Սովորական խայտառակություն

Ճանապարհային ջարդը հաջողվել է

Սեպտեմբերի 6, 2017
Ճանապարհային ջարդը հաջողվել է

Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի տրանսպորտային ոլորտում, միշտ ունենում է միևնույն հիմնավորումը. «Ամեն ինչ անում ենք անվտանգ երթևեկության համար»: Հարյուրավոր տեսախցիկները, քաղաքով մեկ փռված կարմիր գծերը, երթևեկության պարբերական փոփոխությունները, ճանապարհային ոստիկանների աշխատանքում նորանոր ձևերի ներմուծումը և մնացյալը նույնպես մատուցվեցին հենց այդ գեղեցիկ ու հուսադրող փաթեթավորմամբ: Իսկ երբ վրա հասավ արդյունքների ամփոփումը, հանկարծ պարզվեց, որ ավելի վատ պարզապես չի լինում:


Դատեք ինքներդ: Հայաստանը վթարների և դրանց պատճառով զոհերի քանակով 1 մլն բնակչության հաշվով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը։ Այսպիսի ցուցանիշ է հրապարակել «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ «Կարող եմ ասել, որ Հայաստանում երթևեկության մշակույթ գոյություն չունի, որովհետև անընդհատ ավտովթարներ են լինում, վրաերթներ։ 2013-2016 թվականներին մոտ 5000 ավտովթար է եղել, որոնց 10 տոկոսը՝ մահվան ելքով, ինչն, իրոք, խայտառակ ցուցանիշ է։ 2016 թվականին թվերը մի փոքր պակասել էին»,- նշել է Հովհաննիսյանը։


Երրորդ տեղում լինել իրոք ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի նման մի երկրում, որտեղ տրանսպորտային միջոցների առատությունն անհամեմատելի է զարգացած երկրների քանակության հետ: Եվ սրանով հանդերձ մերոնք հանդգնել են իրենց թիկունքում թողնել մյուսներին և մեկ անգամ ևս փաստել, որ տեսախցիկից մինչև կարմիր գիծ այլ նպատակ չունեն, քան վարորդներից գումարներ կորզելը, իսկ եթե ասվածին էլ գումարենք այն փաստը, որ Հայաստանում արդեն երկար տարիներ վարորդական իրավունքը կարելի է գնել ճիշտ այնպես, ինչպես վաճառքի հանված ցանկացած այլ ապրանք, ապա պարզ կդառնա, որ նույնիսկ երրորդ տեղում լինելը դեռ վերջին բնագիծը չէ: Մենք կարող ենք ավելի առաջ անցնել:







Դիտումների քանակ 46555


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայ իրավապահները Բրեդ Փիթին բերման կենթարկե՞ն

Հայ իրավապահները Բրեդ Փիթին բերման կենթարկե՞ն

Փետրվարի 8, 2018


Օրեր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց կեղծ վրաերթեր կազմակերպող հանցավոր մի խումբ, որում ներգրավված են եղ...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

Ինչո՞ւ ազատ արձակեցին ավելի վտանգավորին

Ինչո՞ւ ազատ արձակեցին ավելի վտանգավորին

Հունիսի 8, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին` 17-ամյա Ռազմիկը, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մահացել...

ՀՀ կառավարության ցուցամոլությունն անտանելի է և նողկալի

ՀՀ կառավարության ցուցամոլությունն անտանելի է և նողկալի

Նոյեմբերի 6, 2015


Երեկ երեկոյան Ռուսաստանի ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխվեցին Տուլայի մարզում նոյեմբերի 3-ին ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ