Ազգային խայտառակություն

Ընդդիմությունը մեզ ատոմային ռումբ կտա

Սեպտեմբերի 11, 2017
Ընդդիմությունը մեզ ատոմային ռումբ կտա

Ո՞ւմ մտքով կանցներ, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պնդումներն այն մասին, թե Հայաստանը ատոմային ռումբ ունի, կարող էին լինել այդքան գայթակղիչ ու վարակիչ: Տարատեսակ կարծիքներից ու քննարկումներից հետո բանը հասավ նրան, որ այսօր այդ թեման հնչեցվեց նաև Ազգային ժողովում, որտեղ վավերացման էին ներկայացնում «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը: Իսկ նախաձեռնության հեղինակը Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր:

 

Վերջինս համաձայնագիրը ներկայացնող ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց, թե Հայաստանը դե յուրե իրավունք ունի՞ այսօր միջուկային զենք ստեղծել ու այդ ուղղությամբ հետազոտություններ իրականացնել, և արդյո՞ք այս համաձայնագիրը չի սահմանափակում Հայաստանի հնարավորությունները: «ՀՀ-ում կա՞ գիտական պոտենցիալ միջուկային զենք ստեղծելու համար: Այսօր մենք համապատասխան մասնագետներ ունե՞նք, թե նրանք արդեն 10.000 դոլար աշխատավարձերով հեռացել են անվերադարձ: Եվ հաջորդը, կա՞ այսօր Հայաստանում տեխնիկական պոտենցիալ նման խնդիրներ իրագործելու համար»,- իր մտքերը շարունակեց Փաշինյանը:


Չենք ասի, թե զեկուցողի պատասխաններն առանձնապես հուսադրող էին: Բայց հազիվ թե դրանք այլևս որևէ ներգործություն ունենան: Ինչպես ասում են, «ցեցն ընկել է» մարմնի վրա: Միջուկային զենքի ստեղծման ոդիսականը իր նախերգանքը գրել է: Հիմա սկսվում է դրա իրագործման փուլը, երբ մասնակիցները պիտի աշխատանքի բաժանում անեն: Բագրատյանն, ինչպես որ կռահելի է, կզբաղվի քարոզչությամբ, Փաշինյանը կապահովի հարցի իրավական կողմը, մյուս ընդդիմադիրներն էլ կլծվեն Հայաստանը միջուկային տերություն դարձնելու սրբազան գործին: Մնում է ընդամենը չնչին մի բան` փող գտնել և ուրան հարստացնել:


Հետգրություն


Համաձայն ազգային ավանդույթի՝ հայ ընդդիմությունը երկրին վնաս հասցնելու առիթը բաց չի թողնում։ Ոչ մի ընդդիմադիր կամ քաղաքական ուժ Իսրայելում երբեք չի հարցադրել, թե ունի արդյոք Իսրայելն ատոմային զենք, քանզի դա ուղղակի կվնասի պետությանը։ Բոլորը գիտեն, որ Իսրայելն ունի այն, և բոլորը լռում են։ Հայաստանն ունի միջուկային էներգետիկա, նշանակում է՝ Հայաստանին կես քայլ է մնում միջուկային զենքի տիրապետմանը, և այդ քայլը հավանաբար կատարվել է 1990-ականների մութ ու ցուրտ տարիներին։ Հիմա ո՞րն է իմաստը՝ բարձրաձայնել այս մասին, երկիրը մտցնել միջազգային սկանդալների մեջ, երկիրը ենթարկել պրոբլեմների՝ անկանխատեսելի հետևանքներով։







Դիտումների քանակ 41049


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Ձերոնք ատում են մերոնց

Ձերոնք ատում են մերոնց

Հուլիսի 20, 2018


Այսօր ինչպես իր մեծ ասուլիսի, այնպես էլ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քան...

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Երկերեսանին խճճվել է

Երկերեսանին խճճվել է

Հուլիսի 6, 2018


Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այն մարդկանցից է, որը միշտ իշխանամոլ է: Ամեն ինչ կախված ...

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Հուլիսի 4, 2018


Նիկոլի ամենամեծ ախոյանն այս պահին ոչ ՀՀԿ-ն է, ոչ օլիգարխիան, ոչ էլ նրա չուզողները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծագույն թշնամին հ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Հունիսի 29, 2018


Տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժ...

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Հունիսի 28, 2018


Անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեղափոխական ուժերի շարքերում տեսնելն այդպես էլ մնաց անհասկանալի: Այնպես չէ, որ մնա...

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Հունիսի 28, 2018


Արևմուտքը սկսել է բուռն թափով գովերգել Հայաստանում ընթացող գործընթացները, և այդ գովքի մեջ մի փոքր էլ շողոքորթման տարրեր կան: Սա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ