Սովորական խայտառակություն

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Հուլիսի 20, 2017
Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երկու ձեռքով կողմ է, որ անհապաղ վավերացվի «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը։ Բայց ստորագրելն այլ բան է, մասնակցությունը` մեկ այլ բան: Հատկապես վերջին շրջանում մի տեսակ սովորույթ է դարձել վավերացնել ամեն տեսակ փաստաթուղթ` բոլորովին չմտահոգվելով, թե դրան մասնակից դառնալու Հայաստանի հնարավորությունները որքանո՞վ են իրական:


Բայց նախարար Մարտիրոսյանն այս անգամ ոչ միայն սեփական ծրագրերն ունի, այլև մի փոքր ուրիշ կերպ է ընկալել համաձայնագրի բովանդակությունը: Ըստ նրա մեկնաբանության, համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է տիեզերքը խաղաղ օգտագործել, «չզավթել Լուսինը»: Եվ քանի որ Լուսնի զավթումն արդեն մեր ծրագրերից դուրս է գալիս, ապա մնում է միայն երկրի բնական արբանյակն օգտագործել զբոսաշրջային նպատակներով, ինչին էլ առաջին հերթին պատրաստվում է Մարտիրոսյանը: «Ի՞նչ իմանամ, կարող է` օրը գա, հնարավորություն ունենանք… Լուսին մեկնելու»,- ասում է նա:


Սա պիտի որ հրաշալի լինի: Բայց կա մի խրթին պահ: Լուսին հենց այնպես գնալ չի ստացվի, նախարարի ծառայողական մեքենայով` հատկապես: Մնում են տիեզերանավն ու արբանյակը: Այս արբանյակի մասին, ի դեպ, խոսում են արդեն մի քանի տարի, իսկ նա դեռ չկա ու չկա: Վահան Մարտիրոսյանը նույնպես խոսում է: «Համագործակցությունը շարունակվում է «Ռոսկոսմոսի», չինական ու եվրոպական ընկերությունների հետ: Տեսնենք, համատեղ արբանյակ ունենալու բանակցություններն ընթացքի մեջ են, դա մեծ ծրագիր է, որը պահանջում է մեծ ֆինանսավորում»,- ասում է նա ու հարցը հենց այդքանով էլ փակվում է: Չկա փող` չի լինի արբանյակ: Իսկ մնացածը` դատարկ խոսակցություններ: Առանց փողի համագործակցությունը ո՞րն է: Առանց փողի Վահան Մարտիրոսյանը նույնիսկ Լուսին հանելու մասին չի կարող երազել:







Դիտումների քանակ 27983


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Հունվարի 18, 2018


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որը մի առիթով ասել էր, թե կամիկաձե լինել չի ցանկա...

Սուտ խոսելը տգեղ բան է

Սուտ խոսելը տգեղ բան է

Դեկտեմբերի 16, 2017


Բացառված բան է, որ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին երեխա ժամանակ ասած չլինեն, որ սու...

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Դեկտեմբերի 1, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել էր Եվրոպական ներդրումային բանկի ներկայացո...

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Նոյեմբերի 8, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների կամ...

Նահանջ առանց ղեկի

Նահանջ առանց ղեկի

Հոկտեմբերի 23, 2017


Աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցությունները հասան ավարտական փուլին: Այսօր ՀՀ տրանսպորտի և կ...

Գծատերերին մաղում են

Գծատերերին մաղում են

Հոկտեմբերի 12, 2017


ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադիրի հավանությ...

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Հոկտեմբերի 5, 2017


Դպրոցական երեխան էլ գիտի, որ սուտ խոսել չի կարելի: Իսկ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը այդ բանը կամ չգիտի, կամ միտ...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ