Ազգային խայտառակություն

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

Հուլիսի 11, 2017
ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

Ջհանգիր Լֆիկյան


Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարեց, թե շրջաբերական է ուղարկել բոլոր համալսարանների ռեկտորներին և առաջարկել վերանայել վարչական ապարատը: Ընկեր Լևոնը նման պահանջ ներկայացնելու համար, հավանաբար, ունեցել է բավարար հիմքեր: Սակայն նա հաշվի չի առել մի կարևոր հանգամանք, այն, թե ռեկտորները որքանով են պատրաստ ենթարկվել իրեն և կատարել իր հրահանգները: Իբրև ասվածի ապացույց բավական է մատնանշել միայն երկրի գլխավոր բուհի` Երևանի պետական համալսարանի ղեկավարի արձագանքը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը փաստացի մերժել է նախարարին:


Սիմոնյանն ասել է, որ իբր իրենց վարչական ապարատը վերանայման կարիք առանձնապես չունի, իսկ նախարարի շրջաբերականն էլ իրեն վերաբերվել չի կարող: «Խոսքը պրոռեկտորների թվի մասին, որը մեզ մոտ նվազագույն քանակությունն է՝ ԵՊՀ-ում 4 պրոռեկտոր կա: Դրանից քիչ ընդհանրապես չի լինում»,- նշել է Սիմոնյանը` հավելելով, որ վարչական ապարատի մյուս աշխատողների կրճատման հարց նույնպես չկա, քանի որ նրանց թիվը ևս նվազագույնի է հասցված:


Արամ Սիմոնյանի արարքն առանց այլևայլության կարելի է գնահատել բացահայտ սաբոտաժ: Պարզից էլ պարզ է, որ հսկայական համալսարանում հեշտությամբ կարելի է գտնել մի քանի տասնյակ աշխատակիցների, որոնք առանձնապես կամ ընդհանրապես ոչինչ չեն անում և ուղղակի նստած են այս կամ այն հաստիքի վրա: Նախարար Մկրտչյանին չմերժելու համար Սիմոնյանը հանգիստ կարող էր մեկ-երկուսին կրճատել` թեկուզ ցուցադրելու համար, որ ականջի հետև չի գցում վերադասի ասածը: Բայց նա գնում է առճակատման, և դա ունի իր պատճառները:


Վաղուց է Արամ Սիմոնյանն իրեն ներշնչել, որ ինքը շատ ավելին է, քան ցանկացած նախարար կամ փոխնախարար: Գոնե այն պատճառով, որ սեփական քաշով ավելին է, քան նախարարն իր բոլոր տեղակալների հետ միասին վերցրած, իսկ սպառած սննդի չափով գերազանցում է ՀՀ կառավարությունը: Հիմա եկել է դա գործնականում ապացուցելու պահը, և նա ատամ է ցույց տալիս`սպասելով, թե այս դեպքում ինչպես կվարվի նախարարը և որքանով նրա համարձակությունը կբավարարի ռեկտորին ի ցույց դնելու համար:


Բայց փրկություն կա: Եթե Մկրտչյանը վաղվանից սկսի, մեղմ ասած, խոզի պես լափել և նույնը պահանջի իր տեղակալներից, ուրեմն, Սիմոնյանը մեկ ամսից տակ կտա ու կենթարկվի նախարարին (Լևոն Մկրտչյանն այդ դեպքում իր երեք տեղակալների հետ միասին կհաղթահարի հինգ ցենտների սահմանագիծը): Կամ հենց ԵՊՀ ռեկտորը կդառնա հաստիքների կրճատման զոհ: Իսկ եթե Մկրտչյանը դա չանի, ուրեմն, վտանգի տակ կդնի ՀՅԴ արժանապատվությունը և սեփական կարիերան: (Մեր մեջ ասած, Արամ Սիմոնյանը հմայիչ կերևա նաև ԿԳՆ ղեկավարի աշխատասենյակում, իսկ այդ պաշտոնը դաշնակներն իրենց հոր տնից չեն բերել):






Դիտումների քանակ 104233


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

Լևոն Մկրտրյանի դոսիեն մեջտեղ չբերեցին

Լևոն Մկրտրյանի դոսիեն մեջտեղ չբերեցին

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Այս վիճահ...

Արամ Սիմոնյանը շրմփաց

Արամ Սիմոնյանը շրմփաց

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ էին:...

Բա Լևոնն ինչի՞ համար է

Բա Լևոնն ինչի՞ համար է

Սեպտեմբերի 15, 2017


Հայաստանում կար դպրոցներում օտար լեզուների դասավանդման հայեցակարգ: Բնական է, որ պիտի լիներ: Բայց ահա հանկարծ հայտարարվեց, որ լի...

Ով է գրելու նոր կարգը

Ով է գրելու նոր կարգը

Սեպտեմբերի 7, 2017


Հրազդանի քաղաքապետի որդու պարգևատրման հանգամանքը բուռն վեճերի առիթ տվեց: Բանն այն է, որ վիճարկման թեման ոչ թե տղայի ուսման առաջ...

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Սեպտեմբերի 5, 2017


Մայրաքաղաքի որևէ բնակչի դեռ չի հաջողվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին տեսնել հասարակական տրանսպորտում: Եվ մեծ գաղտնիք է մնում, թե ...

Լևոն Մկրտչյանը գլխատում է դպրոցը

Լևոն Մկրտչյանը գլխատում է դպրոցը

Սեպտեմբերի 2, 2017


Նոր ուսումնական տարին նշանավորվեց մի քանի դպրոցների փակումով, աշակերտների և ուսանողների թվի կրճատմամբ, կեղծ դիպլոմների շուրջ սկ...

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Սեպտեմբերի 1, 2017


Նոր ուսումնական տարվա սկիզբը Երևանի պետական համալսարանի համար ամենանշանակալին դարձավ: Խոսքն այս անգամ կրթական պրոցեսին չի առնչվ...

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հուլիսի 17, 2017


Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն...

Տգիտությունը բուհ է ընդունվում

Տգիտությունը բուհ է ընդունվում

Հուլիսի 14, 2017


Վարչապետից մինչև կրթության նախարար խոսում են ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման հրամայական պահանջի մասի...

Դաշնակի տրամաբանությամբ

Դաշնակի տրամաբանությամբ

Հուլիսի 13, 2017


Ընդամենը մի քանի ամիս է, որ Դաշնակցությունը իշխանական կուսակցության հետ դաշինք է կազմել ու համակարգում իր կադրերին է խցկել, բայ...

Փոխնախարարի կինը օրենքից վեր է

Փոխնախարարի կինը օրենքից վեր է

Մայիսի 16, 2017


Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 17 հատուկ դպրոցի կոլեկտիվն ի նշան բողոքի երկու օր շարունակ ակցիա էր իրականացնում՝ հայտարարե...

Հայաստանը տիեզերք դուրս եկավ թղթի վրա

Հայաստանը տիեզերք դուրս եկավ թղթի վրա

Ապրիլի 25, 2017


Հայկական եթերում հնդկական սերիալների առատության կողքին Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անասարիի այցը մեր երկիր պետք է դիտվեր որա...

ՀՅԴ կոմերցիոն գործարքն իրողություն է

ՀՅԴ կոմերցիոն գործարքն իրողություն է

Ապրիլի 14, 2017


Դիտարկումներն այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը Դաշնակցության հետ կարող է դաշինք կազմել միայն այն նպատակով, որ ՀՀԿ-ին ...

Դաշնակը նախկին դաշնակին չի պատժի

Դաշնակը նախկին դաշնակին չի պատժի

Փետրվարի 23, 2017


ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողությու...

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Փետրվարի 22, 2017


Երևանի պետական համալսարանի ուսանողների շրջանում նոր դժգոհություն է հասունանում: Հայտնի է դարձել, որ գերազանց առաջադիմության զեղ...

Դաշնակները օկուպացնում են դպրոցները

Դաշնակները օկուպացնում են դպրոցները

Հունվարի 24, 2017


ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում ֆեսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանե...

Հրաշք Դավթի հերթական «հրաշքության» խայտառակ հետևանքները

Հրաշք Դավթի հերթական «հրաշքության» խայտառակ հետևանքները

Հունվարի 19, 2017


Պետությունը պոտենցիալ տավար է համարում յուրաքանչյուր անձի, ով ի վիճակի է առաջադրվել պատգամավոր, իսկ, ինչպես հայտնի է, այսօր Հայ...

Կեղծ դիպլո՞մ, թե՞ կեղծ պաշտոնյա

Կեղծ դիպլո՞մ, թե՞ կեղծ պաշտոնյա

Հունվարի 13, 2017


Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մի հաղորդագրություն է տարածել այն մասին, բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ