Սովորական խայտառակություն

Վերջնականապես կողմնորոշվեք, պարոնայք

Հուլիսի 14, 2017
Վերջնականապես կողմնորոշվեք, պարոնայք

Ընդամենը հաշված օրեր առաջ էր, երբ մեր երկրի գործադիր մարմինը հայտարարեց, թե ՀՀ կառավարությունը 2018-2020 թվականներին նախատեսում է միջինը 5,3 տոկոս տնտեսական աճ: Գործադիրը հավանություն տվեց ՀՀ 2018-2020 թվա¬կանների պետական միջնաժամկետ ծախ¬¬¬¬սերի ծրագ¬րին, որով էլ կանխատեսվում են առաջիկա տարիների տնտեսական ցուցանիշները: Մասնավորապես, ակնկալվում է, որ միջնաժամկետում ՀՆԱ միջին 5.3% կանխատեսվող աճը հիմնա¬կանում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերով:

 

Սրան զուգահեռ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ կառավարության գործունեության ծրագրի համաձայն՝ սպասվում է 25 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, 12 տոկոսով կրճատել գործազրկությունը, ապահովել 5 տոկոս տնտեսական աճ։ Նրանից հետ չմնաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, որն ասաց, թե Հայաստանի կառավարության կողմից տարեկան 5 տոկոս տնտեսական աճը որպես թիրախ սահմանելը համարում է իրագործելի ծրագիր:


Եվ ահա 5 տոկոսի մասին բազմիցս ասված ու վերահաստատված խոստումից հետո այսօր սպասվող տնտեսական աճի մասին խոսում է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և նշում, որ արդեն սեպտեմբերին պարզ կլինի, թե Հայաստանն ինչ հետագծով կփակի տարին։ Իսկ այնուհետև հարցին, թե կարելի է ասել, որ մինչև 2020-2021 թվականները Հայաստանը միջին տարեկան 5 տոկոս աճ չի ունենա, Վաչե Գաբրիելյանը պատասխանում է. «Բնականաբար, որովհետև մեր տրամաբանությունն այնպես չէ, որ մենք միանգամից միջինը տարեկան 5 տոկոս ենք ապահովում, մենք ապահովում ենք միջին տարեկանը աճողական»։


Սա արդեն բոլորովին այլ երգ է և այլ երաժշտություն: Ստացվում է, որ կառավարությունը խոստում տվեց, ծրագիրը հաստատեց, իսկ հիմա զգուշորեն հրաժարվում է խոստացածից: Կամ էլ սա պիտի նշանակի, որ կառավարության ներսում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Այդ իսկ պատճառով էլ, պարոնայք, լավ կլինի, եթե օր առաջ կողմնորոշվեք, ընդհանուր հայտարարի գաք և վերջնականապես մեզ ասեք, թե ինչ ակնկալիքներ ունենանք ձեզնից: Կամ ընդհանրապես չունենանք:






Դիտումների քանակ 69818


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հայ ժողովրդի գազային պատիժը

Հունվարի 17, 2018


Հնարամիտ տղերք, սրամիտ տղերք, քարից հաց քամող, դատարկ տեղից փող շինող տղերք: Ուրիշ ինչ կարելի է ասել մեր կառավարության անդամներ...

Ինչո՞ւ է ճարպակալում Վաչե Գաբրիելյանը

Ինչո՞ւ է ճարպակալում Վաչե Գաբրիելյանը

Հունվարի 15, 2018


ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր շատ մեծ բացահայտում է կատարել իր համար: Նրան տեղեկացրել են, որ Հայաստանում թերսնուցման խն...

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Բարդ բառերի տակ թաքնված թակարդները

Դեկտեմբերի 28, 2017


Օրերս հավանության է արժանացել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը: Դրա մասին ասվում է, թե հիմնական նպատ...

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Կառավարության միակ ու վերջին ռեկորդը

Դեկտեմբերի 28, 2017


Ներկա կառավարության ակնառու և նշանակալի ձեռքբերումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեծ հույսերին հաջորդեցին մեծ հիասթափությու...

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Ախր ինչպե՞ս չեք զգում, որ լավ եք ապրում

Դեկտեմբերի 27, 2017


Բոլորի օրինակով վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է փորձում տարին ամփոփել, բայց այդ բանը նրա մոտ այնքան էլ սահուն չի ստացվում: Կան ...

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Ա՞ջն արգելենք, թե՞ ձախը

Դեկտեմբերի 18, 2017


Կար ժամանակ, երբ պատկան մարմինները հայտարարում էին, որ մեր երկրում երբևէ վիճակագրություն կամ դիտարկումներ չեն անցկացվել` պարզել...

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Դեկտեմբերի 18, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը Վանաձորում արտահերթ ընտրություններ ա...

Եկավ ու ձգեց ականջները

Եկավ ու ձգեց ականջները

Դեկտեմբերի 8, 2017


Այսօր երեկոյան կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո լրագրողներին ներկայացավ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով...

Աստված հեռու պահի նման օգնությունից

Աստված հեռու պահի նման օգնությունից

Դեկտեմբերի 5, 2017


Այսուհետ օրենքով կամրագրվի, թե որ ընտանիքն է համարվում բազմազավակ. «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծն այժմ կառավարո...

Սպասելով Քրիստոսի երկրորդ հայտնությանը

Սպասելով Քրիստոսի երկրորդ հայտնությանը

Նոյեմբերի 20, 2017


Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեի ծախսային մասը ընդհանուր կկազմի 1 տրլն 464,2 մլրդ դրամ: Բայց այս տպավորիչ թիվը մեզ դեռ ոչ...

Պարտքը կառավարող Վաչեն

Պարտքը կառավարող Վաչեն

Նոյեմբերի 16, 2017


Մեր երկրի համախառն պետական պարտքը կազմում է է 6 մլրդ 307 մլն 990 հազար ԱՄՆ դոլար: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նշված գու...

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Բարձրաշխարհիկ տիկնոջ խորհուրդները

Նոյեմբերի 2, 2017


Հայաստանի Կենտրոնական բանկի գործունեությունը, որը տարիներ շարունակ լուրջ տագնապներ է հարուցում և վտանգի տակ է դնում երկրի գործա...

Գալիս է շատ խոսելու ժամանակը

Գալիս է շատ խոսելու ժամանակը

Նոյեմբերի 1, 2017


Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումն ընթանում է այն բանի...

Կառավարությունը գնում է ավանակի տիրոջ ճանապարհով

Կառավարությունը գնում է ավանակի տիրոջ ճանապարհով

Հոկտեմբերի 28, 2017


Հայտնի մի առակ կա ավանակի և նրա տիրոջ մասին: Տերը որոշում է, որ եթե կենդանուն տար նրան հասանելիք կերի կեսը, սա դարձյալ նույն աշ...

Բա որ ասում էինք…

Բա որ ասում էինք…

Հոկտեմբերի 3, 2017


Վերջին շաբաթներին գների թռիչքային աճը տարատեսակ բացատրություններ ունեցավ, ինչպես լինում է ամեն անգամ, երբ առավոտյան արթնանում ե...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Գիտելիքին փող տալը վնասակար է

Գիտելիքին փող տալը վնասակար է

Հուլիսի 26, 2017


Նախորդ շաբաթ կառավարությունն ընդունեց 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Փաստաթղթում ներկայացվում են նաև կրթության մասով...

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Հուլիսի 20, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը ջանում է ցույց տալ, որ շատ հետևողական է լինելու երկրում մաքրություն ու կարգուկանոն հաստատելու հարցու...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ