Սովորական խայտառակություն

Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Հուլիսի 11, 2017
Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Խորհրդարանական ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իզով-թոզով անհետացավ: Այն տասնյակ խոստումները, որ նա շռայելել էր մարդկանց, դարձան սառույցի վրա գրված, այսինքն այնպիսին, ինչպիսին եղել են միշտ: Ու թեև այսօր ոչ ոք հստակ չգիտի, թե որտեղ է նա և ինչով է զբաղված, բայց մի բան հաստատապես կարող են ասել` Արթուր Բաղդասարյանը շարունակում է հարստանալ, որովհետև ոչ քաղաքական վայրիվերումները, ոչ նրա վերելքներն ու անկումերը տարիներ շարունակ ի զորու չեն եղել հարվածելու այդ գլխավոր կետին:
Սա էլ, ինչ խոսք, առանձնահատուկ տաղանդ է, թեև հասկանալի է, որ ինչ էլ անի ու ինչ էլ ասի Բաղդասարյանը, անձնական շահը միշտ գտնվելու է վերին կետում: Հենց այդ մարտավարությունն էլ նրան դարձրել է հանրապետության հարուստ մարդկանցից մեկը` ի հաշիվ այն չքավորների, որոնք ժամանակին միամտություն են ունեցել հավատալու, թե այս տղան կարող է մի փոքր էլ մտածել ուրիշների մասին:


Ուրեմն, լրագրողները չեն ծուլացել և մի քիչ քչփորել են Բաղդասարյանի սրբության սրբոց գրպանները: Տեսանելի պատկերը տպավորիչ է ստացվել: Առաջին հերթին փաստվել է այն իրողությունը, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարի դրամական միջոցները ավելացել են հատկապես նրա պաշտոն զբաղեցնելու տարիներին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած իր պաշտոնական հայտարարագրի համաձայն` ՀՎԿ առաջնորդը հայտարարագրել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից ստացած 4 մլն 783 հազար դրամը, Հայաստանում ֆրանսիական համալսարանից ստացած 5 մլն 422 հազար 657 դրամը, «Ռոսնեֆտ Իտեռա» «ՄՏՍ Բանկ»-ից ստացած 12 մլն ռուսական ռուբլիի չափով փոխհատուցումը: Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ, 20 հազար դոլար և 3 մլն ռուսական ռուբլի:


Թե ինչպես նա կարող է թռիչքաձև հարստանալ, սրա մասին կվկայի ընդամենը մեկ փաստ: Օրինակ, Բաղդասարյանի դրամական միջոցները 2011 թվականին կազմել են 5 մլն դրամ, 20 հազար դոլար, իսկ որպես եկամուտ հայտարարագրած ամսական աշխատավարձը՝ 356 հազար դրամը: Ընդամենը մեկ տարի անց՝ 2012-ին, նույն Բաղդասարյանի դրամական միջոցները զգալի ավելացել են՝ կազմելով 25 մլն դրամ, 20 հազար դոլար, 317 հազար դրամ ստացած աշխատավարձը, 24 մլն 294 հազար դրամի չափով միանվագ վճարը և 1 մլն 350 հազար դրամը, որը ստացվել է գույքը վաճառելուց:


Ամուսնուց վատ չի ապրում նաև ՀՎԿ առաջնորդի տիկինը՝ Աննա Բաղդասարյանը: 296 հազար դրամի չափով աշխատավարձ ստացող տիկինը ունի 38.5 մլն դրամ, 10 հազար դոլար: Ահա այսպես, ազնիվ աշխատանքով վաստակում և վերածնում են Հայաստանը տեր և տիկին` հանուն օրինաց երկրի և հանուն իրենց կուսակցական ընկերների վաղվա օրվա:







Դիտումների քանակ 59049


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Դեկտեմբերի 26, 2017


«Արթուրիկն իրեն լավ չի պահել տարվա ընթացքում, Արթուրիկին Ձմեռ պապը նվեր չի բերի»: Ծնողներից հաճախ լսվող այս դաստիարակչական սպառ...

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակը մի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Չնայած այն հանգամանքի...

Ցեխի միջից` խալիչայի վրա

Ցեխի միջից` խալիչայի վրա

Նոյեմբերի 27, 2017


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կենդանության նշաններ է ցուցադրում, բայց այդ նշաններն առայժմ խիստ անհատական են, իսկ դրանց ծագմա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Առանց երևակայական էքսցեսների

Առանց երևակայական էքսցեսների

Նոյեմբերի 1, 2017


Այսօր առավոտյան արդեն հայտնի էր, որ նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Լրանում է բո...

Հերոսն ու հակահերոսը

Հերոսն ու հակահերոսը

Հոկտեմբերի 19, 2017


Հայաստանի ազգային հերոս համարվող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այն մարդկանցից չէ, որ պարտավորվում է ամեն օր որևէ հեր...

Արթուրիկի ձեռքից գնդակը խլել են

Արթուրիկի ձեռքից գնդակը խլել են

Սեպտեմբերի 21, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կյանքում ծայր առած անկումների փուլը շարունակվում է: Վերջին տարի...

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Սեպտեմբերի 9, 2017


Արթուր Բաղդասարյանն իր «Հայկական վերածնունդ» կուսակցությամբ հանդերձ նոր տերմինոլոգիա է ներմուծել` քաղաքական դադար: Թե դա ինչ բա...

Արթուր Բաղդասարյանը դուրս է մնացել ցուցակից

Արթուր Բաղդասարյանը դուրս է մնացել ցուցակից

Հուլիսի 29, 2017


Երբ հրապարակվեց Պետական եկամուտների կոմիտեի կազմած հազար խոշոր հարկատուների ցանկը, շատերի ուշադրությունը գրավեց այն փաստը, որ ա...

Արթուրիկը «սև ցուցակում» էր

Արթուրիկը «սև ցուցակում» էր

Հուլիսի 27, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության համար հետընտրական ամիսները դարձել են հետքերը սրբելու ժամանակներ կամ, ավելի ճիշտ կլինի ասել,...

Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Հուլիսի 18, 2017


Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում անհայտ չարագործները ոչնչացրել են երգահան Վահրամ Թաթիկյանի 4...

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Հունիսի 9, 2017


Այն բանից հետո, երբ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը խոր հիասթափություն պատճառեց իր համակիրներին...

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

Մայիսի 13, 2017


Քաղաքական բուռն զարգացումներն ու իրադարձությունները «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանին մոռացության չեն տվ...

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Մայիսի 4, 2017


Այն պահին, երբ Արթուր Բաղդասարյանն ամենաքիչն է ցանկանում, որ իր մասին հիշեն, կարծես նրա պահանջին հակառակ լրագրողները կրկին մեջտ...

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Ապրիլի 28, 2017


Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունից գրեթե մեկ ամիս պահանջվեց որոշելու համար, թե ինչու իրենք խա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ