Սովորական խայտառակություն

Օրենքն արգելում է քրտնել

Հուլիսի 6, 2017
Օրենքն արգելում է քրտնել

Հուլիսյան աննախադեպ շոգերը շատերի մոտ բնական հարց առաջացրին. իսկ արդյո՞ք նման եղանակային պայմաններում հնարավոր է կամ կարելի է աշխատել, առավել ևս, եթե այդ աշխատանքներն ընթանում են բաց երկնքի տակ: Մարդիկ հակված էին կարծելու, որ իրենք ինչ-որ կերպ պիտի պաշտպանված լինեն եթե ոչ զովությամբ, ապա գոնե օրենքով: Բայց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանն այս դեպքում արդեն սառը ցնցուղ էլ չես անվանի, քանի որ դրա մեջ գոնե սառնություն կլիներ: Նախարարության զովասուն աշխատասենյակներից քրտնահար քաղաքացիներին բացատրեցին, որ «մայրաքաղաքում ու մի շարք մարզերում՝ Արարատում, Արմավիրում վերջին մի քանի օրերին գրանցված +40 աստիճան ջերմությունը դեռևս չի նշանակում, որ մարդիկ կարող են չաշխատել»:


Զարմացա՞ծ եք: Մի զարմացեք: Մեր հոգատար չինովնիկները դրա համար շատ լավ արդարացում ունեն: Պարզվում է, ընդամենը ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չունի հարկադիր հանգստի մասին դրույթ: Ուրիշ ոչինչ: Այ եթե դրույթը լիներ, այդ դեպքում ոչ ոք աշխատավայրում չէր մնա այս կրակ ու շոգ օրերին: Ու դրանից բացի էլ օրենսգրքի 153-րդ հոդվածը կա, որտեղ հստակ ասված է, որ եղանակային նման պայմանների դեպքերում (+40 աստիճանից բարձր կամ -10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում) նախատեսվում են հատուկ ընդմիջումներ։ Հետո էլ ասում եք` անհոգի ու անսիրտ են: Վատը միայն այն է, որ այս ընդմիջումներից էլ մարդիկ օգտվել չեն կարող, քանի որ դրանց տևողությունն ու պարբերականությունն օրենքով հստակ սահմանված չեն: Ամեն ինչ հիշել են, այս մի կարևոր կետը մոռացել են գրել:


Իսկ եթե լուրջ, ապա օրենսգրքի հեղինակներին մարդկանց առողջությունն ու իրավունքները ամենաքիչն են հետաքրքրել: Փոխարենն այնտեղ կարելի է տասնյակ կետեր ու դրույթներ գտնել աշխատողի պարտականությունների և նրան սպառնացող պատժամիջոցների մասին, որովհետև մեր երկրում օրենսգիրք ասվածը զսպաշապիկ է, այլ ոչ թե իրավունքի երաշխիք: Դրա համար էլ վեր կացեք ու գնացեք գործի: Չմոռանաք շշերով սառը ջուր տանել, որովհետև, Աստված մի արասցե, եթե աշխատավայրում վատանաք, իմացած եղեք, որ դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրելու:







Դիտումների քանակ 27010


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անմեղի ու մեղավորի բաժանարար գիծը

Անմեղի ու մեղավորի բաժանարար գիծը

Դեկտեմբերի 29, 2017


Սամվել Նահապետյան անունով մի ոմն քաղաքացի գնացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ...

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Նոյեմբերի 25, 2017


Հանրահայտ հեքիաթում ոսկե ձկնիկը պատրաստ է կատարել երեք գլխավոր ցանկությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աս...

Խելքից հաշմանդամների նախագիծը

Խելքից հաշմանդամների նախագիծը

Հոկտեմբերի 5, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը որոշել է հետ չմնալ կառավարության մյուս անդամներից ու շտապել է ինքն էլ նե...

Նախարարը սկսել է տեսնել

Նախարարը սկսել է տեսնել

Հուլիսի 25, 2017


Փարոսը մի բան է, որը լույս է տարածում, որպեսզի մոլորվածները դա տեսնեն: Այս մասին գիտեն անխտիր բոլորը: Իսկ ահա աշխատանքի և սոցիա...

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Հուլիսի 4, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, և այդ մասին գրառում է կատարել ՖԲ...

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Մայիսի 25, 2016


Դեռ չենք մոռացել, որ ապրիլյան պատերազմի ընթացքում և մանավանդ դրանից հետո հազարավոր հայաստանցիներ որպես կամավորներ գնում էին Արց...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ