Սովորական խայտառակություն

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հուլիսի 17, 2017
Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն ու սնանկությունը: Անցած տարիների մեջ առաջին անգամ դիմորդների թիվը ոչ միայն կտրուկ նվազեց, այլև հազարավոր թափուր տեղեր մնացին բազմաթիվ ֆակուլտետներում: Եվ սա այն դեպքում, երբ քննություններն ընթանում էին ընդունող հանձնաժողովների առավել քան բարեհաճ վերաբերմունքի պայմաններում, որն այլ կերպ հնչում էր մոտավորապես այսպես. «Դուք միայն եկեք մեզ մոտ, անպայման կընդունվեք, անկախ ձեր գիտելիքների աստիճանից»:


Եկան, հանձնեցին, տվյալներն արդեն ամփոփված են, ցուցակները հրապարակված ու արդյունքում` ոչ մի մխիթարիչ բան: Ընդ որում, առկա թափուր տեղերը, ինչպես դժվար չէ կռահել, վճարովի ուսուցման համակարգում են: Իսկ սա նշանակում է շատ մեծ փողերի բացակայություն, այնքան մեծ, որ, օրինակ, երբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր համար թռուցիկ հաշվարկ կատարեց, մարդը քիչ էր մնում կաթված ստանար: Ու որպեսզի ռեկտորի առողջությանը և գրպանին վտանգ չսպառնա, որոշվեց կյանքի կոչել մի բան, ինչը, հավանաբար, երբևէ ԵՊՀ ու այլ բուհերի պատմության մեջ չի եղել:


Այժմ, քննությունների ավարտից հետո, կրկին հայտարարվել են ընդունելության քննություններ: Թե ովքեր կդառնան դրանց դիմորդները, պարզից էլ պարզ է: Գտեք փողոցում մեկին, ով իր կյանքում երբևէ չի երազել, թե կարող է ուսանող լինել, և Սիմոնյանը նրան կդարձնի համալսարանի ուսանող: Կարևորն այն է, որ ժամանակին ու ամբողջությամբ վճարի ուսման վարձը: Իսկ մնացածը կարևոր չէ:


Հիմա փողի մասին: Կարծում եք սա կատա՞կ բան է: Հաշվեք ինքներդ: Օրինակ, տնտեսագիտություն մասնագիտության 80 թափուր տեղ կա, իսկ ուսման վարձը 650 հազար դրամ է: Բազմապատկեցի՞ք: Հիմա մյուսը հաշվեք: Ինֆորմացիա մասնագիտությամբ 33 թափուր տեղ կա` ամեն մեկը 540 հազար դրամանոց: Միջմշակութային հաղորդակցության 40 տեղից բոլորն էլ թափուր են, գինը` 430 հազար դրամ և այսպես շարունակ, տասնյակ ու տասնյակ մասնագիտություններ:


Եթե խնդրին մոտենայինք արդյունավետության և տրամաբանության տեսանկյունից, ապա պահանջարկ չունեցող բաժինները կամ պիտի լուծարվեին, կամ կրճատեին տեղերն ու հաստիքները: Բայց քանի որ սա արդեն կրթություն չէ, այլ բիզնես, այդ պատճառով էլ լուծումները լինելու են միայն առևտրային հարաբերության դիտանկյունից. «Դու ինձ փող տուր, ես քեզ դիպլոմ կտամ»:







Դիտումների քանակ 43097


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ապրիլի 3, 2018


Դեռևս մի քանի տարի առաջ մենք կանխատեսել էինք, որ Հայաստանին պետք են գալու Բուլգակովի հայտնի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նման ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018


Զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արա...

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Դեկտեմբերի 20, 2017


Երբ Երևանի պետական համալսարանում ուսանողական հուզումները վերսկսվեցին ու մի քանիսը կրկին հացադուլ հայտարարեցին, ԵՊՀ ռեկտոր Արամ ...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

Արամ Սիմոնյանը շրմփաց

Արամ Սիմոնյանը շրմփաց

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ էին:...

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Սեպտեմբերի 27, 2017


Ընդամենը մի քանի օր առաջ էր, երբ լուր տարածվեց, որ Երևանի պետական համալսարանի 40-ից ավելի երրորդ կուրսի ուսանողներ հեռացվել են ...

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Սեպտեմբերի 5, 2017


Մայրաքաղաքի որևէ բնակչի դեռ չի հաջողվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին տեսնել հասարակական տրանսպորտում: Եվ մեծ գաղտնիք է մնում, թե ...

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Սեպտեմբերի 1, 2017


Նոր ուսումնական տարվա սկիզբը Երևանի պետական համալսարանի համար ամենանշանակալին դարձավ: Խոսքն այս անգամ կրթական պրոցեսին չի առնչվ...

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

Հուլիսի 11, 2017


Վաղուց է Արամ Սիմոնյանն իրեն ներշնչել, որ ինքը շատ ավելին է, քան ցանկացած նախարար կամ փոխնախարար: Գոնե այն պատճառով, որ սեփական...

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Փետրվարի 22, 2017


Երևանի պետական համալսարանի ուսանողների շրջանում նոր դժգոհություն է հասունանում: Հայտնի է դարձել, որ գերազանց առաջադիմության զեղ...

 Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Հունիսի 4, 2016


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ կաշառակերությունը քաղցկեղի նման մի բան է, եթե դրա դեմ չկա պայքար, ...

Բացահայտված է ԵՊՀ տրակտորի գաղտնիքը

Բացահայտված է ԵՊՀ տրակտորի գաղտնիքը

Մայիսի 24, 2016
2

Ըստ նվազագույն հաշվարկների` ռեկտոր Սիմոնյանը տարեկան սպառում է 18.25 տոննա սնունդ, այսինքն` օրական 50 կիլոգրամ: Այսօրվա շուկայա...

Արամ Սիմոնյանին թռչնագոմաղբ է անհրաժեշտ

Արամ Սիմոնյանին թռչնագոմաղբ է անհրաժեշտ

Նոյեմբերի 21, 2015


«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ ուժերը տեղեկություն են տարածել, որ նոյեմբերի 21-ի ցերեկվա ժամերին Վանաձորի թիվ 3...

Արամ Սիմոնյանն Ալ Կապոնեից հզոր գործիչ է

Արամ Սիմոնյանն Ալ Կապոնեից հզոր գործիչ է

Նոյեմբերի 3, 2015


Նշենք, որ Արամ Սիմոնյանը 2,2 ցենտներ քաշ ունի, օրական սպառում է 10-12 կգ մսամթերք, 20-25 կգ միրգ, 8-10 կգ բանջարեղեն, 3-4 կգ շո...

Արամ Սիմոնյանի հայրենիքը ՀՀԿ-ն է

Արամ Սիմոնյանի հայրենիքը ՀՀԿ-ն է

Հոկտեմբերի 5, 2015


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պատկերացում չունի, թե ինչ բան է պետությունը: Նեղ տեսահորիզոն ունեցող մարդկանց ...

Արամ Սիմոնյանի 1937 թվականը

Արամ Սիմոնյանի 1937 թվականը

Հոկտեմբերի 3, 2015


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մոլորվել է պատմության քառուղիներում: Այսինքն սկզբում նա ինքն էր ցանկանում մոլորեցնել, բայց ինչպես երբ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը