Սովորական խայտառակություն

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017
Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվող հայկական պատվիրակությունը հակադարձել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանն այն մասին, որ պետք է պաշտոնական կարգավիճակով ամրագրել ռուսերենը ՀՀ օրենսդրության մեջ: Իսկ թե ինչ է կատարվել դրանից հետո, այդ մասին պատմությունն արդեն երկու ճյուղավորում է ստանում, գրեթե հայկական էպոսի նման, որի մի ճյուղը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հերոսապատումն է, մյուս ճյուղն էլ նվիրված է Արմեն Աշոտյանի քաջագործություններին:


Համաձայն առաջին ճյուղի, հայկական պատվիրակությունն ասել է, որ Հայաստանի օրակարգում չկա նման հարց, և չի էլ նախատեսվում ռուսերենը պետական լեզու ճանաչելու մասին հարցի քննարկում: Այս պատասխանը, բնականաբար վերագրվում է Բաբլոյանին: Եվ, հավանաբար, պաշտոնական լրատվությունը կասկածի ենթարկելու որևէ հիմք չլիներ, եթե մեջտեղ չընկներ համացայնցային աստղ, էժան PR-ի անփոխարինելի վարպետ Աշոտյանը:


Ըստ տեղեկությունների, հանդիպումից հետո Աշոտյանը շտապել է դուրս գալ, լրագրողներին ներկայացրել, թե ինքը ինչ կոշտ պատասխան է տվել ռուսական կողմի առաջարկին, որից հետո նրա խոսքերը առաջինն են տեղ գտել կայքերում: Իմանալով այդ մասին, ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը շուտափույթ կարգով ներկայացրել է իրավիճակն իր շեֆին և բացատրել, որ տպավորություն կա, թե իբր Վոլոդինի առաջարկի «դեմն առել է» Աշոտյանը, այլ ոչ թե ԱԺ նախագահը, որը ղեկավարում է պատվիրակությունը: Իսկ դա անընդունելի է բոլոր իմաստներով:


Գրում են, թե իբր դրանից հետո Աշոտյանին կանչել են վերև ու բացատրություն են պահանջել, ապա հայտարարության մի նոր տեքստ է շարադրվել: Թե այս պատմության մեջ որն է իրականը, դա արդեն այնքան էլ էական չէ: Կարևորն այն է, որ Բաբլոյան-Աշոտյան հակամարտությունը սկսում է նոր որակներ ձեռք բերել և պոպուլիստ երիտհանրապետականների ներկայացուցչի դեմ տարեց ԱԺ նախագահի պայքարը դեռ կունենա նոր դրսևորումներ: Աշոտյանի առաջ մղվող տեսակը, ցավոք, միայն Աշոտյանին հատուկ չէ: Գլխից մեծ գործառույթներ, արտոնություններ, իրավասություններ ստանձնելու հակումը կարելի է նշմարել էլի ոմանց մոտ, ովքեր գերագնահատվելու ներքին պահանջ ունեն, բայց դա անում են ուրիշների հաշվին, ուրիշների տարածքում:







Դիտումների քանակ 44986


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Աշոտյանը պատերազմ է հայտարարում Թուրքիային

Աշոտյանը պատերազմ է հայտարարում Թուրքիային

Հունվարի 16, 2018


Այն օրից ի վեր, ինչ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանձնեցին Արմեն Աշոտյանի տնօրինությանը, այդ կառույցու...

Աշոտյանին սուտասան անվանեցին

Աշոտյանին սուտասան անվանեցին

Հունվարի 11, 2018


Արմեն Աշոտյանը սկբում բժշկությամբ էր զբաղվում: Հետո որոշեց զբաղվել կրթության գործերով: Հիմա էլ նրա զբաղմունքը արտաքին հարաբերու...

Ժողովուրդն ի՞նչ գործ ունի Բաբլոյանի հետ

Ժողովուրդն ի՞նչ գործ ունի Բաբլոյանի հետ

Դեկտեմբերի 19, 2017


Մեր մեծ ու փոքր չինովնիկները շատ են սիրում բոլոր առիթներով հղում անել ժողովրդին: Սովորաբար դա լինում է երկու դեպքում` մեկ այն ժ...

Ապականեցին բժշկական համալսարանը

Ապականեցին բժշկական համալսարանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տոն էր: Նշում էին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-րդ տարեդարձը...

Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Թե ինչպես Բաբլոյանի շալվարը հանեցին

Դեկտեմբերի 6, 2017


Երկիրը, պետությունը խայտառակելու տարատեսակ ձևեր գոյություն ունեն: Դրանցից ոմանք կատարվում են հանգամանքների բերումով, մյուսների ...

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Եկեք ձեր դավաճանին տեր կանգնեք

Եկեք ձեր դավաճանին տեր կանգնեք

Սեպտեմբերի 22, 2017


Երբ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցելու համար Բաքու մեկնեցին ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաք...

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Սեպտեմբերի 1, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյնանը ՀՀԿ եզակի նորմալ մարդկանցից է, որը կյանքում, մինչև քաղաքականություն գալը, լուրջ գործեր է ...

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Հուլիսի 31, 2017


Նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ, հետո անհայտ զբաղմունքի տեր, բայց հաստիքացուցակներով Միջազգային և անվտանգության հ...

Խորհրդարանական դիվանագիտությո՞ւն, թե՞ ջրիկություն

Խորհրդարանական դիվանագիտությո՞ւն, թե՞ ջրիկություն

Հուլիսի 12, 2017


Հայաստանի խորհրդարանի 15-20 պատգամավորներ վեր են կացել, գնացել են Արցախ: Անունն էլ դրել են` Հայաստանի և Արցախի խորհրդարանների մ...

Մի հայհոյեք Աշոտյանին

Մի հայհոյեք Աշոտյանին

Հուլիսի 8, 2017


ԿԳ նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մի առանձնահատկություն ունի` ամեն ինչի...

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Հունիսի 24, 2017


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի ԱԳ նախարարը չէ: Նման ...

Աշխարհի արարումն ըստ Աշոտյանի

Աշխարհի արարումն ըստ Աշոտյանի

Հունիսի 20, 2017


Այն օրից ի վեր, երբ Արմեն Աշոտյանին նշանակեցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին ատամնաբույ...

Աշոտյանի արյունը պղտոր է

Աշոտյանի արյունը պղտոր է

Հունիսի 14, 2017


Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ այսօր խորհրդարանականները մասնակցում էին արյունատվության ակցիային։ Սա, բնականաբար, սի...

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Հունիսի 12, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հպարտորեն հայտարարում էր, որ հանձնարարական է տվել ԱԺ-ում օպտիմալացում իրականացնել: Ի...

Աշոտյան, որտե՞ղ է 21 միլիոնը

Աշոտյան, որտե՞ղ է 21 միլիոնը

Մայիսի 31, 2017


Բոլորն ասում էին, թե Վերահսկիչ պալատը մեռել է: Բայց, պարզվում է, այն ոչ միայն շնչում է, այլև նույնիսկ աշխատում է: Հենց այսօր ՎՊ...

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Մայիսի 27, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր նորամուտը նշանավորեց հեղափոխական որոշմամբ: Նա անակնկալի եկավ, երբ պարզեց, որ ինքը 24 խո...

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Մայիսի 24, 2017


Հայաստանյան քաղաքական գործիչների համար համացանցն ու սոցիալական էջերը կառափնարանի պես մի բան են: Որքան էլ նրանք հրամայական պահան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ