Միջազգային խայտառակություն

Արժե՞ սպանել Կասպրշիկին

Սեպտեմբերի 2, 2017
Արժե՞ սպանել Կասպրշիկին

Ծառուկ Սարգսյան

 

Օգոստոսի 31-ին ԵԱՀԿ մոնիթորինգային խումբն այցելել էր Հայաստանի սահմանային Չինարի գյուղ՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ: Եվ հենց այդ ժամանակ սահմանի այն կողմից կրակոցներ էին հնչել: Միջադեպից անմիջապես հետո Հայաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն հաղորդումներ տարածեցին` նշելով, որ ադրբեջանական կողմը ձախողել է մոնիթորինգը, և միջազգային կառույցներից պահանջեցին վերաբերմունք հանդես բերել սադրիչների նկատմամբ: Պարզ էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպմանն ընդառաջ այդ կրակոցները կարող էին վերջակետի արժեք ձեռք բերել:


Փաստացի բոլորի ցանկությունն այս անգամ մեկն էր` դիտարկում իրականացնող խմբի անդամները գոնե հիմա կարող էին անաչառորեն վկայել տեղի ունեցածի մասին և մատնացույց անել մեղավորին` դրանից բխող հետևանքներով: Այդ իսկ պատճառով էլ, երբ երկու օր անց վերջապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը որոշեց արձագանքել, սպասելիքները մեծ էին: Բայց դա տևեց շատ կարճ: Նրա գրավոր արձագանքում, նկարագրելով միջադեպը, այնուհետև ասվում էր. «Գտնվելով գյուղի կենտրոնում և շրջապատված լինելով շենքերով ու բլուրներով՝ մենք անկարող էինք հաստատել, թե որ կողմից էին գալիս կրակոցի ձայները և թե ովքեր էին կրակողները: Բացի այդ, մենք հետաքննելու մանդատ չունենք»:


Նման պատասխանը և՛ անսպասելի էր, և՛ սպասելի: Սա առաջին դեպքը չէ, երբ միջնորդները հավասարության նշան են դնում հակամարտող կողմերի միջև` մնալով այն համոզման, թե որևէ մեկին մատնանշելու պարագայում կսրեն իրավիճակը: Սակայն սա հաստատ ամենախելացի և արդյունավետ մոտեցումը չէ, ինչը բազմիցս ապացուցվել է:


Կասպրշիկն արդեն 20 տարի է` ոչինչ չի տեսնում: Այնպես որ, որքան էլ տեղին չէ այդ բանն ասելը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի տեսողությունը բացելու միայն մի ճանապարհ է մնացել: Երբ մի օր այդ «անծանոթ» փամփուշտներից մեկն այնուամենայնիվ հանդիպի նրան, վերջինս գուցե այդ ժամանակ կարողանա շատ հստակ տեղեկացված լինել, թե հատկապես որ կողմից էր այն գալիս:






Դիտումների քանակ 87082


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պարապների դիտորդական առաքելությունը

Պարապների դիտորդական առաքելությունը

Մայիսի 29, 2017


Օրերս ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` տեղեկացնելով, թե շատ լուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբ...

Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Մայիսի 19, 2017


Տարիներ շարունակ Հայաստանը հետևողականորեն ու մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներին անվանական մատնանշել զինադադար...

Ո՞վ է լայնացնում Թուրքիայի ներգրավվածությունը

Ո՞վ է լայնացնում Թուրքիայի ներգրավվածությունը

Հուլիսի 21, 2016


Շատ զարմանալի և անսպասելի բաներ են կատարվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Եվ այդ զարմանքի առիթներից մեկն...

Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Հուլիսի 12, 2016


Հուլիսի 11-12-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով լինելու է Ադրբեջանում։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկա...

Ուորլիքը Բաքվում խոստովանեց հայերի հանդեպ ամերիկյան թշնամանքի մասին

Ուորլիքը Բաքվում խոստովանեց հայերի հանդեպ ամերիկյան թշնամանքի մասին

Ապրիլի 6, 2016
3

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Բաքվում գրեթե խոստովանեց, որ վերջին պատերազմը հրահանգել էին հենց իրենք` ...

Արևմտյան հումանիզմի արյունը

Արևմտյան հումանիզմի արյունը

Սեպտեմբերի 25, 2015
1

Պետք է ասել, որ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ փորձում է վերսկսել պատերազմը տարածաշրջանում՝ հետևելով իր շահերին, քանզի նրա...

Ռուսաստանն ուզում է արագացնել հաշտությունը հայերի և ադրբեջանցիների միջև

Ռուսաստանն ուզում է արագացնել հաշտությունը հայերի և ադրբեջանցիների միջև

Հուլիսի 18, 2015


Իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների շրջանակում Սերգեյ Լավրովը ցանկություն է հայտնել արագացնել ղարաբաղյան հակամարտու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ