Սովորական խայտառակություն

Կառավարությունը թռչում է տիեզերք

Հուլիսի 12, 2017
Կառավարությունը թռչում է տիեզերք

Դուք ձեր աչքերին ու ականջներին չեք հավատա, եթե իմանաք, թե մեր կառավարության առաջիկա նիստի օրակարգում ինչ հարց է ներառվել: Օրենքի նախագիծը կոչվում է «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարց: Օրենքը մշակվել է արտաքին գործերի նախարարության կողմից: Այլ կերպ ասած, Էդվարդ Նալբանդյանը բոլոր երկրային հոգսերը բարով-խերով գլուխ է բերել ու անցել է տիեզերական ոլորտներ:


Ո՞րն է մեր ակնկալիքն այս պայմանագրի վավերացումից: Ձևակերպումները, որոնք տեղ են գտել դրա մեջ, հիշեցնում են ֆանտաստիկ գրականությունից հանված քաղվածքներ: Օրինակ, այսպիսի մի տող` «... ցանկանալով կանխել Լուսնի վերածումը միջազգային հակամարտության գոտու, հաշվի առնելով այն օգուտները, որոնք հնարավոր է քաղել Լուսնի և այլ երկնային մարմինների բնական ռեսուրսների շահագործումից…»: Եվ քիչ է մնում արդեն հավատաս, որ մենք կանգնած ենք հենց դրա նախաշեմին:


Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա առնվազն անլրջություն է: Ի՞նչ իմաստ կա այսօր միանալ մի միջազգային պայմանագրի, որին մեր երկրի մասնակցության աստիճանը հիմա և առաջիկա 100 տարիների ընթացքում զրոյական է: Այդ ինչպե՞ս մենք պիտի կանխենք Լուսնի վրա ծավալվող հակամարտությունները, եթե 30 տարի սեփական հողի վրա ընթացող հակամարտությունից դուրս գալ չենք կարողանում: Ինչպե՞ս պիտի այլ մոլորակների բնական ռեսուրսները շահագործենք, եթե քթներիս տակ եղածն է անտեր ու անտիրական:


Բայց վարչապետ Կարեն Կարապետյանը, հավանաբար, մի բան գիտի, որ այդպես ոտքուձեռք է ընկել: Երևի նույնիսկ արբանյակն է պատրաստ, որով կառավարության անդամներն ու խոշոր ներդրողները կսավառնեն նոր հանքավայրեր ու բնական պաշարներ յուրացնելու: Իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ կբերի իր հայտնաբերած տիեզերագնացին:


Հետգրություն


Հիշեցնենք, որ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունն այսօր չունի անգամ ազգային ավիափոխադրող...






Դիտումների քանակ 65594


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հունվարի 17, 2018


Հնարամիտ տղերք, սրամիտ տղերք, քարից հաց քամող, դատարկ տեղից փող շինող տղերք: Ուրիշ ինչ կարելի է ասել մեր կառավարության անդամներ...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Վարչապետ, քեզ չհասկացանք

Վարչապետ, քեզ չհասկացանք

Հունվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի առիթներով ոչ միայն հայտարարել էր, որ Հայաստանում չափազանց շատ են հանգստյան օրերը, այլև...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Դեկտեմբերի 28, 2017


Օրերս հավանության է արժանացել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը: Դրա մասին ասվում է, թե հիմնական նպատ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Դեկտեմբերի 27, 2017


Բոլորի օրինակով վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է փորձում տարին ամփոփել, բայց այդ բանը նրա մոտ այնքան էլ սահուն չի ստացվում: Կան ...

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Տարոնն ու վարչապետը բարելավել են

Դեկտեմբերի 25, 2017


Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկու...

Forbes-ն ավելի տեղյակ է, քան վարչապետը

Forbes-ն ավելի տեղյակ է, քան վարչապետը

Դեկտեմբերի 23, 2017


ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2017թ. մի շարք ամփոփիչ տվյալներ նախորդ տարվա նույն ...

Վարչապետը կդառնա աչքի բժիշկ

Վարչապետը կդառնա աչքի բժիշկ

Դեկտեմբերի 21, 2017


Արդեն մեկ ամսից ավելի է` բոլոր հնարավոր հարթակներից ահազանգ է hնչեցվում այն մասին, որ շուկայում առկա է գների աննախադեպ և արհեստ...

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Դեկտեմբերի 18, 2017


Կար ժամանակ, երբ պատկան մարմինները հայտարարում էին, որ մեր երկրում երբևէ վիճակագրություն կամ դիտարկումներ չեն անցկացվել` պարզել...

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Դեկտեմբերի 18, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը Վանաձորում արտահերթ ընտրություններ ա...

Տոն առանց տոնի. կառավարության նոր գյուտը

Տոն առանց տոնի. կառավարության նոր գյուտը

Դեկտեմբերի 15, 2017


Կառավարությունը փոփոխում է ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքը: Այլ կերպ ասած` կրճատում է ամանորի հանգստի ժամանակահատվածը` հ...

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Հավակնոտ, ավելի հավակնոտ, ամենահավակնոտ

Դեկտեմբերի 14, 2017


Կառավարության այսօր կայացած նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նոր հա...

Եկավ ու ձգեց ականջները

Եկավ ու ձգեց ականջները

Դեկտեմբերի 8, 2017


Այսօր երեկոյան կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո լրագրողներին ներկայացավ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով...

«Գելափ»-ը վարչապետին պաշտոնաթող է անում

«Գելափ»-ը վարչապետին պաշտոնաթող է անում

Դեկտեմբերի 7, 2017


Տխրահռչակ «Գելափ Ինթերնեյշնլ» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, որ տարիներ ի վեր ձեռք է բերել պատվիրված հարցումներ ա...

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Դեկտեմբերի 5, 2017


Հայաստանի կառավարությունը դեռևս չի արձագանքել Վանաձորի ավագանու գործունեությունը դադարեցնելու և նոր ընտրություններնշանակելու մա...

Աստված հեռու պահի նման օգնությունից

Աստված հեռու պահի նման օգնությունից

Դեկտեմբերի 5, 2017


Այսուհետ օրենքով կամրագրվի, թե որ ընտանիքն է համարվում բազմազավակ. «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծն այժմ կառավարո...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ