Միջազգային խայտառակություն

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Հուլիսի 5, 2017
Խոստացավ ոչինչ չխոստանալ

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, որ մեր երկրում ներկայացնում է ոչ միայն իր պետության, այլև ողջ Եվրամիության շահերը, շատ զարմանալի պատկերացումներ ունի պատասխանատվության և պարտավորությունների մասին: Այսօր, «ՆԱՏՕ-ն՝ Վարշավայից Բրյուսել, բարեփոխումներ Հայաստանի անվտանգության ոլորտում» թեմայով քննարկումից հետո նա հայտարարեց, որ իրենց դռները բաց են Հայաստանի համար։ «Մենք պատրաստ ենք: Մենք սպասում ենք փաստաթղթի ստորագրվելուն և հայ գործընկերների կողմից մենք կոնկրետ քայլերի ենք սպասում։ Մենք ակնկալում ենք ոչ թե խոստումներ, այլ կոնկրետ քայլեր»,- նշեց Եժի Նովակովսկին: Խոսքը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի մասին է, որտեղ ակնկալվում է, որ Հայաստանը և ԵՄ-ը կստորագրեն շրջանակային համաձայնագիր: Ու հիմա դեսպանը շտապում է առաջնային կարգով մեզ հիշեցնել ու զգուշացնել, որ կոնկրետ քայլերը վեր են խոստումներից:

 

Բայց այսօր նույն վայրում խոսք եղավ նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի և վերջին օրերի լարվածության մասին: Ու երբ լրագրողները դեսպանին հիշեցրին, որ ԵՄ-ը նույնպես առանձնակի քայլեր պիտի ձեռնարկի, այլ ոչ թե սահմանափակվի դատարկ, անպտուղ խոստումներով, Եժի Նովակովսկին անմիջապես հղում կատարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին. «Նրանք կոչ են արել վերադառնալ հարցի խաղաղ քննարկմանը։ Մենք ուրիշ ի՞նչ կարող ենք ասել»։


Մոտեցումն անչափ յուրահատուկ է: Գործընկերներից մեկը մյուսից պահանջում է խստորեն հետևել խաղի կանոններին, բայց երբ հերթը հասնում է իրեն, ընդամենը ափսոսանքով ձեռքերն է տարածում. «Մենք ի՞նչ կարող ենք ասել»։ Ու հիմա կա՞ որևէ երաշխիք, որ նոյեմբերին կարևոր փաստաթղթի վավերացումից հետո Եվրոպան ինչ-որ պահի չի նայի Հայաստանին ու չի ասի, որ մեզ համար ոչինչ անել չի կարող:

 







Դիտումների քանակ 71814


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդ...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Նոյեմբերի 23, 2017


Արդեն տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության եր...

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Հոկտեմբերի 23, 2017


Պարզվեց` ընտանեկան իրավունքների խնդիրը մեր երկրում առավել քան խնդրահարույց է: Արդեն քանի շաբաթ է` ծավալվում է նույն բանավեճը և ...

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Հոկտեմբերի 20, 2017


ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը համակիրների ու պաշտպանների մի հսկայական բանակ ունի: Բավական է միայն վերհիշել, թե անցած ամիսների ը...

Անթարգմանելի կապերի բնագիրը

Անթարգմանելի կապերի բնագիրը

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն մի քանի ամիս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերո...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Goodbye Europe

Goodbye Europe

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում հետ այնքան մեծ հույսեր էին կապում հայ արևմտամետնե...

Ձայն Լեհաստանից. մա՛հ ուկրաինացիներին

Ձայն Լեհաստանից. մա՛հ ուկրաինացիներին

Դեկտեմբերի 12, 2016


Դեկտեմբերի 10-ին լեհական Պերեմիշլ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա «Պերեմիշլյան և լվովյան արծվիկների քայլերթը»։ Դրա մասնակիցները ...

Ռուսատյացությունը ՝բանականության մթագնման միջոց

Ռուսատյացությունը ՝բանականության մթագնման միջոց

Հուլիսի 12, 2016


Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը, որն աչքի է ընկել իր վայրի ռուսատյաց ելույթներով, հայտարարել է, թե Ռուսաստանն ...

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Չեղած բանը ո՞նց կարող է տուժել

Հունիսի 28, 2016


Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը ցնցեց աշխարհը ու ցնցումների մի մասն էլ եկավ-հասավ Հայաստան: Այստեղ անմիջապե...

Դեպի գերեզման սլանալու առիթով

Դեպի գերեզման սլանալու առիթով

Հունիսի 27, 2016


Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բրիտանական հանրաքվեն դրեց պատմության մեջ պետությունների այդ խոշորագույն միավորման վերջի ...

Վախի աչքերը մեծ են լինում

Վախի աչքերը մեծ են լինում

Հունիսի 24, 2016


Բրիտանացիները ոչ ասացին Եվրամիությանը: Կատարվեց այն, ինչից առավել շատ էին վախենում ԵՄ-ի քաղաքական ճարտարապետները: Brexit բառն ա...

Եվրոպացիները պղծության կողմնակից են

Եվրոպացիները պղծության կողմնակից են

Մայիսի 19, 2016


Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մուժնիեկսը դատապարտել է Ադրբեջանում ոստիկանների բռնությունները երիտասարդական ...

Դեսպանը նաև շանտաժիստ է

Դեսպանը նաև շանտաժիստ է

Հունվարի 9, 2016


Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին այնքան էլ հաճախ չի խոսում: Խոսում է միայն հատուկ դեպքերի համար կամ, կարելի է ասել,...

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Լկտիազերծում և եվրաինտեգրում` Հայաստանից դուրս չգալով

Նոյեմբերի 4, 2015
1

Գլխավորն այն է, որ հայ ժողովուրդը ոչ մի կապ չունի իր պետության հետ, հայ ժողովուրդը չէ այն սուբյեկտը, որ ձևավորել է այս պետությո...

Պլեբեյներին տրված չէ. ԱՄՆի և ԵՄ գործընկերության պայմանագիրը հույժ գաղտնի է

Պլեբեյներին տրված չէ. ԱՄՆի և ԵՄ գործընկերության պայմանագիրը հույժ գաղտնի է

Հոկտեմբերի 30, 2015


Երբ պատրիկներն ինչ-որ բան են ասում, ստրուկները չպետք է իրենց քիթը խոթեն դրա մեջ։ Ձևակերպումը կոշտ է, բայց, ցավոք, եվրոպացիների ...

Եվրամիությունը Հայաստան է ներխուժում պատուհանից

Եվրամիությունը Հայաստան է ներխուժում պատուհանից

Հոկտեմբերի 26, 2015


Մենք էլ չենք մանրանա այս փաստաթղթի և նրա շուրջ բանակցողների ծրագրերի մեջ, այսքանը բավական է, որպեսզի գաս եզրակացության առ այն, ...

Լեհերն արդարացնում են վենդետան Չեռնյախովսկու հանդեպ

Լեհերն արդարացնում են վենդետան Չեռնյախովսկու հանդեպ

Սեպտեմբերի 22, 2015


Գիտնականի այս խոսքերից հետո ռուսական կողմին մնում է միայն շնորհակալություն հայտնել Լեհաստանի ղեկավարությանը մեծահոգության և ներ...

Ինքնիշխան լեհերն ընդդեմ իրենց ազատարարի հուշարձանի

Ինքնիշխան լեհերն ընդդեմ իրենց ազատարարի հուշարձանի

Սեպտեմբերի 17, 2015


2015թ. ապրիլին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պահանջում է արագացնել Երկրորդ համաշխարհային պատերա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ