Սովորական խայտառակություն

Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Հուլիսի 12, 2017
Շարմազանովը ապակողմնորոշում է հանրությանը

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը բացառեց գործնականում լայնամասշտաբ պատերազմն Արցախում: Ըստ նրա, գերտերությունները դա թույլ չեն տա: «Լայնամասշտաբ պատերազմն Արցախում բացառում եմ: Սա պայմանավորում եմ նաև Թրամփ-Պուտին հանդիպմամբ: Աշխարհում այսօր առաջին խնդիրը սիրիական ճգնաժամն է, և ընդանուր առմամբ՝ գոնե Սիրիայի հարավում երկու գերհզոր տերությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները եկան համաձայնության հրադադարի առումով: Եթե որևէ մեկն Ադրբեջանին թույլ չի տա նոր մեծ թեժ կետ բացել սիրիական տարածաշրջանի մոտ, որը կունենա շատ լուրջ հետևանքներ»,- ասաց Շարմազանովը:

 

Էդուարդ Շարմազանովի ռազմաքաղաքական վերլուծական մտքի հնարավորությունները խիստ սահմանափակ են և կասկածներ են հարուցում վաղուց ի վեր: Իսկ այս դեպքում դրանք առավել քան ավելորդ են: Իրեն հարգող ոչ մի քաղաքական գործիչ այսպիսի բան ասելու իրավունք չունի: Սա ոչ միայն հասարակությանը ապակողմնորոշելու քայլ է, այլև զգոնությունը բթացնելու հանցավոր փորձ:


Պատմության մեջ հարյուրավոր դեպքեր են հայտնի, երբ նմանատիպ անպատասխանատու հայտարարությանը հաջորդել են խոշոր ռազմական գործողություներ: Դրանցից առավել հիշատակելին թերևս Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենի օրինակն է, ով Հիտլերի հետ հանդիպումից հետո ժամանեց Լոնդոն և հպարտությամբ ազդարարեց, թե Գերմանիան պատերազմ չի սանձազերծի: «Գերմանիայից Անգլիա է բերվել պատվավոր խաղաղություն»,- ասաց նա: Հաշված ամիսներ հետո սկսեց համաշխարհային երկրորդ պատերազմը:


Բայց քանի որ Շարմազանովը նույնիսկ Չեմբեռլեն չէ, ապա վերջինիս արարքը ընդհանրապես դուրս է լրջության սահմաններից: Ի դեպ, գոնե մենք ապրիլյան պատերազմի նախօրեին արդեն դժբախտություն ունեցել ենք բախվելու մի շարք պատասխանատու անձանց նման վստահեցումների հետ, որոնք ևս երդվում էին, թե իբր մոտակա ժամանակներում Բաքուն չի համարձակվի արշավել մեր երկրի վրա: Բայց արշավեց:

 






Դիտումների քանակ 31208


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Շարմազանովի պայծառացումը (ուշացած) և իսկական հայ մեծերի մեծության մասշտաբները

Հոկտեմբերի 12, 2017


Այսօր Սանկտ Պետերբուրգում Էդուարդ Շարմազանովը վերջապես հնչեցրել է առաջին խելոք միտքն իր կյանքում: Այս տարիքում դա անելն ուշ է, ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտի

Հունիսի 1, 2017


Հարցն այն մասին, թե 2018 թվականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել կամ գոնե կմնա իշխանական թիմում, այս օ...

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

ՀՀԿ-ն թշնամանում է Նժդեհի հետ

Մայիսի 30, 2017


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` մայիսի 28-ին արտասանած մի միտք փորձանք է դարձել նրա գլխին: Հանրապետության տոնի ա...

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Էդուարդ Շարմազանո՞վ, թե՞ Էդուարդ Նժդեհ

Մայիսի 22, 2017


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գլիտելիքների այնքան պաշար ունի, որ արդեն կարող է դասախոսել: Համենայն դեպս, նա ...

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Պատվիրված է Շարմազանովի խաչքարը

Մայիսի 7, 2017


ՀՀԿ նորընտիր խմբակցության որոշ ենթախմբակցություններում (հայտնի է, որ հանրապետականները բազմասորտ են. գողականներն իրենց առանձին ե...

Շարմազանովը գտավ ճիշտ բառը

Շարմազանովը գտավ ճիշտ բառը

Ապրիլի 21, 2017


Հանրապետական կուսակցության և Դաշնակցության գալիք համագործակցությունն արդեն իսկ կարելի է համարել կատարված իրողություն: Դատելով ա...

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Մարտի 16, 2017


Արթուր Սարգսյանը հաց բերեց ու կրակն ընկավ հայ իշխանության թուլության պատճառով: Հետո մահացավ նույն իշխանության բթության պատճառով...

Շարմազանովը ԶԱԳՍ-ում կաշխատի

Շարմազանովը ԶԱԳՍ-ում կաշխատի

Փետրվարի 13, 2017


Հավանաբար, դեռ ոչ ոք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին չի ասել, որ իր հումորն առանձնապես չի փայլում: Նման հումորի զգացողության...

Էդուարդ Շարմազանովի տեսողությունը

Էդուարդ Շարմազանովի տեսողությունը

Դեկտեմբերի 22, 2016


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի տարեվերջյան հարցազրույցն ընկալվեց իբրև այդ երկրի իշխանությունների մեսիջը մեր երկրին՝ ապագայ...

Ոստիկան Էդուարդ Շարմազանովը

Ոստիկան Էդուարդ Շարմազանովը

Դեկտեմբերի 8, 2016


Ոստիկանության նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքն առավել քան հայտնի է, այնպես որ հազիվ թե կարիք կա դրա մասին լսել Ազգային ...

Շարմազանովը չի վստահում վիագրային որպես ռեֆորմների երաշխիք

Շարմազանովը չի վստահում վիագրային որպես ռեֆորմների երաշխիք

Նոյեմբերի 25, 2016


Գյուղնախարար Իգնատի Առաքելյանին շատ ծանր օրեր են սպասվում: Թեև առջևում ձմեռն է, հողն ու գյուղացին հանգստանում են, բայց ոչ նախար...

ՀՀԿ գիշերային հրաշքը

ՀՀԿ գիշերային հրաշքը

Նոյեմբերի 25, 2016


Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ երեկոյան դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար: Մինչ այժմ ասում էին, թե վարչապետը կաշկ...

Հայաստանի Սովետական Հանրապետությունը վերադառնում է

Հայաստանի Սովետական Հանրապետությունը վերադառնում է

Նոյեմբերի 19, 2016


Առանց վարանելու ասենք, որ սահմանումը բացարձակապես հիմարություն է: Հայաստանն առաջին երկիրը չէ, որ անցնում է պառլամենտական կառավա...

Շարմազանովը մնացել է ֆուտբոլի տակ

Շարմազանովը մնացել է ֆուտբոլի տակ

Նոյեմբերի 18, 2016


ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի լեզվապաշարում վերջին շրջանում խոր արմատներ են նետում սպորտային, մասնավորապես ֆուտբոլային տերմի...

Քֆուր դնելը՝ քաղաքական կատեգորիա

Քֆուր դնելը՝ քաղաքական կատեգորիա

Նոյեմբերի 14, 2016


Քաղաքացիների աշխատավարձից բանակին ուղղված 1000 դրամ պահումների թեման որքան դառնում է ընդգրկուն, այնքան դրա արձագանքներն ընդունո...

Քրիստոնյա և բարոյական գողություն

Քրիստոնյա և բարոյական գողություն

Նոյեմբերի 11, 2016


Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհա...

Կուսակցական՝ ըստ նպատակահարմարության

Կուսակցական՝ ըստ նպատակահարմարության

Նոյեմբերի 3, 2016


Այսօր Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստն էր: Տեղեկացվեց, որ քննարկվել է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը...

Բրուտոսը նախանձում է Շարմազանովին

Բրուտոսը նախանձում է Շարմազանովին

Հոկտեմբերի 21, 2016


Այսօր կայացավ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որտեղ հաստատել է ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ին կայանալիք 16-րդ համագու...

Մի տեղ կարևոր է, մի տեղ կարևոր չէ

Մի տեղ կարևոր է, մի տեղ կարևոր չէ

Հոկտեմբերի 17, 2016


ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի ժամանակ հետաձգվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը, ինչն իր հետ բազմաթիվ անպատասխան հարցեր բե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ