Սովորական խայտառակություն

Մինչ հանդիպում սեպտեմբերին

Հուլիսի 31, 2017
Մինչ հանդիպում սեպտեմբերին

Shame.am-ի ստեղծագործական խումբ

 

Անցավ ևս մեկ քաղաքական սեզոն, առջևում հերթական նոր պարբերաշրջանն է։ Հայաստանի Հանրապետությունն այս տարին գլորեց առանց որևէ ձեռքբերման, պարբերաշրջանը նշանավորվեց լոկ կառավարության փոփոխությամբ և խորհրդարանական ընտրություններով։ Կառավարության փոփոխությունը, չնայած առասպելական կանխատեսումներին, ոչ մի լավ բանի չհանգեցրեց, եթե հաջողություն չհաշվենք անպետք աշխատատեղերի վերացումը բյուրոկրատիայի մեջ, ստվերից շուկայի որոշ մասնակիցների դուրսբերումը։ Քանի որ բացառապես ձրիակերների համար ստեղծված սին աշխատատեղեր վերացնելը ոչ խելք է պահանջում, ոչ էլ առանձնակի գիտելիքներ. հարկ է միայն վերցնել ու ջնջել այն, ինչը պետք չէ, այնպես որ ցանկացած վարչապետ, անգամ Արամ Զավենի Սարգսյանը, կկարողանար անել դա։ Այս է ամենը, այն ամենը, ինչին հասել է ՀՀ կառավարությունը։


Նոր պարբերաշրջանում մեզ սպասվում է ևս մեկ նորարարություն, իհարկե՝ զուտ անվանական։ Ապրիլին ավարտվում է պետության գործող ղեկավարի լիազորությունների ժամկետը, և ամբողջ իշխանությունը երկրում անցնելու է կառավարությանը։ Սակայն իրականությունը փոփոխությունների չի ենթարկվի, գումարելիների տեղերը փոխելիս, ինչպես հայտնի է, գումարը չի փոխվում, և ինչպես վերջին 10 տարիներին պետությունը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, այնպես էլ ինքն է ղեկավարելու այսուհետ, իսկ պաշտոնները, սահմանադրական փոփոխությունները և մնացյալ մանրուքները բացարձակապես ոչ մի դեր չեն խաղալու։ Գուցե սա լավ է, թեև ի՞նչ իմանաս...


Ղարաբաղյան գործերում նույնպես հազիվ թե շարժ նկատվի. Դոնալդ Թրամփը հիմա զբաղված է այլ՝ ավելի կարևոր գործերով, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սադրելն է, ևս մեկ թեժ օջախի ստեղծումը Ռուսաստանի քթի տակ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն օրեցօր ամրացնում է մկանները և լուրջ պատնեշներ դնում ամերիկացիների ճանապարհին ամենուրեք, որտեղ ոտնահարվում են ռուսաստանյան շահերը։ Ղարաբաղը և Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական, պատմականորեն հիմնավորված շահերի գոտին են, և ԱՄՆ-ը այստեղ անելիք չունի։ Հուսանք, որ Արևմուտքին՝ Թրամփի գլխավորությամբ, կհաջողվի հասկանալ, որ պետք է աստիճանաբար հեռանա այս տարածաշրջանից։ Եվ նրանք անպայման կհեռանան, հո զոռով փորձանքը չեն ընկնելու։ Այնպես որ, կարելի է միանշանակ կանխատեսել. ոչ մի առանձնակի բան Ղարաբաղում տեղի չի ունենա, ստատուս-քվոն կպահպանվի։


Ցավոք, կպահպանվի (եթե չուժեղանա) նաև միգրացիայի դինամիկան։ Կպահպանվի նաև ներկայիս տնտեսական կոնյունկտուրան։ Կպահպանվեն նաև այն բոլոր դեմքերը քաղաքականությունում և իշխանությունում, որոնք խաղում են Հայաստանի նորմալ քաղաքացիների նյարդերի հետ։ Ի՜նչ արած, այսպիսին է Հայաստանը...


Սպասենք սեպտեմբերին՝ այն հույսով, որ գոնե ինչ-որ բան կփոխվի այս գորշ կյանքում, գոնե ինչ-որ բան տեղից կշարժվի այս լճացման մեջ։ Մինչ հանդիպում սեպտեմբերին։ Հաճելի հանգիստ մեզ բոլորիս։






Դիտումների քանակ 159264


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017


Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017


Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017


Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017


Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017


Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017


Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Հունիսի 26, 2017


Բելառուսը Հայաստանին դատի է տվել: Իսկ եթե ավելի կոնկրետ` ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաս...

Լավագույնների մեջ վատագույնը

Լավագույնների մեջ վատագույնը

Հունիսի 15, 2017


Վստահեցումներ այն մասին, թե մեր երկրում գործարարության խթանման և խոշոր ներդրումներ կատարելու համար ստեղծված են բոլոր նպաստավոր ...

Բլեյանն ընդդեմ հայ ժողովրդի և նրա ապագայի

Բլեյանն ընդդեմ հայ ժողովրդի և նրա ապագայի

Նոյեմբերի 22, 2016


Հանրաճանաչ Աշոտ Բլեյանը, որը ժամանակին աշխատել է կրթության նախարար և ջանք չի խնայել այդ ոլորտի քանդման և արժեզրկման գործում, այ...

Կարիճի տարի

Կարիճի տարի

Նոյեմբերի 22, 2016


Հայաստանի ինքնակեր հակատնտեսակարգին հենված կառավարման հակամարդկային համակարգը շարունակում է ցեղասպանել ժողովրդին: Հերթը կողոպու...

Ինչպե՞ս կդրսևորեն իրենց իշխանության ժառանգները

Ինչպե՞ս կդրսևորեն իրենց իշխանության ժառանգները

Փետրվարի 27, 2016


Խնդիրն ունի ևս մեկ կարևոր կողմ՝ ապագա ժառանգորդների անձնական հատկությունները: Հայտնի է, որ նրանք հիմնականում ջերմոցային արտադրա...

Հայաստանը կմասնատեն ըստ պահանջարկի

Հայաստանը կմասնատեն ըստ պահանջարկի

Փետրվարի 26, 2016


Կասկածից վեր է, որ բաժանումը տեղի կունենա ոչ թե ըստ նպատակահարմարության և արդյունավետության, այլ ըստ պահանջարկի: Եվ դա կկատարվի...

Հայաստանի Հանրապետությունը լեգիտիմ չէ

Հայաստանի Հանրապետությունը լեգիտիմ չէ

Փետրվարի 12, 2016
2

Խոսելով Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների մասին՝ առաջին հերթին մտաբերում ենք նավթը, Ճապոնիայի պա...

Հայաստանի տուրիզմը խարդախների տուրիզմ է

Հայաստանի տուրիզմը խարդախների տուրիզմ է

Հուլիսի 23, 2015


Մեր երկիրը երբեմն այնպիսի բարձունքներ է նվաճում, որ չգիտես՝ զարմանքն է տեղին, թե՞ հիասթափությունը: Հերթական «ձեռքբերումը» ևս դր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ