Ազգային խայտառակություն

Ծակող-կտրող հեղափոխություն

Հուլիսի 12, 2017
Ծակող-կտրող հեղափոխություն

Արդեն քանի օր է` ընթանում է «Սասնա ծռեր» ահաբեկչական բանդայի անդամների դատավարությունը, սակայն ոչ մի գնով այն չի նմանվում դատական պրոցեսի: Ասել, թե մեղքը միայն մեղադրյալներինն է, սխալ կլինի: Ժամանակ առ ժամանակ զանազան ինտրիգային ու աղմկոտ իրավիճակների մասնակից են դառնում և դատավորները, և փաստաբանները, և ոստիկանները, և հարազատները: Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ներկա պահին կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ բնական ընթացքով արդարադատության իրագործումը:


Ահա այս ծանր մթնոլորտի ֆոնին չափազանց աննպաստ իրավիճակ ստեղծվեց նաև այսօր: Սկզբում հայտնի դարձավ, որ դատական նիստի տեղափոխվելուց առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումխուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Արեգ Կյուրեղյանը, ում մոտից հայտնաբերվել է մաստակիմեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր: Իսկ հետո, արդեն դատարանի դահլիճում որտեղից որտեղ հայտնվեցին 7 սանտիմետր երկարությամբ ասեղներ: Ասեղներովդատարան մտած Անահիտ Մուրադյանին ու Լաուրա Զաքարյանին բերման ենթարկեցին ոստիկանության ՆորՆորքի բաժին: Այնտեղ կանայք իրավապահներին ասել էին, թե ասեղները բաժանել են դրսում:


Նման անհասկանալի, կասկածելի միջադեպերն ու պահվածքը հուշում են մի բանի մասին. ինչ-որ մեկին ձեռնտու չէ, որ տեղի ունենա օրինական դատավարություն: Ինչ-որ ուժեր պատրաստ են ամեն գնով հրահրել սադրանքներ, թեժացնել միջավայրը, մարդկանց մղել անկանխատեսելի քայլերի: Ինչի՞ համար էին ածելին ու ասեղները: Մի՞թե հենց դրանք են այն գործիքները, որով հեղափոխություններ ու հեղաշրջումներ են իրականացվում: Եթե այո, ուրեմն հեղափոխությունը ձախողվեց: Եվ եթե բանը հասել է ասեղների կիրառմանը, ուրեմն, մնացած բոլոր միջոցներն ու ուղիները իրենց սպառել են: Եվ հիմա ցանկացած ծակող-կտրող գործիքի առկայություն վկայելու է հենց դրա մասին:

 






Դիտումների քանակ 71731


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծռերը նորից ծռվեցին

Ծռերը նորից ծռվեցին

Ապրիլի 16, 2018


Բանտից էլի նամակ էր եկել: Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները համատեղ հայտարարություն էին տարածել` տեղեկացնե...

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Ապրիլի 10, 2018


Լինում է, երբ ամերիկյան դեսպանն էլ է ճիշտ բաներ ասում: Պրն Ռիչարդ Միլսը մի քանի օր առաջ հարցազրույցում հայտարարել է, թե Միացյալ...

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Մարտի 21, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Ժիրայր Սեֆիլյանի` բանտից գրված կոչ-առաջարկը, որտեղ քաղաքական ուժերին հորդորում էր համախմբվել ...

Սեֆիլյանի հորինած հեծանիվը

Սեֆիլյանի հորինած հեծանիվը

Նոյեմբերի 3, 2017


Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ն այսօր վերջապես հրապարակել է իր հռչակագիրը, այն նույն շա...

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Հոկտեմբերի 30, 2017


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հովվապետական այցով ԱՄՆ-ում է: Կար ժամանակ, երբ սփյուռքում վեհափառին ընդունում էին հիացական ...

Ոմանք գրում են, ոմանք՝ նստում

Ոմանք գրում են, ոմանք՝ նստում

Հոկտեմբերի 21, 2017


Անշուշտ, հիշում եք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը դեռ անցյալ ամիս դիմել էր հասարակական և քաղաքական մի շարք գործիչ...

Հիմա էլ ռազմագերի դարձան

Հիմա էլ ռազմագերի դարձան

Հոկտեմբերի 6, 2017


«Սասնա ծռեր»-ի անդամների մեծ մասին օրենքը դիտում է իբրև քրեորեն պատժելի արարքների համար ամբաստանվողներ: Ձերբակալումից հետո ինչպ...

Անվերջանալի վտանգների ցանկը պատրաստ է

Անվերջանալի վտանգների ցանկը պատրաստ է

Սեպտեմբերի 12, 2017


Այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների դատավարությունը վերածվեց մի անվերջանալի պարզաբանման, թե փաստաբաններ...

Եվ այսպես` ամեն տարի սեպտեմբերին

Եվ այսպես` ամեն տարի սեպտեմբերին

Սեպտեմբերի 6, 2017


«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը այսօր հայտարարել է, թե սեպտեմբերին քաղաքական նախաձեռնություններ են սպասվում, իսկ...

Սասնա ծռերը դասի չգնացին

Սասնա ծռերը դասի չգնացին

Սեպտեմբերի 1, 2017


Մի քանի օր առաջ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Facebook սոցիալական ցանցում հանդես եկավ կոչով՝ առաջարկելով սեպտեմբեր...

«Սասնա ծռերը» չի արդարացնի Էգոյանի ծախսերը

«Սասնա ծռերը» չի արդարացնի Էգոյանի ծախսերը

Հուլիսի 25, 2017


Կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը` Թորոս Սեֆիլյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում է արել. «Աշխարհահռչակ ռեժի...

Երբ լկտիանում են պոռնիկներն ու աղանդավոր գժերը…

Երբ լկտիանում են պոռնիկներն ու աղանդավոր գժերը…

Հուլիսի 24, 2017


Լոս Անջելեսում հրատարակվում է մի կայք, դոմենը` usarmenianews.com: Այն խմբագրում են Գայանե Մանուկյան և Քրիստինե Հալաջյան անուն-ա...

«Զոն նայող» հեղափոխականը

«Զոն նայող» հեղափոխականը

Հուլիսի 24, 2017


Լինում է վերաբերմունք, լինում է հիվանդագին վերաբերմունք, և լինում է պարզապես հիվանդություն: Հենց այս վերջինն էլ պիտի վերագրել «...

Ժիրոյի սիրտը արյուն է ուզում

Ժիրոյի սիրտը արյուն է ուզում

Հուլիսի 21, 2017


Ժիրայր Սեֆիլյանը, որը սիրում է, երբ իրեն անվանում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, բայց ներկա պահին կալանա...

Արտագաղթողները դեմ են արտագաղթին

Արտագաղթողները դեմ են արտագաղթին

Հուլիսի 12, 2017


Կարելի է դժգոհել ամեն ինչից: Կարելի է պահանջել ամեն բան: Կարելի է ինչ-որ նպատակի համար ստորագրահավաք կազմակերպել: Դա յուրաքանչյ...

Ծռության սինդրոմը

Ծռության սինդրոմը

Հունիսի 8, 2017


Այն, որ այսօր պիտի կայանար «Սասնա ծռերի» գործի առանձնացված մասով դատական նիստը, արդեն իսկ ենթադրել էր տալիս որոշակի լարվածությա...

Խուլիգա՞ն, թե՞ հայրենասեր

Խուլիգա՞ն, թե՞ հայրենասեր

Փետրվարի 2, 2017


Թե ինչ չափորոշիչներով են Հայաստանում այսօր որոշում հայրենասիրությունը, իրավախախտումը, խուլիգանությունը, քաղաքական ակտիվությունը...

«Սասնա ծռերը»՝ ՕԵԿ հետքերով

«Սասնա ծռերը»՝ ՕԵԿ հետքերով

Նոյեմբերի 28, 2016


«Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամի անվան շուրջ վերջին շրջանում տարածված խոսակցություններն ու դժգոհություններն այդպես էլ չհաջո...

«Սասնա ծռերի» քաղցածներն ու կշտացածները

«Սասնա ծռերի» քաղցածներն ու կշտացածները

Նոյեմբերի 11, 2016


Արդեն առիթ ունեցել ենք գրելու այն մասին, որ «Սասնա ծռերի» կալանված անդամների հացադուլ հայտարարելու գործողությունները վաղուց ի վ...

Կամ «Սասնա ծռեր»-2, կամ «Սիրիր տունդ հեռվից»

Կամ «Սասնա ծռեր»-2, կամ «Սիրիր տունդ հեռվից»

Հոկտեմբերի 25, 2016


Այսօր շատ է խոսվում գալիք դրամատիկ իրադարձությունների մասին: Ավելի շուտ` կանխատեսումներ են արվում «Սասնա ծռեր»-2, «Սասնա ծռեր»-...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը