Սովորական խայտառակություն

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Սեպտեմբերի 9, 2017
Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Արթուր Բաղդասարյանն իր «Հայկական վերածնունդ» կուսակցությամբ հանդերձ նոր տերմինոլոգիա է ներմուծել` քաղաքական դադար: Թե դա ինչ բան է և որքան է տևում, ոչ ոք չգիտի: Իսկ եթե այն պայմանավորված է ընտրություններում կրած խայտառակ պարտությամբ, ուրեմն կուսակցությունն այնքան անլուրջ է, որ հաշվի չէր առել մյուս տարբերակները և հիմա ուրիշ ոչինչ չունի անելու, քան դադար վերցնելը:


Այս անհարմար վիճակն արդարացնելու ծիծաղելի փորձեր է անում ՀՎԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը` Քավորկին Հովոն, ով պնդում է, թե իրենք որևէ խնդիր չունեն: «Առաջիկայում դեռ կակտիվանանք, մեր տեսակետները կհայտնենք: Մեր կուսակցությունը ե՞րբ է ճգնաժամի մեջ եղել, որ հիմա լինի»,- պնդում է նա, բայց հենց խոսքը հասնում է դադարի օբյեկտիվ պատճառներին, անմիջապես ցայտնոտի մեջ է ընկնում` ասելով, թե կուսակցությունը կա, ուղղակի ակտիվանալու որևէ պատճառ չկա, ուշադիր հետևում են քաղաքական անցուդարձին:


Սա նույնպես կարելի է դասել Բաղդասարյանի թիմի նորամուծությունների շարքին, որովհետև ուրիշ որտե՞ղ կլսեք, որ քաղաքական որևէ ուժ հայտարարի, թե ակտիվացման պատճառ չունի: Տեսնես այդ ի՞նչն է, որ կարող է հանկարծ ու միանգամից ակտիվացնել «Հայկական վերածնունդ»-ին: Եվ որպեսզի մեր ընթերցողը այս ու այն կողմ չընկնի, միանգամից տանք հարցի պատասխանը, քանի որ դրա մասին հիմա շատերն են խոսում:


Վերջին շրջանում հրապարակումներ եղան այն մասին, թե «Հայկական վերածնունդը» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Կուսակցության փոխնախագահը նույնպես սա չի հերքում. «Բայց այսօր ֆինանսական խնդիր ո՞վ չունի, ինչ է՝ դո՞ւ չունես, ամբողջ ազգն ունի ֆինանսական խնդիր»,- ասում է նա, և ամեն ինչ իր տեղն է ընկնում: Փող լինի` կլինի ակտիվացում: Փող չկա` կա քաղաքական դադար: Ահա և ամբողջ բանաձևը, որով միշտ առաջնորդվել են մեր օրերի Փանջունի Արթուր Բաղդասարյանն ու նրա շրջապատը:







Դիտումների քանակ 98901


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Համբալներն ու հեղափոխությունը

Համբալներն ու հեղափոխությունը

Ապրիլի 25, 2018


Այսօր առավոտյան ստացված տեղեկությունն այն մասին, որ ՕԵԿ-ը միանում է Փաշինյանի շարժմանը ու նրա հետ փողոց է դուրս գալիս, ցայտնոտի...

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Ապրիլի 23, 2018


Մի ամբողջ ժողովուրդ մեծ թյուրիմացության մեջ է: Բոլորն այն կարծիքին են, թե համաժողովրդական շարժման հաղթանակի համար մեծապես պարտա...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Հունվարի 8, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար տարին սկսվեց դժբախտությամբ: Եվրոպայի Ժողովրդական կուսակցո...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Դեկտեմբերի 26, 2017


«Արթուրիկն իրեն լավ չի պահել տարվա ընթացքում, Արթուրիկին Ձմեռ պապը նվեր չի բերի»: Ծնողներից հաճախ լսվող այս դաստիարակչական սպառ...

Անպատիվ մահ ընտրածները

Անպատիվ մահ ընտրածները

Դեկտեմբերի 15, 2017


Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական ուժերից հասարակությունը վերջնականապես հիասթափվելու և երես թեքելու բոլոր հիմքերն ունի, քա...

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակը մի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Չնայած այն հանգամանքի...

Ցեխի միջից` խալիչայի վրա

Ցեխի միջից` խալիչայի վրա

Նոյեմբերի 27, 2017


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կենդանության նշաններ է ցուցադրում, բայց այդ նշաններն առայժմ խիստ անհատական են, իսկ դրանց ծագմա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Անբարոյականները

Անբարոյականները

Նոյեմբերի 20, 2017


Կատարվեց այն, ինչի մասին կանխատեսել ու գրել էինք երկու օր առաջ: Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հուշագիր...

Առանց երևակայական էքսցեսների

Առանց երևակայական էքսցեսների

Նոյեմբերի 1, 2017


Այսօր առավոտյան արդեն հայտնի էր, որ նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Լրանում է բո...

Հերոսն ու հակահերոսը

Հերոսն ու հակահերոսը

Հոկտեմբերի 19, 2017


Հայաստանի ազգային հերոս համարվող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այն մարդկանցից չէ, որ պարտավորվում է ամեն օր որևէ հեր...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը