրեր պահանջել, իսկ նախարարն ընկած «ազդարարող» էր փնտրում` կազմակերպիչներին բացահայտելու համար: Ճիշտ է, այդպես էլ ոչ ոք որևէ մեկի անունը չտվեց, բայց երբ ընդհանուր վիճակից մինչև կոկորդը զզված թատրոնի փոխտնօրեն Նարեկ Անտոնյանը դիմում գրեց և հեռացավ, Արմեն Ամիրյանը քննչական գործողությունները համարեց ավարտված ու մունդիրը մի կողմ դրեց:


42 հոգու խիստ նկատողություն հայտարարած, աշխատակիցներին հավելավճարներից զրկած, ազատման ծանուցագրեր բաժանած նախարարը հիմա մեծ-մեծ խոսելով ման է գալիս և կրկնում է, թե չի ցանկանում ավելի շատ քչփորել: «Այն մարդիկ, ովքեր կազմակերպել էին դա, կարծում եմ՝ իրենց դասն առան այդ պատմությունից»,- ասում է նա` բացահայտորեն փաստելով, որ այնուամենայնիվ կա մեկը, ով եղածից դասեր չի քաղել և այդ երկտարեցի ծույլիկը նախարար Ամիրյանն է: Այո, շատ քչփորելու պահանջը բացառվում է, քանի որ այդ դեպքում անթիվ քանակությամբ կեղտեր կբարձրանան ջրի երես և պարզ կդառնա, որ գլխավոր մեղավորին պետք է փնտրել ոչ թե օպերայի շենքում, այլ մշակույթի նախարարության ամենաշքեղ աշխատասենյակում: Հայ օպերայի պատմության մեջ դեռևս նման սկանդալ չէր եղել: Իսկ կատարվեց, քանի որ դանակը հասավ ոսկորին: Դատելով առկա տրամադրություններից, այս վիճակը շուտով կունենա իր կրկնությունը:







Դիտումների քանակ 70842


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կրկին վատ դերասան Ամիրյանի մասին

Կրկին վատ դերասան Ամիրյանի մասին

Մայիսի 2, 2018


Այսօր արդեն առիթ ունեցել էինք անդրադառնալու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Վաղ առավոտից նրա նախարարության շենքի բակում հավա...

Մի ստիպեք Ամիրյանին չլինել Ամիրյան

Մի ստիպեք Ամիրյանին չլինել Ամիրյան

Մայիսի 2, 2018


Ժամանակին, երբ Արմեն Ամիրյանը նշանակվում էր մշակույթի նախարար, ասում էր, որ ինքն անկուսակցական է ու երբեք որևէ քաղաքական ուժի չ...

Ամիրյանը պաշտոններ է նվիրում

Ամիրյանը պաշտոններ է նվիրում

Մարտի 27, 2018


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատկանում է այն չինովնիկների թվին, որոնց համար իրենց դիրքը սոսկ հնարավորություն է շահավետ գործ...

Դիանան Ամիրյանից լավն է

Դիանան Ամիրյանից լավն է

Մարտի 23, 2018


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վախկոտ մարդ է: Այսպես կարծելու իրավունք մեզ տալիս է ոչ միան նրա աշխատաոճը, այլև ամեն անգամ պատ...

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Փետրվարի 13, 2018


Հայաստանի հերթական ձախողված մշակույթի նախարարը` Արմեն Ամիրյանն այս օրերին նախապատրաստվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի...

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Հունվարի 26, 2018


Տարվա պետական մրցանակները շնորհելիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ թափանցիկ դիտողություն արեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` նկ...

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Հունվարի 17, 2018


Դեռ վերջնական հստակություն չկա ապագա նախագահի ընտրության հարցում, բայց արդեն տարատեսակ կարծիքներ ու վարկածներ են հնչում նոր կառ...

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Դեկտեմբերի 22, 2017


Այսպես կոչված ոչ պետական մամուլին աջակցելու նախաձեռնությունը նոր չէ: Ոչ պետական ասվածի ներքո դեռ պետք չէ հասկանալ ոչ իշխանամետ,...

Բա դու ի՞նչ ես

Բա դու ի՞նչ ես

Նոյեմբերի 13, 2017


Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների վերանորոգման նոր ավանդույթ է ձևավորվել: Վերանորոգումից հետո հանկարծ պարզվում է...

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Հոկտեմբերի 3, 2017


Տեսնես որևէ իտալացի կարո՞ղ է Կոլիզեյը փակել տալ ու այնտեղ ծնունդ նշել: Կամ հույների մեջ կգտնվի՞ մեկը, ով Ակրոպոլիսը մի քանի ժամ...

Ամիրյանի վախը չափել է պետք

Ամիրյանի վախը չափել է պետք

Սեպտեմբերի 14, 2017


Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» խորագրով ցուցադրության շուրջ շատ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ մշ...

Արմեն Ամիրյանը հարսանիքի ծախսերն է փակում

Արմեն Ամիրյանը հարսանիքի ծախսերն է փակում

Հուլիսի 31, 2017


Կիրակի օրը Հայաստանի մշակութային ու քաղաքական էլիտան մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հյուրն էր: Նախարարը ամուսնացնում էր որդու...

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Հուլիսի 25, 2017


Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հերթական ներկայացման ժամանակ արտառոց ու անսպասելի դեպք տեղի ունեցավ:...

Վանդալիզմի երկու հովանավորները

Վանդալիզմի երկու հովանավորները

Հուլիսի 19, 2017


Երկու օր առաջ համացանցում հայտնված լուսանկարները ոչ միայն զայրացրին, այլև ապշեցրին օգտատերերին: Նկարներում պատկերված էր, թե ինչ...

Ամիրյանը հիմա էլ տոմսավաճառ է

Ամիրյանը հիմա էլ տոմսավաճառ է

Հուլիսի 13, 2017


ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղեղը օրը 24 ժամ աշխատում է միայն մեկ մտքի ուղղությամբ` ինչպես փող վաստակել: Եվ այդ եզակի ...

Քարանձավները մնացին Ամիրյանին

Քարանձավները մնացին Ամիրյանին

Հունիսի 22, 2017


Հայաստանի մշակույթի նախարարության հայտարարած ՝ հինգ քարանձավների վարձակալության մրցույթին հունիսի 21-ի դրությամբ ոչ մի հայտ չի ...

Ո՞ւմ փողերն է ցփնում Ամիրյանը

Ո՞ւմ փողերն է ցփնում Ամիրյանը

Հունիսի 16, 2017


Արտառոց դեպք է արձանագրվել Չայկովսկու անվան ռուսական պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի անձնակազմի` Հայաստանում գտնվելու կա...

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Հունիսի 9, 2017


Կան բոլոր հիմքերն այն բանի համար, որ նորաթուխ ՀՀԿ-ական ու նախարար Արմեն Ամիրյանին հեռացնեն իշխանական կուսակցության շարքերից: Ճի...

«Գայանեն» ջհանդամը, ռեստորանին բան չպատահի

«Գայանեն» ջհանդամը, ռեստորանին բան չպատահի

Հունիսի 8, 2017


Այսօր Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տապալվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադր...

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Մայիսի 22, 2017


Օրերս արտառոց մի դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացած ճոխ հարսանիքի մասնակիցները՝ փեսայի ընկերնե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ