Տիեզերական խայտառակություն

Գերմանիայում բուժվելը վտանգավոր է առողջության համար

Սեպտեմբերի 4, 2017
Գերմանիայում բուժվելը վտանգավոր է առողջության համար

Ծառուկ Սարգսյան


Գերմանիան հայտնի է իր բարձր զարգացած բժշկությամբ։ Ընդունված է կարծել, որ այնտեղ բուժում են ամեն ինչ, իսկ եթե ինչ-որ բան բուժել չի հաջողվում, ապա իմաստ չունի փրկությունն այլ տեղ փնտրել։ Հայաստանի քաղաքացիները հաճախ և շատ են օգտվում Գերմանիայում տրամադրվող բժշկական ծառայություններից։ Եվ նրանց պետք է բաժանել երկու տեսակի. առաջինը հարուստ մարդիկ են, որոնք նախընտրում են հիվանդությունների հարցը լուծել Գերմանիայում, ընդհուպ մինչև ատամնաբուժականը։ Նրանք դիմում են թանկ մասնավոր կլինիկաներ, նրանք Գերմանիայի բուժհաստատությունների ցանկալի հաճախորդներն են։ Երկրորդ տեսակին հարկ է դասել Հայաստանի պակաս ունևոր քաղաքացիներին, որոնք ապրելու ձգտման մեջ ոչնչով չեն զիջում հարուստներին ու բոլոր միջոցներով փորձում են փրկվել այդ հրաշք երկրում։ Հայաստանի պակաս ունևոր քաղաքացիները դիմում են ամեն տեսակ հնարքների ու խորամանկությունների, փախստականի կարգավիճակի հայց են տալիս, կեղծում են հնարավոր ամեն բան, ցանկացած փաստաթուղթ, ընդհուպ մինչև Բաստիլի և Բեռլինի գրավմանը մասնակցելը, և հասնում են այդքան ցանկալի բուժմանը։ Սկզբում նրանք հիացմունքի մեջ են ընկնում ինչպես գերմանացիներից, այնպես էլ նրանց բժշկությունից։ Բայց հետո...


Մի քանի ամիս առաջ ոսկրածուծի փոխպատվաստման համար Գերմանիա մեկնեց գյուղատնտեսության նախարարության աշխատակից, երեսունն անց Տիգրան Ղալեչյանը։ Վիրահատությունը հաջող էր անցել, հետվիրահատական վերականգնումը լավատեսություն և հիացմունք էր ներշնչում։ Տիգրանի հետ նույն հիվանդասենյակում պառկած էր մեկ այլ հիվանդ, որի վիրահատությունը նույնպես հաջող էր անցել։ Բայց մի օր էլ նա մահացավ։ Տիգրանը հարցնում է բուժանձնակազմին մարդու մահվան պատճառների մասին, որն արդեն ապաքինվում էր։ Ի պատասխան՝ նրան ասում են, որ դու էլ կմեռնես, ժամանակի հարց է։ Նման հայտնությունը ցնցում է Տիգրանին, բայց գերմանացիների անպատկառությանը լուրջ չի արձագանքում։


Մոտավորապես մեկ ամիս առաջ Տիգրանը, որն օրեցօր իրեն ավելի ու ավելի լավ էր զգում, հանկարծ կորցնում է տեսողությունը։ Դրանից 10 օր հետո կոմայի մեջ է ընկնում, որից դուրս է գալիս 20 օր անց, բայց ընդամենը 12-20 րոպե։ Հայաստանից ժամանած մորը մի քանի կարևոր բան է ասում և մահանում (ասել է, որ ֆաշիստները երբեք գերմանացի չեն դառնա և նման բաներ)։ Բժիշկները Տիգրան Ղալեչյանի հանկարծակի կուրացումը, կոման և դրան հաջորդած մահը բացատրում են որպես ինչ-որ ինֆեկցիայի հետևանք, որի դեմ համաշխարհային բժշկությունն իբր անզոր է։ Մի խոսքով՝ մի քանի օր առաջ Տիգրանը փոխադրվել է հայրենիք և հանձնվել հողին...


Մի քանի տարի առաջ Գերմանիայում փորձեց փրկություն գտնել մեկ այլ երևանցի, որը տառապում էր կարդիոմեգալիայով (бычье сердце)։ Նրա անունը Գարիկ Ղազարյան էր, աշխատում էր «Առեքսիմբանկի» վարչությունում։ Գարիկին նույնպես բախտը ժամանակավոր էր ժպտացել. նրա համար իդեալական դոնոր էին գտել, և վիրահատությունն էլ փայլուն էր անցել։ Սակայն մի քանի օր հետո Գարիկը նույնպես հանկարծ մահանում է, բացատրությունը՝ ինֆեկցիա։ Գարիկ Ղազարյանը վերջին հանգրվան գտավ Գերմանիայում, հարազատներն ի վիճակի չեղան տեղափոխել նրա մարմինը Հայաստան...


Հայաստանի քաղաքացիների հանկարծակի մահերի նման դեպքերը Գերմանիայի պետական կլինիկաներում բազմաթիվ են, սահմանափակվենք երկու օրինակով և անցնենք գլխավորին։ Իսկ գլխավորն այն է, որ գերմանացիները, հավանաբար, ոչ մի կերպ չեն փոխել իրենց էությունը նացիզմի ջախջախումից հետո։


Գերմանիայում զոհված հայերի շատ հարազատներ համոզված են և պատրաստ ներկայացնել հարյուրավոր փաստարկներ և ապացույցներ այն բանի, որ այդ հրաշալի երկրի բուժհաստատություններում երրորդ աշխարհի այցելուների վրա փորձարկումներ են անցկացնում։ Այսինքն՝ սկզբում գերմանացիները հետևում են Հիպոկրատի երդմանը և իսկապես բուժում են հիվանդին, բայց հաջող վիրահատություններից հետո իրենց պարտքն են համարում նրանց վրա մի շարք փորձարկումներ իրականացնել հանուն գիտության «բարձր գաղափարների»։ Եթե փորձարկումը արդարացնում է բժիշկների ակնկալիքները, նշանակում է՝ բերել է թե՛ գիտության, թե՛ հիվանդի բախտը, եթե փորձարկումը չի արդարացնում սպասելիքները, ուրեմն՝ չի բերել հիվանդի բախտը, բայց այն ժպտացել է գիտությանը, ինչը գերմանացիների համար վեր է ամեն ինչից։


1930-ական թթ. կեսերից մինչև 1945թ. Գերմանիան վիթխարի լաբորատորիա էր հիշեցնում, որտեղ մարդկանց վրա իրականացվում էին ամենավայրի, բարբարոսական գիտական փորձարկումներ։ Ավելի ճիշտ՝ ոչ թե մարդկանց, այլ սլավոնների, գնչուների և հրեաների, ինչպես նաև կոմունիստների ու պեդերաստների վրա, որոնց ֆյուրերի հպատակները մարդ չէին համարում։ Խորհրդային և ամերիկյան օկուպացիոն զորքերին բաժին հասան (որքան էլ որ սրբապղծորեն է հնչում սա) մարդկանց վրա եզակի բժշկական փորձերի արդյունքները, փորձեր, որոնք աշխարհում ուրիշ որևէ տեղ մինչ այդ և դրանից հետո էլ չէին իրականացվել։ Այսօր մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ գերմանացիները գերմանացի էլ մնացել են նացիզմը թոթափելուց հետո, այնպես, ինչպես գայլն է գայլ մնում և բուսակեր չի դառնում, անգամ եթե ամորձատես նրան։ Եվ հանուն մեծ գիտության «բարձր գաղափարների» նրանք դեմ չեն ողջ-ողջ թաղել մի քանի հարյուր հայի։ Ինչն էլ գերմանացիներն անում են կանոնավորապես։ Համենայնդեպս, տասնյակ հայերի հիվանդությունների ողբերգական պատմության վերլուծությունը մեզ այլ մտահանգման չի բերում։


Ուրեմն, ի՞նչ անել, և ի՞նչ ենք մենք ուզում ասել։ Մենք կոչ չենք անում Հայաստանի քաղաքացիներին չդիմել Գերմանիայի պետական բուժհաստատությունների ծառայություններին, քանի որ մեր կողմից բարձրաձայնվածը լոկ հիմնավորված ենթադրությունների և փաստարկների արդյունք է, ոչ թե երրորդ երկրների քաղաքացիների զանգվածային սպանդի կատարյալ ապացույց։ Բայց մենք համառորեն կոչ ենք անում առողջապահության նախարարությանը և անձամբ նախարար Ալթունյանին լրջորեն զբաղվել այս հարցով և հանգամանալի բուժզննման ենթարկել հաջորդ երկու դիակները, որոնք շուտով կբերվեն Գերմանիայից։ Կարծում ենք՝ շատ բան կպարզվի։ Եվ եթե իսկապես պարզվի, որ Գերմանիայում պետական մակարդակով իրականացվում են բժշկական փորձեր հիվանդների վրա, որոնց թիկունքին ոչ ոք կանգնած չէ և որոնց համար ոչ ոք չի հարցնի, ապա ֆրաու Մերկելին դժվար կլինի նախանձել՝ չնայած նրա ողջ զարմանահրաշ հմայքին, քանի որ նախագահ Սարգսյանը՝ ահարկու ՀՀԿ-ի գլխին, դա չի ների գերմանացիներին (գուցե անգամ կհիշեցնի 1945-ի մայիսի քոչարին Ռեյխստագի պատերի տակ)։


Մի խոսքով, խնդրի մասին բարձրաձայնվել է, այն կա, մատից ծծված չէ։ Պետք է միայն, որպեսզի այն հետազոտեն իրավասու ատյանները և պարզություն մտցնեն տասնյակ և հարյուրավոր մարդկային ողբերգությունների հանելուկային պատճառի մեջ։






Դիտումների քանակ 154938


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Ովքե՞ր են միզում G20-ի վրա

Ովքե՞ր են միզում G20-ի վրա

Հունիսի 29, 2017


Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովին աշխարհի հզորները մեծ կարևորություն են տալիս, այնքան մեծ, որ ժամանող պատվիրակ...

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Սեպտեմբերի 3, 2016


2016թ. սեպտեմբերի 2-ին գերմանական ԶԼՄ-ների նորությունների թոփերում նորից նշվում էր այսպես կոչված «հայկական բանաձևի» մասին։ Հիշե...

Քոչարին հայերին խայտառակեց Գերմանիայում

Քոչարին հայերին խայտառակեց Գերմանիայում

Հունիսի 5, 2016
4

Վատն այն է, որ Հայաստանի բոլոր պաշտոնական, կիսապաշտոնական, հոբելյանական և այլ կարևոր միջոցառումները կազմակերպում են լավագույն դ...

Թուրքիան կճանաչի՞ Գերմանիայի ցեղասպանությունը հայերի նկատմամբ

Թուրքիան կճանաչի՞ Գերմանիայի ցեղասպանությունը հայերի նկատմամբ

Մայիսի 10, 2016


Հոգեհարազատ երկրներ Գերմանիան ու Թուրքիան հայերի մեղքով խնդրի մեջ են թաթախվել: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հայոց ցեղասպանությո...

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Ապրիլի 16, 2016


Գերմանացի հումորիստ, լրագրող Յան Բեմերմանը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն էր արտասանել եթերից, ...

Վտանգված է նախագահ Սարգսյանի ճաշակը

Վտանգված է նախագահ Սարգսյանի ճաշակը

Ապրիլի 6, 2016
1

Մասնագետներն ասում են, թե Անգելա Մերկելի տիպի կանանց (այսինքն՝ կանացիությունից զուրկ, կնոջ հետ ընդհանուր բան չունեցող գարշելի կ...

Վանյանին կփրկեն հալածանքներից

Վանյանին կփրկեն հալածանքներից

Մարտի 9, 2016
1

Գեորգի Վանյանին հիշու՞մ եք: Նա՝ ադրբեջանցիների սիրելի հայը, որ ոչ միայն եղբայրություն էր քարոզում, այլև «Խաղաղարար նախաձեռնությ...

Շնորհակալություն գերմանական ձևով

Շնորհակալություն գերմանական ձևով

Փետրվարի 26, 2016


Գերմանական ուլտրաձախ ակտիվիստուհիներից մեկը՝ սոցիալիստական, ֆեմինիստական «Left Youth» կազմակերպության մամուլի քարտուղարը, որը մ...

ԱՄՆ-ը և Անգլիան նպատակաուղղված ձևով ոչնչացնում են Գերմանիան

ԱՄՆ-ը և Անգլիան նպատակաուղղված ձևով ոչնչացնում են Գերմանիան

Սեպտեմբերի 21, 2015


ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան քաղաքավարի ձևով սիրիացի փախստականներին հրավիրում են Գերմանիա։ «Սոցցանցերը փոխակերպում են օգտատերերի գիտակ...

Կոտորել կարող են, քննարկել` ոչ

Կոտորել կարող են, քննարկել` ոչ

Ապրիլի 14, 2015


Հայոց Ցեղասպանության թեման Գերմանիայում կրքեր է բորբոքել: Արդեն հաղորդվել է այն մասին, որ Բունդեսթագում ապրիլի 24-ին մեկժամանոց...

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Մարտի 30, 2015


Եվրոպայում ընդունված է վախենալ իսլամական ահաբեկչությունից, մարդու իրավունքների խախտումներից, պետությունների միջև սահմանները խախ...

Ողջույն Պուտինին եվրագեղեցկուհուց

Ողջույն Պուտինին եվրագեղեցկուհուց

Փետրվարի 13, 2015


Եվրագեղեցկուհի Անգելա Մերկելը գտավ ՌԴ նախագահ Պուտինին երախտագիտություն հայտնելու գեղեցիկ միջոց. անկախ մինսկյան նոր պայմանավորվ...

SMS-ներդ ու՞մ կարդամ, ֆրաու Մերկել

SMS-ներդ ու՞մ կարդամ, ֆրաու Մերկել

Հունվարի 26, 2015
3

Հայաստանում Գերմանիայի Դաշնության նախկին դեսպան Հանս-Յոհեն Շմիդթը անհաջող փորձ է կատարել` հաճոյանալ հայերին Ռուսաստանին փնովելո...

Պան Յացենյուկի նեոգեբելսյան սկզբունքը

Պան Յացենյուկի նեոգեբելսյան սկզբունքը

Հունվարի 9, 2015


Հմայիչ երիտասարդ Արսենի Յացենյուկը, որը ներկայումս զբաղեցնում է ուկրաինական կառավարության ղեկավարի պաշտոնը, չի դադարում զարմացն...

Չեխիայում ձվերը հասել են նշանակետին՝ համաձայն Հեգելի տեսության

Չեխիայում ձվերը հասել են նշանակետին՝ համաձայն Հեգելի տեսության

Նոյեմբերի 18, 2014


Պրահայում բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ձվեր և պոմիդորներ նետել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վրա, բայց դրանք կպել են նր...

Խայտառակություն Բեռլինում. անարգվել է Բեթհովենի, Հայդնի և Մոցարտի հուշարձանը

Խայտառակություն Բեռլինում. անարգվել է Բեթհովենի, Հայդնի և Մոցարտի հուշարձանը

Սեպտեմբերի 15, 2014


ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ անհայտ վանդալներն անարգել են կոմպոզիտորներ Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոզեֆ Հայդնի և Վոլֆգանգ Ամադեո...

Գուանաբաման և մահացու հիվանդները ծառայում է հայրենական օլիգարխիայի շահերին

Գուանաբաման և մահացու հիվանդները ծառայում է հայրենական օլիգարխիայի շահերին

Օգոստոսի 29, 2014


Գուանաբամայի հրաշագործ հատկությունների մասին լռում է նաև ակադեմիական բժշկությունը։ Պրոֆեսիոնալներն ասում են, որ չի կարող միրգը ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ