Միջազգային խայտառակություն

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Սեպտեմբերի 10, 2017
Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Ստանիսլավ Տարասով


Ինչ է պատրաստում Արևմուտքն Ադրբեջանի համար


Բաքուն հանկարծ լրջորեն հայտնվել է տեղեկատվա-քաղաքական տհաճ իրավիճակի մեջ։ Ամերիկյան The Washington Post-ը և բրիտանական The Gardian-ը նույն օրը հոդվածներ են հրապարակել, որոնցում Ադրբեջանին մեղադրել են եվրոպացի քաղաքական գործիչների միջոցով փող լվանալու մեջ։ Ընդ որում, հիշատակվել են Ադրբեջանի նախագահն ինքը՝ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքի անդամները։ Բաքուն սկսել է հակադարձել ավանդական եղանակով՝ արագ «պարզելով», որ այս ակցիայում, իհարկե, մեղավոր են «արևմտյան հայկական լոբբիի ներկայացուցիչները»։


Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք գիտենք, որ դրա հետևում կանգնած են աշխարհում խարդախի, աֆերիստի և ստախոսի իմիջ վաստակած Ջորջ Սորոսը և նրա կամակատարները։ Սորոսի կեղտոտ գործերը պետք է լրջորեն հետաքննվեն։ Նրա հետ համագործակցող հայկական լոբբին կեղտոտ արշավ է վարում Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների դեմ։ Սակայն այդ փորձերն արդյունք չեն բերում։ Փաստը, որ The Guardian թերթում հրապարակված հոդվածի հեղինակներից մեկը հայուհի Դինա Նահապետյանն է, վկայում է այն մասին, որ այդ կեղտոտ մեղադրանքների հետևում կանգնած է հայկական լոբբին»։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը, մեկնաբանելով The Washington Post-ի հրապարակումը, հատուկ ընդգծել է. «Պատահական չէ, որ անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է քանիցս մեղադրել այդ թերթին կեղծ տեղեկատվություններ հրապարակելու, փաստերը կեղծելու, տարբեր քաղաքական շրջանակների շահերը սպասարկելու և ֆեյքային նորությունների գծով մասնագիտանալու մեջ»։


Այսինքն՝ իրավիճակը մատուցվում էր հետևյալ կերպ. «Մի ինչ-որ հայուհի» Դինա Նահապետյան և նրա կողմնակիցները գնել են էջեր The Washington Post-ում և The Gardian-ում, որպեսզի զետեղեն իրենց նյութերը. սովորական պրակտիկա է։ Այստեղ Բաքուն ինքնատիպ չէ, նրա պաշտոնական արձագանքը Արևմուտքի կողմից ցանկացած քննադատության հանգեցվում էր բողոքների առ այն, որ միջազգային կառույցներն իբր հայամետ դիրքորոշումներ ունեն։ Սակայն այս անգամ ամեն ինչ զգալիորեն ավելի լուրջ է, որովհետև հրապարակումներն ամերիկյան և բրիտանական թերթերում վերատպագրվել են գրեթե բոլոր առաջատար եվրոպական պարբերականներում։ Ի հայտ են եկել սյուժեներ, որոնք արտանետվել են Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման Կենտրոնի (OCCRP) կողմից, որը 2016թ. ապրիլին հրապարակել է մեծ աղմուկ բարձրացրած «պանամական դոսյեն»։ Այսօր թեմատիկան շատ տարատեսակ է. Բաքվի լոբբիստական գործունեություն եվրոպական կառույցներում, «խավիարային դիվանագիտություն», խոչընդոտում 2013թ. ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևի ընդունմանը, նախագահական վերջին ընտրությունների «կասկածելի արդյունքներ» և անգամ Ռոսոբորոնէքսպորտի փողեր, որոնք ստացվել են Բաքվից ռուսական զենքի համար։


Բանն այնտեղ է հասել, որ որոշ եվրոպական երկրներում, մասնավորապես Գերմանիայում սկսել են խոսել հատուկ հետաքննություն անցկացնելու մասին։ Եվրոպայի խորհուրդը ձեռնամուխ է եղել քննությանը։ Գումարած արևմտյան քննադատության ալիքը Ադրբեջանում մարդու իրավունքների և դեմոկրատիայի նորմերի խախտման վերաբերյալ։ Ինչպես տեսնում ենք, խոսքը մեկանգամյա բռնկման մասին չէ, այլ Բաքվի վրա ծրագրված տեղեկատվա-քաղաքական գրոհի, կամպանիայի մասին, ընդ որում՝ այնպիսի մասշտաբի, որի հետ մինչ այդ նա չէր բախվել։ Ամերիկյան սենատոր Դիկ Դիրբին (նրան Բաքվում համարում են «հայկական լոբբիստ»- Ս.Տ.) առաջարկել է պատժամիջոցներ մտցնել ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Նա համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սենատի արտաքին հատկացումների կոմիտեի նիստում։ Պատժամիջոցները նախատեսում են, առաջին հերթին, ԱՄՆ մուտքի սահմանափակումներ ադրբեջանցի պաշտոնատար անձանց համար, որոնք մասնակից են ադրբեջանական Turan տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալությանը։


Բաքուն որոշել է հոդվածներին պատասխանել պաշտոնական կառավարական «Ադրբեջան» թերթում՝ դրան տալով «ԱՄՆ-ում ողջ են Օբամայի դարաշրջանի ստերեոտիպները» վերնագիրը։ Տեղի ագիտպրոպը այն անվանում է «վերջնագիր Վաշինգտոնին»։ Սակայն, մեր կարծիքով, դա անգամ «զապորոժյան կազակների նամակն էլ չէ թուրքական սուլթանին»։ Բաքուն դժգոհում է, որ «սորոսականներն ու հայկական լոբբին, օգտվելով ընձեռված հնարավորությունից, անցել են գործողությունների՝ խափանելու համար ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը», որ կային որոշակի հույսեր Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, թե Օբամայի վարչակազմի կողմից երկու երկրների հարաբերություններում ստեղծված հետևանքները կվերացվեն, որոնք չեն արդարանում։ Բաքուն հիշեցնում է «կարևոր էներգետիկ նախագծերի և այլ ակտուալ հարցերի մասին»։


Եվ այնուհետև. «Շահագրգռված ուժերը, որոնք կարևոր պաշտոններ են զբաղեցնում Պետական դեպարտամենտում, Կոնգրեսում և կառավարման ու օրենսդրական այլ կարևոր ինստիտուտներում, «դեմոկրատիայի» և «մարդու իրավունքների» պատրվակի տակ հակադրելով անկախ պետությունների ներքին գործերին միջամտելու քաղաքականությունը, որը պարոն Թրամփը հայտարարել է ռազմավարական կուրս, ԱՄՆ գործընկերներին մղում են վերանայել իրենց քաղաքականությունը»։ Հիշեցվում է այն մասին, որ «Ադրբեջանի խաղաղարար դասակները մասնակցել են Կոսովոյի խաղաղարար առաքելության կազմում 1999-2008թթ., Իրաքում՝ 2003-2008թթ.», կատարել են համանման առաքելություն Աֆղանստանում, «բացել են իրենց օդային տարածքը և հնարավորություն ստեղծել օգտագործելու օդային տրանսպորտի առկա ենթակառուցվածքը»։


Որին հաջորդում է ինքը՝ «վերջնագիրը». պաշտոնական Բաքուն «կարող է վերանայել իր արտաքին քաղաքականությունը և նախապատվությունը տալ միակողմանի ընտրությանը», ինչը «լուրջ կորուստ կդառնա ԱՄՆ-ի ու արևմտյան պետությունների համար, որոնք մեծ շահ ունեն տարածաշրջանում», կարող է դադարեցնել «համագործակցությունն Արևմուտքի հետ ռազմական-աշխարհառազմավարական հարթությունում, մասնակցությունը հակաահաբեկչական գործողություններին, խաղաղարար առաքելություններին և հրաժարվել՝ ստեղծել հնարավորություններ Աֆղանստանում ՆԱՏՕ զորակազմի վերազինման համար»։ Մի խոսքով՝ ծառայեցին-ծառայեցին Արևմուտքին ու ստացան։ Պատկերի ամբողջականության համար նշենք, որ նման ճնշման՝ գրեթե նույն պահանջներով, Արևմուտքի կողմից ենթարկվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Եվրոպան արդեն Անկարային փաստորեն վերջնագիր է ներկայացրել. կամ Էրդողանը, կամ Եվրամիությունը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն ուղղակի հայտարարել է, որ քանի դետ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, ԵՄ-ին նրա անդամակցության հնարավորությունը բացառված է։ Այս առնչությամբ որոշ թուրք փորձագետներ կանխատեսում են, որ բանը նրան է գնում, որ «Էրդողանը, իշխանությունը պահելու համար, ստիպված է լինելու հսկայական գին վճարել՝ կորցնել երկրի տարածքային միասնությունը քրդական գործոնի պատճառով»։ Իսկ ի՞նչ է Արևմուտքը պահանջում Ալիևից։


Իհարկե, Ադրբեջանը, ինչպեսև հետխորհրդային տարածքի պետությունների մեծամասնությունը, ոչ մի կերպ «դեմոկրատիայի արգելոց» չես անվանի, բայց առաջ Արևմուտքը Բաքվի ռեժիմին զգալիորեն ավելի գորովալից էր վերաբերվում։ Պարադոքսն այն է, որ Արևմուտքը չի դադարում խաղարկել ադրբեջանական խաղաթուղթը՝ կառուցելով կամ աջակցելով ռուսականին այլընտրանքային նախագծեր դեպի Եվրոպա ածխաջրածինների արտահանման գծով։ Այս առնչությամբ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արևմուտքը կարող է գործարկել Ադրբեջանում իրավիճակի ապակայունացման նախագիծը 2018թ. կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին, ասել է հետևյալը. «Ես չեմ հավատում Ջորջ Սորոսին։ Նա է հետխորհրդային տարածքում բոլոր արհավիրքների հեղինակը։ Նա բացասական վերաբերմունք է դրսևորում Ադրբեջանի հանդեպ, դա անում է ցուցադրաբար։ Եվ քանի որ նրանք բոլորն ակտիվացել են, նշանակում է՝ այստեղ ինչ-որ բան կա։ Ես նկատի ունեմ, որ կա մի ինչ-որ ճնշում... Ի դեպ, Սորոսին արդեն մերկացրել են անգամ Արևմուտքում։ Ասում են, որ դրա հետևում հայերն են կանգնած, բայց ես դրան չեմ հավատում։ Հավանաբար, Արևմուտքն իր շահերն ունի. չէ՞ որ այնտեղ ուզում են, որ բոլոր կոնֆլիկտներում իրենց հետ հաշվի նստեն, ազդեցություն ունենան։ Եվ դա միանգամայն բնական է։ Դրա համար էլ Սորոսն ակտիվացել է»։


Սա հետաքրքիր բանաձև է. Ադրբեջանի դեմ խաղը վարում է Սորոսը, այլ ոչ թե հայերը։ Եվ այս ամենի հետևում «ինչ-որ բան կա»։ Բայց ի՞նչ։ Մի փոքր ավելի վաղ ադրբեջանցի փորձառու քաղաքական գործիչ Մութալիբովը հանդես էր եկել ևս մեկ սենսացիոն հայտարարությամբ. «Ես քաղաքական կուսակցություն ստեղծելու պլաններ չունեմ։ Բայց դրականորեն եմ նայում Մեհրիբան Ալիևայի մասնակցությանը նախագահական ընտրություններին։ Ես պատրաստ եմ ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել Մեհրիբան Ալիևայի թեկնածությանը։ Եթե նա առաջադրի իր թեկնածությունը, ես պատրաստ եմ դիմել ժողովրդին՝ նրան նախագահ ընտրելու համար»։


Եվ ավելացրել է. «Հարկավոր է ժողովրդին բացատրել, որ Ադրբեջանին միշտ կայունություն է պետք։ Հետևելով աշխարհում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներին՝ հասկանում ես, որ Ադրբեջանին ամենից շատ քաղաքական կայունություն է պետք»։


Ինչից հետևում է, որ Մութալիբովը Ադրբեջանում տեսնում է քաղաքական կայունությանը պոտենցիալ սպառնալիքի գործոն։ Դե, իսկ թե ով կարող է նրան փրկել՝ դատեք ինքներդ։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն






Դիտումների քանակ 47765


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալիևի էվրիկան

Ալիևի էվրիկան

Սեպտեմբերի 26, 2017


Ադրբեջանի նախագահի ուղեղին արդեն սկսում է հասնել։ Ավելի ճիշտ՝ նա սկսում է հասկանալ, ընդ որում՝ արդեն հասկանում է խորիմաստ աշխար...

Լապշին + 668

Լապշին + 668

Սեպտեմբերի 11, 2017


Սակայն իրականությունը հավանաբար այն է, որ Լապշինի կալանքը, արտաքսումը, դատապարտումն Ադրբեջանում և հետագա ներումը նախօրոք պլանավ...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հուլիսի 21, 2017


Հոլանդիա երկրի մասին մեր պատկերացումները շատ ընդարձակ ու հակասական են` սկսած նրա տնտեսական հաջողություններից և վերջացրած բարքեր...

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկե...

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Մարտի 18, 2017


Տհաճ միջադեպ էր գրանցվել Մոսկվայում կայացած «Ճանապարհորդություններ և զբոսաշրջություն» միջազգային 24-րդ ցուցահանդեսի ժամանակ: Այ...

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Հունվարի 23, 2017


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո...

Ալիևը վեհանձն է դառնում

Ալիևը վեհանձն է դառնում

Հոկտեմբերի 18, 2016


Ալիևը մտնում է հոգու և մարմնի ազնվացման գործընթաց։ Նա համաձայն է Ղարաբաղը հանրապետություն սարքել իր փադիշահության կազմում։ Հարց...

Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Ալիևը մարտահրավեր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին

Հուլիսի 12, 2016


Հուլիսի 11-12-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով լինելու է Ադրբեջանում։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկա...

Իլհամ Ալիևը` տարվա մարդ

Իլհամ Ալիևը` տարվա մարդ

Մայիսի 25, 2016


The Business Year ընկերությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ճանաչել է 2015թ. «աշխարհում տարվա մարդ»: Ըստ ընկերության` 2015թ....

Բա ե՞րբ է Սարգսյանն աշխատանքից ազատելու Ալիևին

Բա ե՞րբ է Սարգսյանն աշխատանքից ազատելու Ալիևին

Մայիսի 11, 2016


Նորագույն պատմության մեջ այնպես է ստացվել, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն աշխատանքից հեռացվում է Երևանից։ Դ...

Ադրբեջանին պետք է ցանկանալ՝ ընթանալ մեծն Հեյդար Ալիևի ճանապարհով

Ադրբեջանին պետք է ցանկանալ՝ ընթանալ մեծն Հեյդար Ալիևի ճանապարհով

Մայիսի 9, 2016


Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, ունի «Ադրբեջանցի ժողովրդի համազգային առաջնորդի» պաշտո՞ն ասենք, թե՞ կարգավիճակ՝...

Ալիևի հերոսի գլխի համար գողերը մրցանակ են նշանակել

Ալիևի հերոսի գլխի համար գողերը մրցանակ են նշանակել

Մայիսի 3, 2016
8

Կարծես թե Իլհամ Ալիևն անում է ամեն ինչ, որպեսզի հատնվի արդի բարբարոսների պաշտոնական ցանկում: Այսպես, նա այսօր տիկնոջ հետ այցելե...

Ալիև կապուտ. Ադրբեջանն արդեն Եվլախն է կորցնում

Ալիև կապուտ. Ադրբեջանն արդեն Եվլախն է կորցնում

Ապրիլի 27, 2016
16

Իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ղարաբաղյան բանակն այսօր վերահսկողություն է սահմանել ադրբեջանական Տերտերում։ Տեղեկությու...

Ռուզաննա Խաչատրյանը՝ որպես բանակի ամենամարտունակ միավոր

Ռուզաննա Խաչատրյանը՝ որպես բանակի ամենամարտունակ միավոր

Ապրիլի 26, 2016
36

Մարդիկ, ովքեր եղել են Ղարաբաղում և հատկապես առաջնագծում, տեսել են, թե ինչ ողբալի վիճակում են գտնվում «տարածաշրջանի ամենամարտուն...

Հերթական պատմական նշանակումն Ադրբեջանում

Հերթական պատմական նշանակումն Ադրբեջանում

Ապրիլի 18, 2016


Ադրբեջանը չի դադարում զարմացնել մեզ իր նորարարություններով ինչպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այնպես էլ քաղաքականության և աշ...

«Արյունոտ ոչ ոքի». Ալիևի ջախջախումը

«Արյունոտ ոչ ոքի». Ալիևի ջախջախումը

Ապրիլի 6, 2016


Հենց որ ադրբեջանցիները Ալիևին խնդրեն իրենց ընթրիքի տանել Մատաղիս կամ «ազատագրված» այլ տարածքներ, Հեյդարովիչը հենց էդ պահին կհայ...

Իլհամ Ալիևի տրիումֆը

Իլհամ Ալիևի տրիումֆը

Ապրիլի 5, 2016
2

Երկու օրվա ընթացքում ադրբեջանցի զինվորները՝ վստահ, որ հաղթանակն իրենցն է, հօդս ցնդեցրին հայկական բանակի անպարտելիության հայկակա...

Որքա՞ն կտևեն Իլհամ Ալիևի տառապանքները

Որքա՞ն կտևեն Իլհամ Ալիևի տառապանքները

Ապրիլի 4, 2016


Իլհամ Ալիևն այսօրվա դրությամբ ամենադժբախտ մարդն է Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Նա երեք հեռանկար ունի, և դրանք բոլորն էլ...

Իլհամ Ալիևը կատարյալ հիմար է

Իլհամ Ալիևը կատարյալ հիմար է

Ապրիլի 3, 2016
1

Ինչպես երևում է, մեր կարծիքն Իլհամ Ալիևի մտավոր կարողությունների մասին սխալական էր։ Խոսքը մարտական գործողությունների վերսկսման ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ