Ազգային խայտառակություն

Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Հուլիսի 18, 2017
Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում անհայտ չարագործները ոչնչացրել են երգահան Վահրամ Թաթիկյանի 40 տարվա վաղեմություն ունեցող այգին: Ասվում է, որ այգետերը մոտ մեկ միլիոն դրամի չափով վնաս է կրել և կատարվածի համար պատրաստվում է դատական գործ հարուցել: Բայց մինչ իրավապահները կհայտնաբերեն այդ բարբարոսության հեղինակին, Թաթիկյանն արդեն կասկածյալ ունի: Եվ հիմա հայտարարում է. «Սա որոշակիորեն քաղաքական վրեժ է, և այդ պրոցեսը վաղուց էր սկսվել: Կարճ ասած` Արթուր Բաղդասարյանը, որ այդ գյուղի ճորտատերն է, հրահանգ է տվել այգին չորացնել: Արթուր Բաղդասարյանն` իր հանցագործ շայկայով, երբ նախագահության առաջարկ էր դրել «Հայկական վերածնունդ» կուսակցությունով, 900 կին էր հավաքել` մանկապարտեզի վարիչներ, դպրոցի տնօրեններ ու պոլիկլինիկայի տերեր և «վերածնունդ» էր արել, արդեն այգին չորացնելու փորձ էր արել: Պատճառն իմ տարածած հաղորդագրությունն էր, որում հստակ նշեցի, որ դու ի՞նչ վերածնունդ ես, այ հայտնի այգի չորացնող: Նա կտրեց այդ շարքի ամբողջ 12 տների ջուրը, որ այդ այգիներն էլ չորանան: Հասկանո՞ւմ եք նա ինչ ոճրագործ է, նա չորացնում է, հետո այդ տարածքը մետրը 300 դրամով առնում է»,- պատմել է գրողը:


Ըստ նույն աղբյուրի, Արթուրիկի մեղքերն ավելի շատ են, քան թվարկվածն է: Ասվում է, որ նա բացահայտ ամբողջ գյուղի ամայի հողերի գնման, արտագաղթի կազմակերպման գործընթաց է իրականացնում: «Արթուր Բաղդասարյանն այդ գյուղում կոնյակի գործարան է դրել, և դա շահագործելու համար ամեն ինչի պատրաստ է: Ստորությունը չափ չունի»: Հիմա Թաթիկյանից պիտի պահանջվի ապացուցել իր բոլոր մեղադրանքները` ներառյալ սեփական այգու ոչնչացումը: Մարդիկ, ինչ խոսք, Բաղդասարյանին նոր չեն ճանաչում, շատ լավ գիտեն, թե նա ինչերի է ընդունակ: Բայց օրինապահ երկրում կա անմեղության կանխավարկածը, և եթե «Վերածնված Հայաստանի» առաջնորդը դեռ կարող է թաքնվել դրա թիկունքում, ապա հայտնի չէ, թե քողարկումը որքան կտևի:







Դիտումների քանակ 45467


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Դեկտեմբերի 26, 2017


«Արթուրիկն իրեն լավ չի պահել տարվա ընթացքում, Արթուրիկին Ձմեռ պապը նվեր չի բերի»: Ծնողներից հաճախ լսվող այս դաստիարակչական սպառ...

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակը մի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Չնայած այն հանգամանքի...

Ցեխի միջից` խալիչայի վրա

Ցեխի միջից` խալիչայի վրա

Նոյեմբերի 27, 2017


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կենդանության նշաններ է ցուցադրում, բայց այդ նշաններն առայժմ խիստ անհատական են, իսկ դրանց ծագմա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Առանց երևակայական էքսցեսների

Առանց երևակայական էքսցեսների

Նոյեմբերի 1, 2017


Այսօր առավոտյան արդեն հայտնի էր, որ նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Լրանում է բո...

Հերոսն ու հակահերոսը

Հերոսն ու հակահերոսը

Հոկտեմբերի 19, 2017


Հայաստանի ազգային հերոս համարվող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այն մարդկանցից չէ, որ պարտավորվում է ամեն օր որևէ հեր...

Արթուրիկի ձեռքից գնդակը խլել են

Արթուրիկի ձեռքից գնդակը խլել են

Սեպտեմբերի 21, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կյանքում ծայր առած անկումների փուլը շարունակվում է: Վերջին տարի...

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Սեպտեմբերի 9, 2017


Արթուր Բաղդասարյանն իր «Հայկական վերածնունդ» կուսակցությամբ հանդերձ նոր տերմինոլոգիա է ներմուծել` քաղաքական դադար: Թե դա ինչ բա...

Արթուր Բաղդասարյանը դուրս է մնացել ցուցակից

Արթուր Բաղդասարյանը դուրս է մնացել ցուցակից

Հուլիսի 29, 2017


Երբ հրապարակվեց Պետական եկամուտների կոմիտեի կազմած հազար խոշոր հարկատուների ցանկը, շատերի ուշադրությունը գրավեց այն փաստը, որ ա...

Արթուրիկը «սև ցուցակում» էր

Արթուրիկը «սև ցուցակում» էր

Հուլիսի 27, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության համար հետընտրական ամիսները դարձել են հետքերը սրբելու ժամանակներ կամ, ավելի ճիշտ կլինի ասել,...

Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Հուլիսի 11, 2017


Խորհրդարանական ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իզով-թոզով անհետացավ: Այն ...

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Հունիսի 9, 2017


Այն բանից հետո, երբ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը խոր հիասթափություն պատճառեց իր համակիրներին...

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

Մայիսի 13, 2017


Քաղաքական բուռն զարգացումներն ու իրադարձությունները «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանին մոռացության չեն տվ...

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Մայիսի 4, 2017


Այն պահին, երբ Արթուր Բաղդասարյանն ամենաքիչն է ցանկանում, որ իր մասին հիշեն, կարծես նրա պահանջին հակառակ լրագրողները կրկին մեջտ...

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Ապրիլի 28, 2017


Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունից գրեթե մեկ ամիս պահանջվեց որոշելու համար, թե ինչու իրենք խա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ