Միջազգային խայտառակություն

Լապշին + 668

Սեպտեմբերի 11, 2017
Լապշին + 668

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի համաներման որոշումը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի դատարանը բլոգեր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման այն բանի համար, որ իբր վերջինս անօրինական կարգով հատել էր այդ երկրի սահմանը, այսինքն՝ եղել էր Արցախում: Հիմա ադրբեջանական մամուլը մեջբերում է ազատ արձակվածի խոսքերը, ըստ որի՝ Լապշինն իբր թե ասել է, որ զղջում է իր արածի համար, ցավում, որ այցելել է Ղարաբաղ ու այդպիսով ցավ պատճառել դրա բնակիչներին, որոնք «կրում են օկուպացիայի զրկանքները»: «Ես որևէ բան չգիտեի օկուպացիայի մասին, իսկ գտնվելով այստեղ՝ ես զգացել եմ միայն լավ վերաբերմունք իմ հանդեպ»,- գրել էր ԱՊԱ-ն, այդ բառերը վերագրելով Լապշինին:

 

Չի բացառվում, որ տուն հասնելուն պես Լապշինը հայտարարի, թե ինքը նման բան չի ասել: Բայց սա արդեն այնքան էլ էական չէ: Բոլորի համար էլ տեսանելի էր, որ Ալիևը բլոգերին ազատ արձակեց այն պահին, երբ ադրբեջանա-իսրայելական սկանդալ էր հասունացել անօդաչու թռչող սարքերի շուրջ: Բլոգերն էլ հենց այն պահուստային խաղաթուղթն էր, որ նման պահին պիտի մեջտեղ նետվեր` կրքերը մեղմելու համար: Այլ կերպ ասած՝ Ալիևի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի անազնիվ գործարքը ոչ միայն բարեհաջող ավարտ ունեցավ, այլև մնաց անպատիժ, թեև միջազգային իրավունքը քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է համարում:


Հիմա նման անպատժելիության ֆոնին ճիշտ ժամանակն է հիշելու, որ Ադրբեջանի կազմած «սև ցուցակում», որտեղ հայտնվում են մարդկանց անուններ, ովքեր այցելում են Արցախ, արդեն առկա է 668 հոգու անուն, իսկ վերջինը Կանադայի խորհրդարանի անդամ Թոնի Կլեմանն էր: Լապշինի թեման փակվեց, հաջորդը կարող է դառնալ այդ 668-ից յուրաքանչյուրը:


Հետգրություն


Սակայն իրականությունը հավանաբար այն է, որ Լապշինի կալանքը, արտաքսումը, դատապարտումն Ադրբեջանում և հետագա ներումը նախօրոք պլանավորված ծրագիր էր։ Ալիև էֆենդուն պետք էր ցույց տալ աշխարհին, թե իբր իր դեմ խաղ չկա, նա չի հանդուրժի իր երկրի «օկուպացված» տարածքների «ապօրինի այցելություն», այլ կերպ ասած՝ Ալիևի արածը մայմունություն էր։ Մայմունությունը վատ բան չէ, մարդիկ ծիծաղում են դրա վրա, սակայն վատն այն է, որ էֆենդու վերջին մայմունությունը թանկ նստեց Ալեքսանդր Լապշինի առողջության և նյարդերի վրա։






Դիտումների քանակ 40532


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Ալիևի էվրիկան

Ալիևի էվրիկան

Սեպտեմբերի 26, 2017


Ադրբեջանի նախագահի ուղեղին արդեն սկսում է հասնել։ Ավելի ճիշտ՝ նա սկսում է հասկանալ, ընդ որում՝ արդեն հասկանում է խորիմաստ աշխար...

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Սեպտեմբերի 10, 2017


Բաքուն հանկարծ լրջորեն հայտնվել է տեղեկատվա-քաղաքական տհաճ իրավիճակի մեջ։ Ամերիկյան The Washington Post-ը և բրիտանական The Gard...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հուլիսի 21, 2017


Հոլանդիա երկրի մասին մեր պատկերացումները շատ ընդարձակ ու հակասական են` սկսած նրա տնտեսական հաջողություններից և վերջացրած բարքեր...

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Հուլիսի 20, 2017


Բեմականացումն ավարտվեց: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշ...

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկե...

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ապրիլի 26, 2017


Ուկրաինան լուրջ խնդրի առաջ է կանգնել. նա պիտի փորձի հասկանալ իրեն բարեկամ համարած Ադրբեջանին: Կար ժամանակ, երբ այս երկու երկրնե...

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Մարտի 27, 2017


Երբ մարտի 23-ին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվեց Բելառուսում Հայաստանի դեսպան, այդ տեղափոխությունը շ...

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Մարտի 18, 2017


Տհաճ միջադեպ էր գրանցվել Մոսկվայում կայացած «Ճանապարհորդություններ և զբոսաշրջություն» միջազգային 24-րդ ցուցահանդեսի ժամանակ: Այ...

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Փետրվարի 14, 2017


Այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները Բաքվին արտահանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում շատերն են մտմտում, թ...

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Փետրվարի 8, 2017


Իլհամ Ալիևից ընդունելով Հեյդար Ալիևի շքանշանը՝ բատկա Լուկաշենկոն խոստացավ «արդարացնել» պարգևը։ Խոստումը պահեց. նախօրեին բլոգեր ...

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

Փետրվարի 8, 2017


Եթե Բելառուսի իշխանությունների կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու աղմկահարույց պատմությունը չլիներ, մենք հավ...

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Փետրվարի 3, 2017


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և հնչեցրել բազմաթիվ տարօրինակ մտքեր։ Նա, մասնավորապես,...

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Հունվարի 23, 2017


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո...

Բատկան խելքը թռցրել է

Բատկան խելքը թռցրել է

Հունվարի 21, 2017


Ասում են՝ տարիքն ու երկարատև տրիումֆը մարդուն անկանխատեսելիության են հասցնում, բայց երբ այդ մարդն իր էությամբ սովորական կոլխոզն...

Լուկաշենկոն կատաղել է

Լուկաշենկոն կատաղել է

Դեկտեմբերի 19, 2016


Օրերս Մինսկում ձերբակալվել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Մեղադրանքը մեկն է՝ բլոգերը այցելել է Արցախ, և հիմա Բաքվի պահ...

Ալիևը վեհանձն է դառնում

Ալիևը վեհանձն է դառնում

Հոկտեմբերի 18, 2016


Ալիևը մտնում է հոգու և մարմնի ազնվացման գործընթաց։ Նա համաձայն է Ղարաբաղը հանրապետություն սարքել իր փադիշահության կազմում։ Հարց...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ