Ազգային խայտառակություն

Րաֆֆիի մոտ գազեր են կուտակվել

Հուլիսի 24, 2017
Րաֆֆիի մոտ գազեր են կուտակվել

Քոչար Օսկանյան


Րաֆֆի Հովհաննիսյանի քթին գազի հոտ է կպել: Ինչ-որ տեղից կիսատ-պռատ մի բան է լսել, դրանից կիսատ-պռատ հետևություններ է արել, բայց այդքանն էլ լիովին բավարար է եղել, որ «Ժառանգություն» կուսակցությունն անմիջապես հանդես գար ոչ պակաս կիսատ-պռատ հայտարարության տեսքով: Այդ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում բազմամիլիարդ էներգետիկ ներդրումների վերաբերյալ ԱՄՆ և Եվրամիության պաշտոնյաների կողմից արված առաջարկների հանդեպ` Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի կապակցությամբ»: Իսկ հետո Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը ասում է, որը ըստ այդմ իրենք անընդունելի են համարում 2013 թվականի հայ-ռուսական գազային պայմանագիրը՝ այն որպես արգելանք դիտելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը: Եվ այս բոլորին հաջորդում է եզրահանգումը. «Հայաստանի Հանրապետությունը պետք է չեղյալ հայտարարի 2013 թվականին կնքած հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը: Իրավական և գործնական բոլոր քայլերն իրականացնի էներգետիկայի և մյուս բոլոր ոլորտներում ներդրումներ ապահովելու ու պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդման համար»:


Նախ սկսենք նրանից, որ բազմամիլիարդանոց ներդրումների մասին խոսել է ընդամենը Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Նրա խոսքերը եղել են գեղեցիկ հնարավորության մասին ենթադրություն կամ հեռանկարային տարբերակ: Այս ընթացքում ոչ ԱՄՆ կառավարությունը, ոչ օտարերկրյա որևէ ընկերություն հանդես չի եկել կոնկրետ ներդրումներ անելու հստակ ծրագրով: Եվ հետո, ի՞նչ կապ ունի հայ-ռուսական գազային պայմանագիրը ԱՄՆ ներդրումների հետ: Եթե ամերիկացիները իրոք ցանկանում են 6 միլիարդ բերել Հայաստան, թող բերեն: Մեր երկրում նրանց գրկաբաց կընդունեն:


Սակայն արի ու տես, որ «Ժառանգությունը» հակված է այս չեղած բանը բերել ու հակադրել ռուսական եղած բանի հետ: Րաֆֆին իր տանը նստած` ռուսական գազ է վառում, բայց որոշել է ձեռքերը տաքացնել ամերիկյան տաք խոստումների վրա, որովհետև այն, ինչ արևմտյան է, Հովհաննիսյանի համար սրբություն է, եթե նույնիսկ գոյություն չունի, իսկ ոչ ամերիկյանն արդեն չարիք է, եթե նույնիսկ այդ չարիքի հաշվին Րաֆֆին ապրում և ընդարձակվում է: Եվ հենց դրա համար էլ նա ուզում է փակել գազատարը, որ փոխարենը Հայաստանին տա...


Ի՞նչ պիտի տա փոխարենը: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ տեղյակ չէ, ապա հայաստանցի ցանկացած դպրոցական գիտի, որ Միացյալ Նահանգներից Հայաստան ոչ մի գազամուղ չի հասնում: Որևէ խելոք մարդ գազային պայմանագիրը մերժելուց առաջ հոգ կտաներ այլընտրանք առաջարկելու համար: Եվ քանի որ «Ժառանգությունը» դրա մասին դեռ ոչինչ չի ասում», ապա մեզ մնում է միայն ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ ինչ-որ տեղ շատ գազեր են կուտակվել և նա պատրաստվում է դրանց ազատություն տալ ամերիկյան ներդրումների հաշվին:







Դիտումների քանակ 85162


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հեղինակազրկված Րաֆֆին ուզում է ռեաբիլիտացվել

Հեղինակազրկված Րաֆֆին ուզում է ռեաբիլիտացվել

Հունիսի 22, 2018


Խեղճ «Ժառանգություն» կուսակցություն: Ցայտնոտի մեջ հայտնված մարդու անմեղսուկանությամբ արդեն քանի շաբաթ է` պատեպատ է խփվում, որ ի...

Րաֆֆին որոշել է ժամանակից շուտ լաց լինել

Րաֆֆին որոշել է ժամանակից շուտ լաց լինել

Հունիսի 11, 2018


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղեղն անհանգիստ է: Ինչ-որ բան է ուզում, բայց չի հասկանում, թե ինչ: ...

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Հունիսի 1, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սրտի անհուն տագնապով է հետևում այն ամենին, ինչ այսօր կատարվում է երկր...

Րաֆֆին կապիտուլացվում է

Րաֆֆին կապիտուլացվում է

Մայիսի 28, 2018


Եթե կար ինչ-որ մի ժամանակ, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած էր երկընտրանքների առաջ, ապա հ...

Րաֆֆին պայքարում է իրենց տանը

Րաֆֆին պայքարում է իրենց տանը

Մայիսի 1, 2018


Մինչ ընդդիմության ու իշխանության առճակատումը նոր սրացումներ է խոստանում այսօրվա խորհրդարանի նիստից ու քվեարկությունից հետո, այդ...

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Ապրիլի 14, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի Ֆրանս...

Րաֆֆին ճղում է արանքը

Րաֆֆին ճղում է արանքը

Փետրվարի 26, 2018


«Ժառանգություն» կուսակցությունը նիստ էր հրավիրել: Հետո պարզ դարձավ, որ կուսակցությունը նիստ էր անում ոչ թե այն բանի համար, որ ն...

Բարի խորհուրդների կուսակցությունը

Բարի խորհուրդների կուսակցությունը

Հունվարի 25, 2018


Ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադարձից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել. օր...

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Հունվարի 12, 2018


Օրերս Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս երթևեկը Հովհաննիսյանի կենցաղում դարձ...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Րաֆֆին ուզում է կրթել Էրգիրը

Րաֆֆին ուզում է կրթել Էրգիրը

Հոկտեմբերի 20, 2017


Թեև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը իզով-թոզով անհետացել է, սակայն նրա ֆիզիկական բացակայությանը լրաց...

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Չեկածներն ավելի շատ էին, քան եկածները

Սեպտեմբերի 22, 2017


«Ժառանգություն» կուսակցությունն այսօր նշում էր իր հիմնադրման 15-ամյակը: Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ գտնվել է, ավելի ճիշտ, ինք...

Րաֆֆին չվեց տաք երկրներ

Րաֆֆին չվեց տաք երկրներ

Հուլիսի 7, 2017


Րաֆֆին նորից թռավ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ից եկավ Հայաստան, համագումար հրավիրեց, բոլոր ...

Ժառանգված շատակերություն

Ժառանգված շատակերություն

Հունիսի 30, 2017


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել հետհամագումարյան նորություննե...

Րաֆֆի Հովհաննիսյանը կոմիկ է

Րաֆֆի Հովհաննիսյանը կոմիկ է

Հունիսի 26, 2017


«Ժառանգություն» կուսակցության համագումարն էլ կայացավ: Հոգնած դեմքեր, հոգնած կարգախոսներ, հոգնած երազանքներ: Եվ հենց այստեղ էլ մ...

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Հունիսի 23, 2017


«Ժառանգոււթյուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այս օրերին հավելյալ ակտիվության տպավորություն է ուզում գործել ...

Կհավաքվեն հավաքվելու համար

Կհավաքվեն հավաքվելու համար

Հունիսի 21, 2017


Հունիսի 25-ին կայանալու է «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ ցանկություն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ