Ազգային խայտառակություն

Սասնա ծռերը դասի չգնացին

Սեպտեմբերի 1, 2017
Սասնա ծռերը դասի չգնացին

Մի քանի օր առաջ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Facebook սոցիալական ցանցում հանդես եկավ կոչով՝ առաջարկելով սեպտեմբերի 1-ին դասադուլ և գործադուլ իրականացնել՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անդամների։ «Սասնա ծռեր» շարժման մաս են հատկապես երիտասարդները, ուսանողները և դպրոցականները, բոլոր աշխատող մարդիկ: Մենք պետք է սեպտեմբերի 1-ից կազմակերպված սկսենք դասադուլ և գործադուլ: Միայն կազմակերպված ակցիան կտա արդյունք»,- գրել էին նրանք: Թե ինչու սոցիալական բունտի հատկապես այս եղանակն էին ընտրել «ծռերականները», դժվար է ասել: Հավանաբար, ցանկություն կար փչացնել նոր ուսումնական տարվա սկզբի տոնական տրամադրությունը և այդ փչացածությամբ ինքնաբավարարում ստանալ:


Բայց եկավ սեպտեմբերի 1-ը: Հայաստանի որևէ անկյունում ոչ դասադուլ արվեց, ոչ գործադուլ: Նույնիսկ «Ծռերի» աջակիցներն ու համակիրները գործի և դասի գնացին` բացահայտորեն ցուցադրելով, որ ներկա պահին ոչ միայն այդ գաղափարը աջակիցներ չունի, այլև «Սասնա ծռերն» է զրկված իր համակիրներից: Սրան ասում են «հանրային ռեսուրսի սխալ գնահատում»: Եվ, ինչպես և պետք էր սպասել, սկսեցին մեղքն իրար վրա գցել, որի արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը. այո, «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը կապ ունի «Սասնա ծռերի» հետ, բայց այս դեպքում կապ չունի:


Ու մինչ նրանք իրենց ներսում կպարզեն կապերի ամրությունն ու դրանց վստահելիությունը, մենք էլ մեր հերթին փորձենք հասկանալ, թե «Ծռերն» ի՞նչ պիտի շահեին, եթե որևէ երեխա դասի չգնար կամ որևէ ծառայող այդ օրը մնար տանը: Ո՞րն է նման աջակցության շոշափելի արդյունքը: Եվ մի՞թե դա է իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու ամենաարդյունավետ գործիքը: Սրա հետ մեկտեղ ինչպես «Ծռերը», այնպես էլ Ժիրայր Սեֆիլյանի ամբողջ թիմը քաղաքական գործընթացներում հիմա առավել հայտնի է նրանով, որ ամենաշատն է խոստացել ու չի կատարել: Կար ժամանակ, երբ Ժիրոն սիրում էր անիրատեսական ամսաթվեր հնչեցնել և շրջանցել այդ ամսաթվերը` մի նոր օրացուցային ու բեկումնային պահ խոստանալով: Ի վերջո դա վերածվեց խեղկատակության և այդ ջրիկության փրփուրներից այլևս ոչ ոք կառչել չի ցանկանում: Այնպես որ, եթե վաղն էլ «Սասնա Ծռերը» հայտարարի, թե որոշել է տապալել սեպտեմբերի 21-ի տոնը, կարող եք հանգիստ ձեր գործին մնալ, իսկ երեկոյան գնալ հրավառություն դիտելու: Հրավառության լույսի տևողությունն ավելի երկար կլինի, քան Ժիրոյի խոսքի ուժը:







Դիտումների քանակ 56839


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծռերը նորից ծռվեցին

Ծռերը նորից ծռվեցին

Ապրիլի 16, 2018


Բանտից էլի նամակ էր եկել: Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները համատեղ հայտարարություն էին տարածել` տեղեկացնե...

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դեսպանի

Ապրիլի 10, 2018


Լինում է, երբ ամերիկյան դեսպանն էլ է ճիշտ բաներ ասում: Պրն Ռիչարդ Միլսը մի քանի օր առաջ հարցազրույցում հայտարարել է, թե Միացյալ...

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Սեֆիլյանը զիբիլի վեդրոն է քրքրում

Մարտի 21, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է Ժիրայր Սեֆիլյանի` բանտից գրված կոչ-առաջարկը, որտեղ քաղաքական ուժերին հորդորում էր համախմբվել ...

Սեֆիլյանի հորինած հեծանիվը

Սեֆիլյանի հորինած հեծանիվը

Նոյեմբերի 3, 2017


Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ն այսօր վերջապես հրապարակել է իր հռչակագիրը, այն նույն շա...

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Հոկտեմբերի 30, 2017


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հովվապետական այցով ԱՄՆ-ում է: Կար ժամանակ, երբ սփյուռքում վեհափառին ընդունում էին հիացական ...

Ոմանք գրում են, ոմանք՝ նստում

Ոմանք գրում են, ոմանք՝ նստում

Հոկտեմբերի 21, 2017


Անշուշտ, հիշում եք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը դեռ անցյալ ամիս դիմել էր հասարակական և քաղաքական մի շարք գործիչ...

Հիմա էլ ռազմագերի դարձան

Հիմա էլ ռազմագերի դարձան

Հոկտեմբերի 6, 2017


«Սասնա ծռեր»-ի անդամների մեծ մասին օրենքը դիտում է իբրև քրեորեն պատժելի արարքների համար ամբաստանվողներ: Ձերբակալումից հետո ինչպ...

Անվերջանալի վտանգների ցանկը պատրաստ է

Անվերջանալի վտանգների ցանկը պատրաստ է

Սեպտեմբերի 12, 2017


Այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների դատավարությունը վերածվեց մի անվերջանալի պարզաբանման, թե փաստաբաններ...

Եվ այսպես` ամեն տարի սեպտեմբերին

Եվ այսպես` ամեն տարի սեպտեմբերին

Սեպտեմբերի 6, 2017


«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը այսօր հայտարարել է, թե սեպտեմբերին քաղաքական նախաձեռնություններ են սպասվում, իսկ...

«Սասնա ծռերը» չի արդարացնի Էգոյանի ծախսերը

«Սասնա ծռերը» չի արդարացնի Էգոյանի ծախսերը

Հուլիսի 25, 2017


Կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը` Թորոս Սեֆիլյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում է արել. «Աշխարհահռչակ ռեժի...

Երբ լկտիանում են պոռնիկներն ու աղանդավոր գժերը…

Երբ լկտիանում են պոռնիկներն ու աղանդավոր գժերը…

Հուլիսի 24, 2017


Լոս Անջելեսում հրատարակվում է մի կայք, դոմենը` usarmenianews.com: Այն խմբագրում են Գայանե Մանուկյան և Քրիստինե Հալաջյան անուն-ա...

«Զոն նայող» հեղափոխականը

«Զոն նայող» հեղափոխականը

Հուլիսի 24, 2017


Լինում է վերաբերմունք, լինում է հիվանդագին վերաբերմունք, և լինում է պարզապես հիվանդություն: Հենց այս վերջինն էլ պիտի վերագրել «...

Ժիրոյի սիրտը արյուն է ուզում

Ժիրոյի սիրտը արյուն է ուզում

Հուլիսի 21, 2017


Ժիրայր Սեֆիլյանը, որը սիրում է, երբ իրեն անվանում են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, բայց ներկա պահին կալանա...

Արտագաղթողները դեմ են արտագաղթին

Արտագաղթողները դեմ են արտագաղթին

Հուլիսի 12, 2017


Կարելի է դժգոհել ամեն ինչից: Կարելի է պահանջել ամեն բան: Կարելի է ինչ-որ նպատակի համար ստորագրահավաք կազմակերպել: Դա յուրաքանչյ...

Ծակող-կտրող հեղափոխություն

Ծակող-կտրող հեղափոխություն

Հուլիսի 12, 2017


Արդեն քանի օր է` ընթանում է «Սասնա ծռեր» ահաբեկչական բանդայի անդամների դատավարությունը, սակայն ոչ մի գնով այն չի նմանվում դատակ...

Ծռության սինդրոմը

Ծռության սինդրոմը

Հունիսի 8, 2017


Այն, որ այսօր պիտի կայանար «Սասնա ծռերի» գործի առանձնացված մասով դատական նիստը, արդեն իսկ ենթադրել էր տալիս որոշակի լարվածությա...

«Սասնա ծռերը»՝ ՕԵԿ հետքերով

«Սասնա ծռերը»՝ ՕԵԿ հետքերով

Նոյեմբերի 28, 2016


«Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամի անվան շուրջ վերջին շրջանում տարածված խոսակցություններն ու դժգոհություններն այդպես էլ չհաջո...

«Սասնա ծռերի» քաղցածներն ու կշտացածները

«Սասնա ծռերի» քաղցածներն ու կշտացածները

Նոյեմբերի 11, 2016


Արդեն առիթ ունեցել ենք գրելու այն մասին, որ «Սասնա ծռերի» կալանված անդամների հացադուլ հայտարարելու գործողությունները վաղուց ի վ...

Կամ «Սասնա ծռեր»-2, կամ «Սիրիր տունդ հեռվից»

Կամ «Սասնա ծռեր»-2, կամ «Սիրիր տունդ հեռվից»

Հոկտեմբերի 25, 2016


Այսօր շատ է խոսվում գալիք դրամատիկ իրադարձությունների մասին: Ավելի շուտ` կանխատեսումներ են արվում «Սասնա ծռեր»-2, «Սասնա ծռեր»-...

Եղնուկյանի թանկարժեք մորուքը ոչ ևս է

Եղնուկյանի թանկարժեք մորուքը ոչ ևս է

Հոկտեմբերի 7, 2016


«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը պատկանում է այն գործիչների...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը