Սովորական խայտառակություն

«Ելքի» դեգերումները ԵՄ պատերի տակ

Սեպտեմբերի 8, 2017
«Ելքի» դեգերումները ԵՄ պատերի տակ

Օսկան Քոչարյան


«Ելք» դաշինքը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացի վերաբերյալ: Ասել, որ սա անսպասելի քայլ է, մեղմ կլինի: Նախ դաշինքը ընտրությունների գնաց` իր ծրագրերում չունենալով նման նպատակ ու կարգախոս: Այլ կերպ ասած, «Ելքը» մոլորեցրել է իր ընտրողներին` խոստացել է մի բան, անում է մեկ այլ բան` փաստի առաջ կանգնեցնելով նրանց ձայն տված քաղաքացիներին: Մյուս կողմից, մինչև վերջերս «Ելքի» ներկայացուցիչները պնդում էին, թե դաշինքի ներսում նման քննարկումներ չկան և եթե Էդմոն Մարուքյանը կամ Արամ Սարգսյանը խոսում են այդ մասին, դա սոսկ նրանց անձնական տեսակետն է: Հիմա պարզվեց, որ ոչ միայն համաձայնությունը կայացել է, այլ քննարկումները տարվել են գաղտնի` անցանկալի աչքերից ու ականջներից հեռու:


Այսօր արդեն դաշինքը տարածել է ԱԺ հայտարարության նախագիծ, որով Հայաստանի խորհրդարանը ենթադրաբար պետք է հայտարարի ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին, քանի որ այդ կառույցին անդամակցությունը բացարձակապես չի ապահովել Հայաստանի թե՛ տնտեսական ու քաղաքական, սոցիալական զարգացում, թե՛ անվտանգություն: Նման փաստաթղթի նախագիծ կազմելուց առաջ դրա հեղինակները հաստատապես հասկացել են, որ այն անցկացնելու ոչ մի շանս չունեն: Հասկացել ու գրել են իրենց առաջարկը, քանի որ նպատակն ամենևին էլ դրա իրագործումը չէ, այլ իրարանցման ալիքի վրա այլ բնույթի մտադրությունների կենսագործումը:


Ինչպես հայտնի է, Հայաստանը շուտով պատրաստվում է Եվրամիության հետ մերձեցման գնալ: Եվ ահա ԵՄ հետ ասոցիացման համաձայնագիր կնքելուց շաբաթներ առաջ այս հարցը խորհրդարան մտցնելով` «Ելքը» նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը և դրա դիմաց բազում «վիտամիններ» պահանջել նրանցից: Հենց միայն այդքանը լիովին բավարար է, որ հարթված լինեին այն տարաձայնությունները, որոնք իբրև թե կային «Ելքի» ներսում Նիկոլ Փաշինյանի ու Մարուքյան-Սարգսյան զույգի միջև: Ամենայն հավանականությամբ, ներսում հաջողվել է Փաշինյանին համոզել, որ ԵՏՄ-ի մերժումը իրենց դաշինքին ընդդիմադիրի այլ որակներ կտա` մեծացնելով աշխարհագրական ընդգրկումը: Սակայն սա ընդամենը արտաքին պատրանք է:


Եթե ազնիվ գնահատենք, ապա «Ելքի» պոտենցիալը չի բավարարի որևէ գլոբալ հարցի ընթացք տալու համար: Չի բավարարի` բոլոր իմաստներով: Առավելագույնը, որ «Ելքն» այսօր ընդունակ է իրագործել, փողոցների անուններ փոխելն է, մարիխուանան օրինականացնելու մասին առաջարկ հնչեցնելը, այրվող անտառների մասին ասուլիսներ տալը և նմանօրինակ մանր-մունր հարցեր: Իրենից բարձր թռչելու հանդգնությունը սովորաբար մի ավարտ է ունենում. ընկնում են և արյունոտում են քիթը:






Դիտումների քանակ 65423


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքը» ուզում է, բայց չի կարող

«Ելքը» ուզում է, բայց չի կարող

Հոկտեմբերի 20, 2017


Ոմանք դեռ հիշում են «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը, որտեղ ամրագրված էր, որ համատեղ գործունեության ընթացքում կսկսվեն երեք՝ «Հ...

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Հոկտեմբերի 18, 2017


Եթե Զարուհի Փոստանջյանը նպատակադրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել, ապա կարելի է ասել, որ «Ելք» դաշ...

Հիմա պատրատ չեն, հետո` կտեսնեն

Հիմա պատրատ չեն, հետո` կտեսնեն

Հոկտեմբերի 10, 2017


Մինչ շատերը բուռն քննարկումներ են ծավալել այն հարցի շուրջ, թե ինչու ընդդիմությունը որոշեց մասնակցություն չունենալ այս տարվա նոյ...

«Ելքն» ի՞նչ է անում Մոսկվայում

«Ելքն» ի՞նչ է անում Մոսկվայում

Հոկտեմբերի 9, 2017


Ընդդիմադիր «Ելք» դաշինքի գործունեության ազնվությունը վաղուց է, ինչ շատերի մոտ հավատ չի ներշնչում, և այդ քաղաքական ուժի յուրաքան...

Էշության արտահանումը

Էշության արտահանումը

Հոկտեմբերի 6, 2017


ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտների և վնասների անվերջանալի բանավեճի ֆոնին արդեն հայտնի է դարձել, որ ավելացել են 6 հազար 3...

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Հոկտեմբերի 4, 2017


Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ...

«Ելքի» մուտքը արգելված է

«Ելքի» մուտքը արգելված է

Սեպտեմբերի 18, 2017


Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են 1500 հրա...

Զյուգանովն ընդդեմ «Ելքի», թե՞ Հայաստանի

Զյուգանովն ընդդեմ «Ելքի», թե՞ Հայաստանի

Սեպտեմբերի 14, 2017


ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնության արձագանքները հասել են Ռուսաստան: Վերաբերմունքն այդ երկրում միանշանակ չէ, և դա հ...

Աստված պահպանի պահպանողականներին

Աստված պահպանի պահպանողականներին

Սեպտեմբերի 13, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացրեց, որ պետք է որդեգրել ԵՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ,...

Մեր օրերի Օթելլոն

Մեր օրերի Օթելլոն

Սեպտեմբերի 11, 2017


«Հայաստանի Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր, երդվյալ արևմտամետ Տիգրան Խզմալյանը, ով վստահեցնում է, թե...

Ընդդիմությունը մեզ ատոմային ռումբ կտա

Ընդդիմությունը մեզ ատոմային ռումբ կտա

Սեպտեմբերի 11, 2017


Համաձայն ազգային ավանդույթի՝ հայ ընդդիմությունը երկրին վնաս հասցնելու առիթը բաց չի թողնում։ Ոչ մի ընդդիմադիր կամ քաղաքական ուժ ...

Համաձայն են, բայց համաձայն չեն

Համաձայն են, բայց համաձայն չեն

Սեպտեմբերի 9, 2017


Այն պահից ի վեր, երբ «Ելք» դաշինքը հրապարակ նետեց ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն սկսելու առաջարկը, թեման վերստին շրջանառու ...

Քեֆը կուսակցական միջոցառում է

Քեֆը կուսակցական միջոցառում է

Սեպտեմբերի 4, 2017


Հայաստանում խնջույքներ, քեֆեր, հանդիսություններ ամեն օր են լինում: Այդ կարգի հավաքներից մի քանիսը լայն հնչեղություն են ստանում:...

«Ելքը» հետաձգում է տրոհումը

«Ելքը» հետաձգում է տրոհումը

Հուլիսի 27, 2017


Կարապը, խեցգետինն ու գայլաձուկը: Նիկոլը, Էդմոնն ու Արամը: «Ելքի» առաջնորդների ու կռիլովյան առակի հերոսների միջև զուգահեռներ փնտ...

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Հուլիսի 21, 2017


«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկի գնահատական տալն ավելորդ ենք համարում: ...

Տղերքը գործի անցան

Տղերքը գործի անցան

Հուլիսի 19, 2017


Նախընտրական շրջանում, երբ «Ելք» դաշինքի լիդերներին հարցնում էին, թե արդյոք իրենց միավորումն արևմտամետների դաշինք չէ, սրանք կտրա...

«Ելքի» դեմագոգիան

«Ելքի» դեմագոգիան

Հուլիսի 10, 2017


ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանն անսպասելի հայտարարություն է արել: Նա ասել է, որ ավ...

«Ելքն» ուզում է հեռանալ ԱԺ-ից

«Ելքն» ուզում է հեռանալ ԱԺ-ից

Հուլիսի 4, 2017


Բոլորն էլ հրաշալի հիշում են, որ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո «Ելք» դաշինքը հայտարարեց, որ ընտրու...

Նիկոլն ուտում է իր եփած ապուրը

Նիկոլն ուտում է իր եփած ապուրը

Հունիսի 30, 2017


Դեռ նախընտրական շրջանում վերլուծաբանները գրում էին, որ «Ելք» դաշինքն ըստ էության արհեստածին է և հասկանալի չէ, թե այդ երեք կուսա...

«Ելքը» «Ժառանգության» աչքի գրողն է

«Ելքը» «Ժառանգության» աչքի գրողն է

Հունիսի 29, 2017


Խորհրդարանական ընտրությունների ավարտից ի վեր ՕՐՕ-ն ընդհանրապես, իսկ «Ժառանգությունը»՝ մասնավորապես մոռացավ, որ իր գլխավոր հակառ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ