Խայտառակություն առանց մեկնաբանության

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017
Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ստանիսլավ Տարասով


Ադրբեջանը փոխում է արտաքին քաղաքականությունը

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկել հետաքրքիր հայտարարությամբ։ Ըստ նրա խոսքերի՝ «Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առաջին պլանում, իհարկե, էներգետիկ հարցերն են», իսկ «Ադրբեջանը որպես հուսալի գործընկեր խաղում և խաղալու է իր դերը Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման գործում»։ Սա՝ առաջին։ Երկրորդ։ Ալիևն ասում է, որ «ադրբեջանական գազը միակ նոր աղբյուրն է, նոր երթուղի, որը գցվելու է դեպի Եվրոպա, և մեր գերազանցությունը դա է»։ Նա նաև նշել է, որ «Հարավային գազային միջանցք» (ՀԳՄ) նախագծի առաջին փուլը, որն իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, կավարտվի եկող տարի, երկրորդ և վերջին փուլերը՝ 2020թ.։ Եվ սա «բարձրացնում է մեր ռազմավարական հարաբերությունները Եվրոպայի հետ ավելի բարձր աստիճանի»։ Հիշեցնենք, որ այսօր Բաքուն աշխատում է Տրանսանատոլիական գազատար (TANAP) և Տրանսադրիատիկ խողովակաշար» (ТАР) նախագծերի վրա, որոնք էլ ձևավորում են ՀԳՄ-ն։


Ռիգայում ըստ էության Ալիևը կրկնեց այն թեզիսները, որոնք հնչեցրել էր իր՝ վերջերս XXII Համաշխարհային նավթային կոնգրեսում (Ստամբուլ) ունեցած ելույթում։ Դրանից հետո Բաքվի ԶԼՄ-ներում սկսեցին հայտնվել հրապարակումներ, որոնցում հաստատվում էր, որ «Ադրբեջանը կանգնած է «նոր գազային բումի» շեմին։ Իսկապես, Բաքուն նկատելիորեն ակտիվացրել է իր էներգետիկ դիվանագիտությունը, մանավանդ Ստամբուլում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ նախագահ Ալիևի հանդիպումից հետո։ Ակնհայտ դարձավ, որ Վաշինգտոնն իր պատժամիջոցներով կարող է կպչել նաև իրանական էներգետիկ նախագծերին։ Հասկանալու համար, թե դա ինչ է նշանակում Ադրբեջանի համար, բավական է նշել հետևյալը. Թեհրանը զբաղեցնում է երկրորդ տեղը Ռուսաստանից հետո՝ բնական գազի ապացուցված պաշարներով։


ՀԳՄ-ն փորձում են դուրս բերել ռուսաստանյան «Թուրքական հոսքի» հետ մրցակցության մակարդակին, որի շինարարությունը սկսվել է այս տարվա մայիսին։ Ընդ որում՝ Ալիևն այն անվանում է «հին նախագիծ», իսկ իր երկիրը սահմանում է որպես Եվրոպային գազի մատակարարման «միակ նոր աղբյուր»։ ՀԳՄ-ն և «Թուրքական հոսքը» գտնվում են գործնական իրագործման փուլում, բայց շահագործումն սկսելու տարբեր ժամկետներով։ Պլանով «Թուրքական հոսքն» առաջ է անցել ՀԳՄ-ից։ Միևնույն ժամանակ, դրանց տարբեր գնահատականներ են տրվում։ Ռուսաստանյան նախագիծը Մոսկվան բիզնես է համարում։ Ադրբեջանականը, եթե հավատալու լինենք Ալիևին, ուղղված է Եվրոպայի և շատ այլ երկրների էներգետիկ անվտանգության ապահովմանը»։


Արդյո՞ք դա Ադրբեջանի քաշի բանն է

 

Սակայն Բաքվի էներգետիկ դիվանագիտության առանձնահատկությունն այն է, որ հրապարակավ մանիպուլացնում է իր էներգառեուրսների պաշարների տվյալներով։ Դրանք, իհարկե, հայտնի են մասնագետների որոշակի նեղ շրջանակի, որոնք «բացառիկ դեպքերում» «բերաններից թռցնում են»։ REGNUM լրատվական գործակալությունը վերջերս ներկայացրել է «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևի ասածն այն մասին, որ «Շահ Դենիզ 2» հանքավայրը, որը, ըստ Ալիևի, «կազմում է «Հարավային գազային միջանցքի» ռեսուրսային բազայի հիմքը, լուրջ խնդիրներ ունի, ինչի արդյունքում Տրանսադրիատիկ գազատարը ենթարկվում է թերբեռնված լինելու վտանգին։


«Ընթացիկ իրավիճակում Ադրբեջանն ունի դեպի նավթարդյունահանմանն աջակցելու պլաստ գազի արտամղման աճող պահանջմունք հիմնական հանքավայրերում,- ընդգծել է Մեդվեդևը։- Իրավիճակը, որի դեպքում գցված խողովակը կմնա թերլիցքավորված, հակաբնական է»։ Այս հայտարարությունը Բաքուն չի հերքել պաշտոնական մակարդակով։ Ինչպես կարծում են մասնագետները, նավթի արդյունահանման նվազման պատճառով Ադրբեջանում վերջին տարիներին դեպի պլաստ գազի արտամղման ծավալները լոկ աճելու են։ Հիշեցնենք, որ 2016թ. ադրբեջանական պետական SOCAR կոնցեռնը պայմանավորվածություն է ձեռք բերել տարեկան 2 մլրդ խոր. մետր գազ գնել «Գազպրոմից»։ Այսինքն՝ Բաքվին արդեն հիմա կարող է չբավականացնել սեփական գազը ներքին սպառման կամ էլ Վրաստանի ու Թուրքիայի հետ արդեն գոյություն ունեցող պայմանագրերի ապահովման համար Հարավկովկասյան գազատարով։ Ռուսաստանից կամ սեփական գազավայրերից գազ վերցնելն առայժմ անհնար է։ Իրանը չի արձագանքում նախագծին մասնակցելու առաջարկին, իսկ «Շահ Դենիզի» երկրորդ հերթի արդյունահանման ծավալները դրված են արտահանման տակ։


Ինչ վերաբերում է Տրանսանատոլիական խողովակաշարին, ապա դրա լրիվ բեռնումը նույնպես հնարավոր է լոկ Թուրքմենստանի կամ Իրանի մասնակցությամբ։ Առայժմ ենթադրվում է, որ TANAP-ով միայն ադրբեջանական գազ կհոսի։ Նման իրավիճակից դուրս գալու համար Բաքուն մի ժամանակ Իրաքին առաջարկում էր միանալ ՀԳՄ-ին, ինչն այդ երկրում բարդ ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով իրականանալի սցենար չի թվում։ Կա մեկ այլ պոտենցիալ գազային գործընկեր՝ Թուրքմենստանը։ Օրերս Բաքվում պետք է կայանար Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Աշգաբադին արդեն որերորդ անգամ փորձելու են համոզել միանալ TANAP-ին։ Ենթադրում ենք, որ Թուրքմենստանը (ինչպես և առաջ) տարբեր աշխարհաքաղաքական պատճառներով չի շտապի վերջնական պատասխան տալ։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ TANAP-ին կարող էր միանալ ապագա գազատարը, որն իբր կձգվի իսրայելական «Լևիաֆան» հանքավայրից (Միջերկրածովյան շելֆ) մինչև Թուրքիայի ափեր։ Այս բոլոր տեսական դատողությունները ապացույցն են այն բանի, որ Բաքուն բլեֆ է անում, իսկ նրա գազային ռեսուրսները բավարար չեն ՀԳՄ շահագործումն ապահովելու համար։


Ադրբեջանն այլընտրանքային մատակարարումների հնարավորություններ է փնտրում այն դեպքում, երբ ռուսաստանյան «Թուրքական հոսքը» ռեսուրսային խնդիրներ չունի։ Հիշեցնենք, որ ՀԳՄ-ն իդեալական պայմանների դեպքում նախատեսում է 10 մլրդ խոր. մետր ադրբեջանական գազի տեղափոխում Վրաստանով և Թուրքիայով դեպի Եվրոպա, այն դեպքում, երբ «Թուրքական հոսքով» կմատակարարվի մոտ 70 մլրդ խոր. մետր։ Ուրեմն, ո՞վ է այդ դեպքում «փրկում» Եվրոպան։ Բրիտանական Financial Times թերթը, հղում կատարելով ֆրանսիացի վերլուծաբան Թիերի Բրոսին, պնդում է, որ «Շահ Դենիզ» նախագծին տրված ուղղությունը մի բան է նշանակում. նրա էներգետիկ պոտենցիալը գրեթե կորսված է Արևելյան Եվրոպայի համար»։

 

Բաքուն անցնում է միավեկտոր արտաքին քաղաքականության

 

Հասկանալի է՝ կարելի է չխտացնել գույները և Բաքվի գազատարների նախագծերը դիտարկել սովորական բիզնեսի տեսանկյունից։ Այլ հանգամանքներում այս ամենը հենց այդպես էլ կընկալվեր։ Բայց ոչ մի տեղ չես կարող մտցնել բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի գործոնը։ Շատ դժվար է գուշակել, թե ինչ նոր շրջադարձ կբերի հաջորդ օրը։ Այսօր երևում է միայն այն, որ Բաքուն ինքն է իրեն քշում էյֆորիայի վիճակի մեջ՝ հուսալով, թե, իբր, իրադարձությունների հետագա ընթացքը տարածաշրջանում թույլ կտա իրեն «Արևմուտքն ապահովել կասպյան կամ մերձավորարևելյան գազով՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը»։ Նման էներգետիկ դիվանագիտության օգնությամբ Ալիևը փորձում է վերակենդանացնել հոր՝ հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի նախագծի պարագծերը, որին հաջողվել էր 1994թ. կառուցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը։


Բայց քաղաքական տեխնոլոգիաները, որպես գործոն, որը նպաստում է էներգետիկ դիվանագիտության հաջողվածությանը, հնացել են անգամ տեղեկատվահաղորդակցային աշխատանքի հմտությունների օգտագործման տեսակետից։ Դրանք Բաքվին չեն օգնի։ Բոլորն են հասկանում, որ իրականացվում է «Բլեֆ» գործողությունը, և շարունակում են մնալ թղթախաղի սեղանի շուրջ։ Էներգետիկ շուկաներում մրցակցության, անգամ առճակատման ուժեղացման պայմաններում ակտուալ են հնչում Հենրի Քիսինջերի խոսքերը. «Դուք երբեք չեք կարողանա էներգետիկ քաղաքականությունը վարել որպես զուտ տնտեսական ձեռնարկում։ Սկզբից ևեթ այն արտաքին քաղաքականության առարկա է հանդիսանում»։


Երբ ԱՄՆ-ում իշխանության եկավ նոր նախագահ Դոնալդ Թրամփը, նա աջակցություն հայտնեց «Հարավային գազային միջանցք» նախագծին՝ նշելով, որ «բարձր է գնահատում գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ և ակնկալում է դրանց հետագա զարգացում»։ Հետաքրքիր է, բայց Թրամփի այդ հայտարարությունը համընկավ այն ժամանակի հետ, երբ Եվրամիությունում ինչ-որ մեկը փորձում էր արգելափակել ռուսաստանյան «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» նախաձեռնությունները։ Ըստ երևույթին, կան այնպիսիք, ովքեր շահագրգռված են, որպեսզի Բաքուն ձեռք բերի պետության իմիջ, որը հակադրվում է տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության աճին։ Ադրբեջանն այդ նպատակով կարելի է հետագայում օգտագործել որպես գործիք Անդրկովկասում։ Սակայն Վաշինգտոնի համար Բաքվի էներգետիկ նախագծերն առանձնակի նշանակություն չեն ներկայացնում։ Բանը բուրդ է։ Իսկ այս արտահայտությունը տարբեր իմաստներ ունի։



Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն







Դիտումների քանակ 81506


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալիևն օգնել է Նիկոլին

Ալիևն օգնել է Նիկոլին

Հուլիսի 10, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ անհարմար վիճակի մեջ է դրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ալիևը փաստացի հայտարարել է, թ...

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

 Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Փաշինյան և Ալիև. սիրավեպ սահմանից այն կողմ

Ապրիլի 28, 2018


Բողոքի փողոցային ակցիաների սկսվելու պահից շփման գծում համեմատաբար հանգիստ է։ Ասում են, թե, իբր, դա կապված է այն բանի հետ, որ Ադ...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Փետրվարի 22, 2018


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նևզորովյան չորեքշաբթիներ» հաղորդման ժամանակ Նևզորովն այսօրվա Ադրբեջանի օրինակը բերել է իր այն մտավարժ...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

Հունվարի 27, 2018


Հունվարի 21-ին «Ազատություն ռադիո»-ի դուստր նախագծում՝ «Эхо Кавказа»-ում (ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից) հայտնվեց մի հար...

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Նոյեմբերի 28, 2017


Դիվանագիտական սկանդալների ամենանախընտրելի տարբերակներից մեկը դարձել է դեսպանների նկատմամբ տարատեսակ պահանջներ և նախապատվություն...

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ա...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Հոկտեմբերի 26, 2017


Հոկտեմբերին ադրբեջանական Yeni Musavat կուսակցության Bastainfo ռեսուրսում հրապարակվել է հոդված՝ ավելի քան պերճախոս վերնագրով. «Դ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ