Սովորական խայտառակություն

Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Սեպտեմբերի 1, 2017
Արա Բաբլոյան. նախի՞ր, թե՞ կուսակցություն

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյնանը ՀՀԿ եզակի նորմալ մարդկանցից է, որը կյանքում, մինչև քաղաքականություն գալը, լուրջ գործեր է արել: Սակայն հանրապետականների հետ շփումը, հավանաբար, բացասական է ազդել պրն Բաբլոյանի վրա, և այսօր, Գիտելիքի օրը, նա հակագիտելիքային մտքեր է հնչեցրել:


Այսպես, պատասխանելով հարցին, թե ով է վարչապետի հավանական թեկնածուն, ԱԺ նախագահն ասել է, թե կուսակցությունը միատարր է և ունի մեկ ընդհանուր կարծիք, որը կձևավորի ապրիլին:


«Ինձ թվում է՝ երեխաների համար կարևոր է, որ լինի խաղաղություն, կարողանան հանգիստ կյանքով ապրել ու սովորել, ծնողների ու երեխաների համար էլ կարևոր է մեր երկրի զարգացումը: Կգանք, կհասնենք ապրիլին, կքննարկվի այդ հարցը: Հանրապետականը միատարր է և ունի մեկ ընդհանուր կարծիք, որը կձևավորվի ապրիլին»,- ասել է Արա Բաբլոյանը:
Թե ինչպես կարող է բազմահազար կառույցը լինել միատարր, ո՞րն է այդ միատարրության բժշկական ախտորոշումը` պրն Բաբլոյանը չի ասել, թեպետ որպես բժիշկ նա տեղյակ է այդ ամենից, իսկ հանրությունն էլ լավ գիտի, որ միատարրությունը բնորոշ է նախրին, և մեկ ընդհանուր կարծիք ունենալը նախրի առանձնահատկությունն է: Թե ինչ ուժ կարող է բազմահազար կառույցը դարձնել միատարր և վերածել նախրի` պրն Բաբլոյանը նույնպես չի ասել, թեպետ այս մասին էլ է տեղեկացված: Մնում է սպասել ապրիլին և տեսնել ՀՀԿ-ի միատարրությունը իրականության մեջ:






Դիտումների քանակ 24327


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Շարմազանովը Բաբլոյանի տա՞կն է փորում

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եռօրյա աշխատանք...

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017


Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվ...

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Մի ձեռքը կտրում է, մյուսը` կարկատում

Հունիսի 12, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հպարտորեն հայտարարում էր, որ հանձնարարական է տվել ԱԺ-ում օպտիմալացում իրականացնել: Ի...

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Բաբլոյանն այդ մասին չի խոսի

Մայիսի 27, 2017


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր նորամուտը նշանավորեց հեղափոխական որոշմամբ: Նա անակնկալի եկավ, երբ պարզեց, որ ինքը 24 խո...

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Ճնճղուկների ծլվլոցը հակապետական է

Մայիսի 24, 2017


Հայաստանյան քաղաքական գործիչների համար համացանցն ու սոցիալական էջերը կառափնարանի պես մի բան են: Որքան էլ նրանք հրամայական պահան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ