Սովորական խայտառակություն

Ձկները սատկում են, որովհետև Արծվիկը վատ է աշխատում

Սեպտեմբերի 4, 2017
Ձկները սատկում են, որովհետև Արծվիկը վատ է աշխատում

Այսօր ահազանգ ստացվեց այն մասին, որ Ախուրյան գետում հայտնաբերվել են հազարավոր սատկած ձկներ։ Շուտով համացանցում հայտնվեցին նաև այդ սարսափելի տեսարանի լուսանկարները: Բոլորը միանգամից դեմքը դարձրին դեպի բնապահպանության նախարարություն, որովհետև երբ Սևանում մեկը 2 հատ ձուկ է որսում, այս նախարարությունն ի լուր աշխարհի շեփորում է, թե ինքը հերոսաբար կանխեց դա ու պատժեց մեղավորներին, իսկ Ախուրյանի հազարավոր ձկների կոտորածի կողքով պատրաստվում էր լռելյայն անցնել:

 

Արծվիկ Մինասյանի ղեկավարած հաստատությունից վերջապես եկավ պատասխանը: «Ախուրյանի ջրամբարում ջրի քանակությունն անբավարար է, ինչը առաջ է բերել թթվածնի պակաս, այս հանգամանքն էլ ձկների՝ ջրի մակերևույթ բարձրանալու պատճառ է դարձել»,- ասել էր նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը: Նկատենք, որ սատկել բառն այստեղ առանց ամոթի փոխարինվել էր «ջրի մակերևույթ բարձրանալ»-ով:


Հետո գալիս էր ավելի խայտառակ իրավիճակի բացահայտումը: Նույն պաշտոնյան ասում էր. «Քանի որ ջրամբարը գտնվում է սահմանային գոտում, նախարարությունը աշխատանքներ է տանում թույլտվություն ստանալու սահմանապահ ծառայությունից ջրի նմուշառում իրականացնելու համար՝ պարզելու, թե ջրի պակասից է, արդյոք, ձկների նման վարքը, թե այլ պատճառներ կան»: Այսինքն՝ դեռ հայտնի չէ` արդյո՞ք պատճառը թթվածնի պակասն է, դեռ ոչ ոք դա չի հաստատել, բայց նախարարությունն արդեն շտապում է մատը դնել հենց այդ կետի վրա, որ իրենց մեղքը նվազագույնի հասցվի:


Ի դեպ, մի արտառոց իրավիճակ ևս: Պարզվում է, Ախուրյանի ջրամբարից ջրի բացթողնման հարցերը կարգավորում է միջպետական աշխատանքային հանձնաժողովը, որը համակարգում է Հայաստանի և Թուրքիայի՝ Ախուրյանի ջրամբարից ջրի օգտագործման համատեղ միջոցառումները: Բայց արի ու տես, որ այդ հանձնաժողովում բնապահպանության նախարարությունը ներկայացուցիչ չունի: Այսինքն՝ մտքներով էլ չի անցել ընդգրկվել, այլապես դա անհնարին գործ չէ: Եվ այս բոլորը Արծվիկ Մինասյանի ու նրա ենթակաների թափթփված, անպատասխանատու աշխատանքի պտուղներն են` սատկած ձկների տեսքով:







Դիտումների քանակ 39477


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Փետրվարի 7, 2018


Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը պիտի որ կյանքի կոչվեր գործադիրի բոլոր անդամների միահամուռ համաձայնության պայմ...

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018


Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լու...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Դեկտեմբերի 25, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Նոր տարվա նախաշեմին երկու լուրջ մտահոգություն ունի: Մեկը Սևանի սիգն է, մյուսը` Ռոբսոնը...

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դեկտեմբերի 23, 2017


Դեռ օրեր առաջ բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճ...

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Նոյեմբերի 30, 2017


Որքան էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է, թե իր ու վարջապետի հարաբերությունները կարգին են, իրականությունը հակ...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Նոյեմբերի 2, 2017


Բոլորի համար շատ անսպասելի ՀՀ բնապահպանության նախարարությունը հանկարծ շրջանառության մեջ դրեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուց...

Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Հոկտեմբերի 26, 2017


Նախարար Արծվիկ Մինասյանը երևի չգիտի: Չգիտի, որովհետև դաշնակ է, իսկ դաշնակ լինելն արդեն բացառում է որևէ նորմալ հատկանիշի, որևէ գ...

Վառածը ներկով է փակում

Վառածը ներկով է փակում

Հոկտեմբերի 17, 2017


Հրդեհված Խոսրովի անտառի վերականգնման ծրագիր այս պահին գոյություն չունի: Բնապահպանության նախարարությունը պնդում է, թե իբր անտառը...

Դիլիջանի ապստամբությունը

Դիլիջանի ապստամբությունը

Հոկտեմբերի 14, 2017


Երեկ գիշեր արտակարգ դեպք է գրանցվել Դիլիջանի անտառներում: «Դիլիջան ազգային պարկի Շամախյան տեղամասում մի խումբ քաղաքացիներ վեճի ...

Դավադրություն ընկեր Արծվիկի դեմ

Դավադրություն ընկեր Արծվիկի դեմ

Հոկտեմբերի 13, 2017


ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կրկին անդրադարձել է Խոսրովի անտառում բռնկված հրդեհի պատմությանը և այն տեսակետն է պնդել, որ դա, ...

Ովքե՞ր են այդ «ոմանք»

Ովքե՞ր են այդ «ոմանք»

Սեպտեմբերի 26, 2017


Այսօր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ասուլիս չէր հրավիրել, Միանասյանին ուղարկել էին ասուլիսի, որովհետև վերջին շրջանու...

Դաշնակները խմեցին Արփի լճի ջուրը

Դաշնակները խմեցին Արփի լճի ջուրը

Սեպտեմբերի 20, 2017


Ընդամենը երեք ամիս է անցել այն պատմական պահից, երբ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին անպաշտոն չթողնելու համար նրա կուսակց...

Առևտրական կուսակցությունը

Առևտրական կուսակցությունը

Հուլիսի 5, 2017


Սևանից ջրի բացթողնման հարցն, ինչպես ասում են, շատ ջուր վերցրեց: Ոչ միայն հասարակական քննարկումները, այլև խորհրդարանում ծավալված...

Արծվիկ Մինասյանը գաղութի պետ է

Արծվիկ Մինասյանը գաղութի պետ է

Հունիսի 9, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ոչ մի գնով չի ցանկանում ընդունել այն փաստը, որ համատարած ծառահատումների դեպքերի առնչու...

4 միլիոն մարդ սպասում է Արծվիկին

4 միլիոն մարդ սպասում է Արծվիկին

Մայիսի 24, 2017


ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար, դաշնակցական Արծվիկ Մինասյանն իրատեսական է համարում Հայաստանում 4 միլիոն բնակչություն ...

Ամիրյանն ու Արծվիկը` հանուն ռեստորանի

Ամիրյանն ու Արծվիկը` հանուն ռեստորանի

Մայիսի 10, 2017


Ռեստորաններ բացելու մեծ սիրահար, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ օպերայի շենքի տանիքին ու թանգարաններում իր նախաձեռնած սնն...

Իրազեկող Արծվիկն ու անիրազեկ վարչապետը

Իրազեկող Արծվիկն ու անիրազեկ վարչապետը

Ապրիլի 27, 2017


Ինչո՞վ է զբաղված բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Այս հարցին ոչ ոք պատասխանել չի կարող, քանի որ վերջին շրջանում եթե կա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ