Միջազգային խայտառակություն

Մեզ միայն Սորոսն էր պակաս

Սեպտեմբերի 5, 2017
Մեզ միայն Սորոսն էր պակաս

The Guardian թերթի ընդարձակ հրապարակումն Ադրբեջանի վերնախավի կողմից փողերի լվացման և կոռուպցիոն գործունեության մասին անմիջապես մեծ թափ հավաքեց` վերածվելով միջազգային սկանդալի: Հոդվածում մասնավորապես ասվում էր, որ Ադրբեջանի իշխող վերնախավն օգտագործել է արհեստական ձևակերպված ընկերություններ՝ 2.9 մլրդ դոլար գումարի լվացման համար: Այդ գումարներն օգտագործվել են վճարելու եվրոպացի հայտնի քաղաքական գործիչներին, որոնք փորձել են մեղմացնել Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունները և արգելափակել բանաձևերի ընդունումը եվրոպական կառույցներում: Մասնավորապես, միայն 2012-2014թթ. ընթացքում իրականացվել է ավելի քան 16 000 «մութ» վճարում:

 

Հասկանալի է, որ նման լուրջ մեղադրանք անարձագանք չէր մնալու, իսկ Բաքուն, իր ձեռագրի համաձայն, առաջին հերթին մեղքը բարդելու էր հայերի և հայկական լոբբիի վրա: Եվ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն արձագանքն էլ հենց այդ կետից էր սկսում` գնալ-հասնելով մինչև այնտեղ, որ եթե Guardian-ում տպագրված հոդվածի հեղինակներից մեկը ազգությամբ հայ Դինա Նահապետյանն է, ապա կասկածից վեր է, որ սա Երևանի պատվերն է:


Մենք արդեն սովոր ենք, որ Ադրբեջանում ամեն քայլափոխի հայկական հետք տեսնեն: Ինչպես ասում են, վախի աչքերը մեծ են լինում: Սակայն այս անգամ ադրբեջանցիները պարզապես գերազանցեցին իրենք իրենց` մեզ գործընկեր դարձնելով Ջորջ Սորոսին: Պարզվեց, որ հենց նա` ամերիկացի բիզնես մագնատ ու քաղաքական տեխնոլոգ Սորոսն է որոշել ծառայություն մատուցել Հայաստանին ու հայկական խնդիրներին: «Մեզ հայտնի է, որ դրա ետևում կանգնած է Ադրբեջանի և նրա ղեկավարության դեմ հանդես եկող Ջորջ Սորոսը և նրա համախոհները, որոնք միջազգային հանրության մեջ արժանիորեն խաբեբաների, խարդախների և կեղծարարների համբավ են վայելում: Այսօր Ջորջ Սորոսի կեղտոտ գործերը պետք է լուրջ քննության ենթարկվեն: Նրա հետ համագործակցող հայկական լոբբին կեղտոտ արշավ է վարում Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների դեմ»,- գրում են Բաքվի ներկայացուցիչները:


Հիմա հայերը լուրջ խնդրի առաջ են կանգնած: «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» բանաձևի շրջանակներում ստացվում է այնպես, որ մի հարցում Սորոսի հետ մեր ջրերը հոսեցին նույն հունով: Բայց աստված մեզ հեռու պահի նման բարեկամներից, որոնք վաղն էլ կարող են նույնանման տրամաբանությամբ հարված հասցնել ամենաանսպասելի կետից: Իսկ այդպիսի հարվածների գինը, ցավոք, մենք գիտենք:






Դիտումների քանակ 18429


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Նոյեմբերի 14, 2017


Բոլորը խոսում ու գրում են այն մասին, թե ուսանողական հուզումներն ու դասադուլերն ուղղորդվում են ինչ-ինչ ուժերի կողմից: Եթե հարցնե...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ