Ազգային խայտառակություն

Այսպես խոսեց ամերիկացին

Սեպտեմբերի 1, 2017
Այսպես խոսեց ամերիկացին

Օսկան Քոչարյան


Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունն օգոստոսի վերջերին լայն արձագանք առաջացրեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, բազում գնահատականների արժանացավ: Այսպիսին է հայտարարության տեքստը.


«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է պարտավորվածություն ստանձնեն որոշելու վերջնական իրավական կարգավիճակը` ապագայում անցկացվելիք փոխհամաձայնեցված և իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով: Միջանկյալ կարգավիճակը ժամանակավոր բնույթ կկրի:


Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմանների մեջ մտնող այն տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է միջանկյալ կարգավիճակ ստանա, որը, առնվազն, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ է տրամադրում:


Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Որևէ համաձայնություն հնարավոր չէ՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը, և ընկալումը, որ այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:


Պետք է լինի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի ապահովի անվտանգ անցում, սակայն այն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ:


Կայուն համաձայնությամբ պետք է ճանաչվեն բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների իրավունքները` վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր:


Համաձայնությունը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որը կներառի խաղաղապահ առաքելություն: Գոյություն չունի որևէ սցենար, որի դեպքում խաղաղությունը կարող է ապահովվել առանց լավ մշակված խաղաղապահ առաքելության, որը վայելում է բոլոր կողմերի վստահությունը:


Ժամանակն է, որպեսզի կողմերը պարտավորվեն խաղաղ բանակցություններ վարել` հիմնվելով մինչև այժմ կատարված աշխատանքի վրա»:


Դժվար չէ կռահել, որ Ղարաբաղին և Հայաստանին ամերիկյան այս մոտեցումը կատարյալ թշնամություն է: Թե ինչի կվերածվի փախստականների վերադարձը` հայտնի է բոլորին, բայց կրկնենք, որ կվերածվի ողբերգության հայկական կողմի համար: Թե ինչի կհանգեցնի «խաղաղարար ուժերի» տեղակայումը` հիշեք Կոսովոյի պատմությունը, երբ խաղաղարարների զգոն վերահսկման ներքո ալբանացիները վտարեցին սերբերին իրենց պատմական հայրենիքից:


Ինչևէ, ամերիկացիների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մեզ համար հստակ է, մեկ բառով այն կարելի է բնութագրել որպես թշնամություն: Փորձենք մի քանի տողով հիմնավորել այս պնդումը, ինչպեսև մի քանի արտահայտություն հնչեցնել մեր ազգային տավարության և երախտամոռության վերաբերյալ:


Ուրեմն, ամերիկացիներն ուզում են Ադրբեջանին հանձնել յոթ շրջան, վերադարձնել փախստականներին և, ամենակարևորը` տեղակայել իրենց զորքերը խաղաղապահների անվան տակ: Հայաստանի համար սա կործանարար է, միայն փախստականների վերադարձը կառաջացնի անկանխատեսելի քաոս: Մի խոսքով՝ Հայաստանի համար սա անընդունելի է: Տարածաշրջանի մեկ այլ հզոր ուժի` Իրանի համար սա նույնպես անընդունելի է: Գոնե այն պատճառով, որ ամերիկյան զորքերը կհայտնվեն Իրանի քթի տակ: Ռուսաստանի համար ամերիկյան դիրքորոշումը (ցավոք, այն բխում է Մադրիդյան սկզբունքներից, որոնք մեր գլխին փաթաթեցին կոմպլեմենտար Օսկանյանն ու Քոչարյանը) ընդհանրապես ընդունելի չէ: Գոնե այն պատճառով, որ այդ երկրին, որն այսօր իրականացնում է իսկական ռուսական ազգային արտաքին քաղաքականություն, հարիր չէ, որ Ալեքսանդր Առաջինի և Նիկոլայ Առաջինի պատմական ձեռքբերումներն այսօր հանձնվեն Ալիև ու Էրդողան էֆենդիներին և նրանց անդրօվկիանոսյան ղեկավարությանը, որպեսզի առաջիններն իրենց լավ զգան, պատմական ռևանշից հրճվեն, իսկ վերջինս Իրանի ճնշման համար հենարան ունենա: 1828-ին Նիկոլայ Առաջինը հանձնարարեց իր գերատեսչություններին. «Повелеваю заселить южные рубежи империи армянами…», ինչից հետո սկսվեց հայերի ներգաղթը Արևելյան Հայաստան (ի դեպ, հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիբոյեդովն անուրանալի գործ արեց հայերի համար այն ժամանակ), որոնք բռնի ուժով 1604-ին տեղահանվել էին Պարսկաստան: Կարծում ենք, նորմալ ուղեղը, չբորբոքված երևակայությամբ և ռուսատյացությամբ չտառապող, կընդունի մեր հիմնավորումները, քանզի ինչ-որ ռացիոնալ մի բան այստեղ հակադարձելն անհնար է: Բայց...


Սա Հայաստանն է, որտեղ արևմտամետ լրատվամիջոցները հարգված են, անգամ իշխանությունների կողմից յուրահատուկ վերաբերմունքի են արժանանում: Եվ ինչպե՞ս արձագանքեցին սրանք այս հակահայկական հայտարարությանը: Իհարկե, առանց որևէ քննադատության՝ փորձելով արդարացնել ամերիկյան դիվերսիոն ծրագիրը: Իսկ կային ոմանք, ովքեր այս ամենը վերագրեցին…  Վլադիմիր Պուտինին` «ապացուցելով», թե իբր սա «ռուս-ամերիկյան համագործակցության եզակի օրինակ է», թե «Պուտինը մեջքից հարվածեց Սարգսյանին Հոգլանդով»: Ինչևէ, հզոր է ամերիկյան փողը, հզոր է հայերի տավարությունը, նողկալի է հայկական` անբարոյականության հասնող երախտամոռությունը: Էլ ասելիք չունենք...


Բայց պետք է մտածել ապագայի անելիքների մասին: Սակայն հայկական կողմն անելիք չունի, հետևաբար, պետք է մտածի չանելիքների մասին: Իսկ չանելիքը միակն է` ստատուս-քվոյի պահպանումը և Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին սադրանքներից հետ պահելը: Այսքանը բավական կլինի, որպեսզի ղարաբաղյան հարցը ժամանակին վերջնականապես լուծվի մեր օգտին: Իհարկե, պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Միանշանակ կարելի է ասել, որ ամերիկացիները Ալիև էֆենդուն կրկին կհասցնեն դժոխքի դուռը և կպարտադրեն ևս մեկ պատերազմ, ինչպես դա արեցին 2015-ի դեկտեմբերին, երբ Ալիևի ու նրա երկրի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ նախաձեռնեցին, քան Իրանի կամ Հյուսիսային Կորեայի, որոնցից Ալիևը փրկվեց ապրիլին` պատերազմ հրահրելով, թեպետ նրանից պահանջում էին երկարատև պատերազմ Ռուսաստանի հարավում: Ինչևէ, Թրամփի գալով ամերիկյան արտաքին քաղաքական փիլիսոփայությունը փոփոխության չենթարկվեց, Թրամփն անզոր դուրս եկավ իր երկրի պետական մեքենայի և քաղաքական վերնախավի դեմ պայքարում: Հետևաբար, մենք պետք է միշտ սպասենք նոր պատերազմի` ԱՄՆ-ի կողմից հրահրված, այն անխուսափելի է: Եվ պետք է հուսանք և ջանքեր գործադրենք, որպեսզի ամերիկյան նոր կարճատև արկածախնդրությունից հետո ՌԴ նախագահը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ինչպես դա արեց 2008-ին` Օսիայի և Աբխազիայի պարագայում: Այն ժամանակ էլ ամերիկյան քաղաքական էլիտան չկարողացավ կանխատեսել Պուտինի բեկումնային քայլը և Սաակաշվիլուն հրահրելով՝ փաստորեն վերջ տվեց Վրաստանին: Համոզված ենք, որ այսօր էլ Վաշինգտոնում դժվար թե կռահեն, թե Ռուսաստանի ստորոտում պատերազմներ պահանջելուն ինչ կհետևի Ալիևից:


Հետգրություն


Թեպետ չանելիքից զատ հայկական կողմը կարող է իր համար անելիք էլ ստեղծել: Օրինակ, շատ ջերմորեն կարելի է ամերիկացիներին առաջարկել համապատասխանեցնել ամերիկյան դեսպանության աշխատակիցների գլխաքանակը հայկականների հետ Վաշինգտոնում: Մենք այնտեղ դժվար թե ունենանք 20-ից շատ աշխատակից, իսկ ամերիկացիների դեսպանատունը Երևանում ունի առնվազն հազար հատ աշխատասենյակ (աչքաչափով ենք ասում, իրականում ավելի շատ կլինի, այդ ահռելի շինությունն աշխարհի երկրորդ դեսպանական շենքն է, որը կառուցվել է չափազանց կասկածելի նպատակներով), իսկ թե քանի աշխատակից կա այնտեղ` կարծում ենք, անգամ Նալբանդյանը տեղյակ չէ (դժվար թե Վաշինգտոնում հարկ համարեն «սուվերեն» Հայաստանի արտգործնախարարին այդպիսի մանրուքների մեջ մտցնել): Յուրահատուկ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են ամերիկացիները 20 հոգով յոլա գնում այդ հսկայական կառույցի մեջ, ինչպես են անհանգստանում մեր կոռուպցիայով, ռուսական ազդեցության ծանր հետևանքներով: Մի խոսքով՝ վատ չէր լինի մեր մասին այդքան անհանգստացող պետությանը, որը մեզ առաջարկում է կործանում և պահանջում է այն շուտափույթ իրականացնել, զրկել ևս մեկ խոշոր միջազգային նշանակության հետախուզական դիվերսիոն որջից, ինչպես դա արեց Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում…






Դիտումների քանակ 81854


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դեկտեմբերի 12, 2017


Մեր թշնամի հարևանը` Ադրբեջանը, գուցեև հիմքեր ունի զգուշանալու հայ հետախույզներից, գործակալներից կամ լրտեսներից: Դա բնական վիճակ...

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

Նոյեմբերի 29, 2017


Այսօր Հայաստանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դահլիճը: Նմա...

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017


Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հոկտեմբերի 9, 2017


Մեր երկրում առաջին անգամ նշեցին Սպարապետի օրը: Պետք է կարծել, որ այն նվիրված է բոլոր զորավարներին, թեև հիմնական արարողությունը ...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Սեպտեմբերի 25, 2017


Երբ նախապատրաստվում էր Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հ...

Ղարաբաղյան բեկվածք. խաղաղություն ուժով

Ղարաբաղյան բեկվածք. խաղաղություն ուժով

Հունիսի 23, 2017


Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում մտել է սրացման հերթական փուլ։ Առաջնագծում ակտիվացել է ականանետա-հրետանային հարվածներ...

Պարապների դիտորդական առաքելությունը

Պարապների դիտորդական առաքելությունը

Մայիսի 29, 2017


Օրերս ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` տեղեկացնելով, թե շատ լուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբ...

Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Մայիսի 19, 2017


Տարիներ շարունակ Հայաստանը հետևողականորեն ու մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներին անվանական մատնանշել զինադադար...

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Մարտի 22, 2017


Իմաստուն մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գաղափարի, մտքի, խելքի, ուղեղի այս աննախադեպ դեֆիցիտի ժամանակ նա կարողացավ մի գաղափար մոգոն...

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատժում է ԶԼՄ-ներին հայկական ռեսուրսների նյութերն օգտագործելու համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատժում է ԶԼՄ-ներին հայկական ռեսուրսների նյութերն օգտագործելու համար

Փետրվարի 28, 2017


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի ծուլացել և հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ «Ադրբեջան 24» կայքում...

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Հունվարի 23, 2017


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո...

Դասալիքներն առաջնագծում

Դասալիքներն առաջնագծում

Հունվարի 20, 2017


Հայաստանը կարծես լկտի, լպիրշ և ցուցամոլական ավանդույթների երկիր է դառնում: Ապրիլյան պատերազմից հետո ծնվեց ևս մեկ նման ավանդույթ...

Ալիևը վեհանձն է դառնում

Ալիևը վեհանձն է դառնում

Հոկտեմբերի 18, 2016


Ալիևը մտնում է հոգու և մարմնի ազնվացման գործընթաց։ Նա համաձայն է Ղարաբաղը հանրապետություն սարքել իր փադիշահության կազմում։ Հարց...

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Ադրբեջանում դեռ չեն հասկացել, որ Պուտինը լուծել է ղարաբաղյան հարցը

Սեպտեմբերի 21, 2016


Դեռ մինչև երևանյան զորահանդեսը՝ ադրբեջանական մամուլը վխտում էր Հայաստանի ռազմական հզորության և ներկայացված սպառազինությունների՝...

Ղարաբաղի անհասկանալի տոնը

Ղարաբաղի անհասկանալի տոնը

Սեպտեմբերի 2, 2016


Այսօր Ղարաբաղում տոն է` տոնում են անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությ...

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Ազգանվերները չեն ուզում հող տալ, բայց չեն սիրում կռվել

Հուլիսի 16, 2016


Օսկանյանը համոզված է, որ իր բալեն պիտի առաջին գիծ չգնա, քանզի պարբերաբար օգտագործում է մորֆի, հերոին և այլ թանկարժեք թմրանյութե...

Մեզ տարածքներ պետք չեն

Մեզ տարածքներ պետք չեն

Մայիսի 23, 2016


Ինչպես հայտնի դարձավ, այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի իրականացված զորավարժություններից հետո մեծ հրդեհ է առաջացել Ա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ