Սովորական խայտառակություն

Քեֆը կուսակցական միջոցառում է

Սեպտեմբերի 4, 2017
Քեֆը կուսակցական միջոցառում է

Հայաստանում խնջույքներ, քեֆեր, հանդիսություններ ամեն օր են լինում: Այդ կարգի հավաքներից մի քանիսը լայն հնչեղություն են ստանում: Օրինակ, օլիգարխների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների հարսանիքները վերածվում են հասարակության քննարկման թեմայի, իսկ լրատվամիջոցները ողողվում են լուսանկարներով ու տեսանյութերով: Հետո ստացվում է այնպես, որ բուն իրադարձությունը մղվում է երկրորդ պլան, և կարևոր է դառնում այն փաստը, թե ովքեր էին ներկա եղել խնջույքին: Այսպես, գեներալ Սեյրան Սարոյանի ծննդյան օրվա հանդիսության առիթով առավելապես գրեցին ներկաների մասին, իսկ հոբելյարին պարզապես մոռացան:


Սակայն կա այս նույն երևույթի շատ ավելի քաղաքականացված տարբերակը, երբ հանդիսությունը վերածվում է կուսակցության արտահերթ նիստի, իսկ հետո դա մատուցվում է իբրև համախմբվածության և նվիրվածության քարոզչական հնարք: Դրա վերջին դրսևորումներից մեկը ցուցադրեց «Ելք» դաշինքը և դա այն ժամանակ, երբ համառ լուրեր էին շրջանառվում դաշինքի ներսում առկա տարաձայնությունների և պառակտման հնարավորության մասին: Հենց այդ պահին էլ ասպարեզում կրկին հայտնվեց ոչ անհայտ Ալեն Սիմոնյանը և տեղեկացրեց, որ իրենք քեֆ են անելու: «Ելքը» միասնական մեծ քեֆ է անելու ռեստորանային համալիրներից մեկում: Մեզ մոտ, թու-թու-թու, ամեն ինչ շատ լավ է, մենք դրա մասին ոչ խոսում ենք, ոչ մտածում ենք, աշխատում ենք մի թիմով»,- ասաց նա, իսկ հետո մանրամասնեց, թե առիթը որն է. «Ուղղակի անընդհատ ասում էինք՝ մի հատ քեֆ անենք միասնական, որ միավորվել ենք, որ ինչ-որ հաջողություններ ենք գրանցել: Ես չեմ կարծում, որ պառակտվող կառույցները միասնական սեղան են գցում ու հաց են կիսում իրար հետ: Ես վստահ եմ, որ ամբողջ Ֆեյսբուքում մեր նկարներն են լինելու՝ փաթաթված, գրկված: Այնպես որ, մեզ հետ կապված լուրերը խիստ չափազանցված են»:


Լուրերի առումով վիճարկել չենք շտապի, բայց պատկերացումների հարցում Ալենն ու նրա ընկերներն իրոք չափազանցության գրկում են հայտնվել: Եթե խորհրդարան անցած քաղաքական ուժն իր գաղափարական ու ծրագրային միասնությունը ամրապնդում է հաց ուտելով և դա ամրագրում օղու դատարկված շշերի առատությամբ, որ հետո իբրև վավերագիր լուսանկարների հեղեղ տեղա համացանցում, ապա վայ այդ դաշինքին և վայ նրա ապագային: Ելքեր շատ կան, բայց քեֆչիությունը այդ ո՞ր օրից վերածվեց կուսակցության հզորացման ելքի:







Դիտումների քանակ 38008


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Հունիսի 28, 2018


Անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեղափոխական ուժերի շարքերում տեսնելն այդպես էլ մնաց անհասկանալի: Այնպես չէ, որ մնա...

Ներսի խռովկան ընդդիմադիրը

Ներսի խռովկան ընդդիմադիրը

Հունիսի 13, 2018


Այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանի թիմում սանձեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ինքնագործունեությունը և նրան ...

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Մայիսի 25, 2018


Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու ...

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մայիսի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ կապված պատմությունն արդեն հայտնի է: Երիտասարդը մի պահ երևակայեց, որ...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մայիսի 22, 2018


Հեղափոխականների ճամբարում հիմա ավելի ակտիվ իրարանցում է, քան բուն հեղափոխության օրերին: Եկել է պաշտոնները բաժանելու, մեջ-մեջ ան...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Մայիսի 12, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ է: Պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ։ Աս...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Մայիսի 11, 2018


Փաշինյան Նիկոլի առաջին կադրային որոշումները ցույց տվեցին, որ շուտով հայ ժողովուրդը երանի կտա ՀՀ երրորդ նախագահի կառավարությունն...

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Մայիսի 10, 2018


Հիմա արդեն շատերը կան, որ հարցնում են. «Ինչո՞ւ իրագործվեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, ո՞րն է դրա նպատակը»: Մինչ այս պահը տ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

«Ելքի» կամ-կամ-ը

«Ելքի» կամ-կամ-ը

Ապրիլի 2, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին ընդամենը չի քայլում Գյումրիից Երևան: Նա առաջին հերթին...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ