Սովորական խայտառակություն

Ինչու են հիվանդանում մեր պաշտոնյաները

Սեպտեմբերի 8, 2017
Ինչու են հիվանդանում մեր պաշտոնյաները

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցը, որի առողջությանը հազարավոր քաղաքացիներ կնախանձեին, այսօր դիմում է գրել և հրաժարվել է իր պաշտոնից: Անսպասելի հեռացումը նա պատճառաբանել է առողջական խնդիրներով: Սա, ինչ խոսք, անլուրջ հիմնավորում է, քանի որ մինչ դիմում գրելը ոչ միայն ամբողջ Սյունիքը, այլև ողջ հանրապետությունն էր տեղյակ, թե ինչ է կատարվում նրա և մարզպետ Վահե Հակոբյանի միջև: Խիստ լարված հարաբերությունների համար հիմքեր կային: Ինչպես հայտնի է, Ադոնցը միշտ էլ համարվել է պրն Լիսկայի մարդը, և նոր մարզպետին հաստատ դուր չէր գալու նրա երկարատև ներկայությունն իր շրջապատում: Մյուս կողմից` խոսակցություններ էին շրջանառվում, որ դեռևս խորհրդարանական ընտրությունների օրերին Հակոբյանն այդ տեղն արդեն խոստացել էր մեկ ուրիշի: Այնպես որ Վաչագան Ադոնցը հեռանալու մեկ տարբերակ ուներ միայն, բայց դա արդեն առողջության հետ ոչ մի կապ չունի:


Հիմա արդեն հիվանդ քաղաքապետը, հավանաբար, մոռացել է, որ ընդամենը օրեր առաջ հենց ինքն էր «Սյունյաց երկիր» կայքի թղթակցին ասել, որ «ճնշում են գործադրում իր վրա՝ հրաժարականի դիմում գրելու համար, սակայն չի գրել և չի պատրաստվում գրել»։ Բայց, ինչպես տեսնում ենք, արդեն գրել է: Գրել է այն բանից հետո, երբ շտապ մեկնել է Երևան, երեք օր մնացել է այնտեղ, հավանաբար, հենց տեղում էլ մի լավ «հիվանդացել» ու վերադարձել է Գորիս:


Թե ուրիշ ինչեր են եղել, ովքեր են եղել, ինչի մասին են խոսել` սա մենք երբեք չենք իմանա: Բայց դրանց փոխարեն արդեն հստակ գիտենք, թե երբ և ինչու են հիվանդանում մեր պաշտոնյաները: Ի վերջո, ո՞ւմ առողջությունը կտրուկ փոփոխության չի ենթարկվի, եթե նրա ձեռքից վերցնեն եկամտաբեր ու պատվաբեր աթոռը:







Դիտումների քանակ 59530


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Հունիսի 2, 2018


Պաշտոնաթողությունների և նշանակումների շքերթի ավարտը դեռ չի երևում: Այս իմաստով երեկ ևս նշանավոր օր էր. գործադիր մարմնի նիստում ...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Զարուհին նպաստել է ավտորիտար ռեժիմի կայացմանը

Նոյեմբերի 15, 2017


Այս տարվա նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ավարտից 10 օր հետո միայն «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիշել է, որ նման ի...

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հոկտեմբերի 9, 2017


Մեր երկրում առաջին անգամ նշեցին Սպարապետի օրը: Պետք է կարծել, որ այն նվիրված է բոլոր զորավարներին, թեև հիմնական արարողությունը ...

Ազնավուրի ճնշումը և Ալթունյանի հոգսերը

Ազնավուրի ճնշումը և Ալթունյանի հոգսերը

Հունիսի 2, 2017


Արդեն մի քանի օր է` Հայաստանում է գտնվում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, և մեր երկրում նրան ոչ միայն մեծարում են, այլև ի...

Սյունիքի մարզպետին օդում տեսնող է եղել

Սյունիքի մարզպետին օդում տեսնող է եղել

Մայիսի 22, 2017


Այսօր պաշտոնական լրատվություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպութ...

Երկնից իջած մարզպետը

Երկնից իջած մարզպետը

Հոկտեմբերի 12, 2016


Մեր բարձրաստիճան պաշտոնյաների տարատեսակ նախասիրություններին ու քմահաճույքներին քիչ թե շատ ծանոթ ենք: Սովորաբար դրանք երևակայութ...

Աղուհացը և ստամոքսահյութի արտադրությունը

Աղուհացը և ստամոքսահյութի արտադրությունը

Հոկտեմբերի 10, 2016


Երբ ժամանակին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատեցին ու հետո նորից նշանակեցին, նրան մարզի սահմանների մոտ տեղաց...

Լիսկան ուզում է թռնե՞լ

Լիսկան ուզում է թռնե՞լ

Հուլիսի 2, 2016
2

Արդեն տևական ժամանակ է` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանում չէ: Ասում են, թե նա բուժում է ստանում Գերմանիայում: Մինչ...

Զգուշացեք փուչիկներից

Զգուշացեք փուչիկներից

Հունվարի 15, 2016


Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երեկ՝ հունվարի 14-ին, 3-ամյա երեխա է մահացել, հաղորդում է NEWS.am-ը: Գորիսի բժշկական կենտրոնում ա...

Փողը գազ դարձավ, ցնդեց

Փողը գազ դարձավ, ցնդեց

Սեպտեմբերի 12, 2015


Ամեն տարի հսկայական գումարներ են մուտք գործում մեր երկիր՝ զանազան դրամաշնորհների տեսքով: Դրանք տրամադրվում են ինչպես միջազգային...

Տղերքն էլի մնալու են դոզայի տակ

Տղերքն էլի մնալու են դոզայի տակ

Ապրիլի 29, 2015
1

Ժամանակ առ ժամանակ կառավարությունը զանազան ընկերությունների արտոնում է ներկրել թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր: Ամեն անգամ դրան...

Նախագահն ու վարչապետը մարեցին Լիսկայի օջախը

Նախագահն ու վարչապետը մարեցին Լիսկայի օջախը

Հունվարի 30, 2015
1

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նամակ է ուղարկել ՀՀ նախագահի, կառավարության և արդարադատության նախարարության աշխատակազմեր,...

Սուրիկ Խաչատրյանը` ֆատալիստն ու Ձմեռ Պապին

Սուրիկ Խաչատրյանը` ֆատալիստն ու Ձմեռ Պապին

Դեկտեմբերի 26, 2014
2

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իրավունք ունի երկրի, ժողովրդի, անհատների ու իրադարձությունների մասին սեփական կանխատեսումներ ...

Լիսկան հիմա էլ տերտեր է ծեծում

Լիսկան հիմա էլ տերտեր է ծեծում

Նոյեմբերի 11, 2014
14

Հիշու՞մ եք «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հայտնի դրվագը, որտեղ հերոսն իր եղբորն ասում էր. «Երնեկ քեզ, ոչ պապ ես սպանել, ոչ տերտեր, ...

Սպառումը, անսպառը և սպառնալին

Սպառումը, անսպառը և սպառնալին

Սեպտեմբերի 8, 2014


Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնաթողությունց անմիջապես հետո լրատվական դաշտը հեղեղվեց այդ աթոռի հնարավոր հավակնորդների անո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ