Սովորական խայտառակություն

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017
Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի 12-ից մասնակցելու է ավագանու աշխատանքներին։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան» դաշինքն ավելի քիչ ձայներ էր հավաքել, քան 3 ընդդմադիր ուժերը միասին։ Ընտրություններից հետո, սակայն, ՀՎԿ-ից ու ԲՀԿ-ից մեկական մանդատ բոնուսային կարգով բաժին հասավ «Բալասանյան» դաշինքին, ինչի արդյունքում քաղաքապետի պաշտոնն էլ երկրորդ անգամ ստանձնեց Սամվել Բալասանյանը: Այդ ժամանակ էլ ընդդիմադիր թևը որոշեց բոյկոտել և դիմեց Սահմանադրական դատարան: Բայց հաջողության չհասնելով՝ երեք ուժերը պայմանավորվել էին, որ ամեն մեկն ինքնուրույն որոշում կկայացնի բոյկոտը շարունակելու կամ դադարեցնելու հետ կապված: Եվ հիմա ստացվեց այնպես, որ բոլորն էլ դադարեցնում են բողոքը և վերադառնում են:


Ի՞նչ արդյունք տվեց մեկամյա բողոքը: Բացարձակապես ոչ մի բան: 17 մանդատ ունեցող «Բալասանյան» դաշինքը մոտ մեկ տարի ցանկացած նախագիծ հեշտությամբ կարողանում էր հաստատել ավագանիում։ Այդ դեպքում ո՞րն էր ամբողջ իրարանցման ու աղմուկ-աղաղակի իմաստը, եթե այն պիտի լիներ անտեղի ու չհանգեցներ որևէ փոփոխության: Հիմա ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը փորձում է հիմնավորել կամ արդարացնել իրենց քայլերը և ասում է. «Մարտին եղել է դատարանի որոշումը, մենք դրանից հետո էլ բոյկոտեցինք, որոշեցինք եվրոպական դատարան դիմել, հետո մտածեցինք, որ եվրոպական դատարանը մի քանի տարուց կքննի հայցը, իսկ այդ ժամանակ քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը կլրանա»:


Նման պատասխանը լիովին բացահայտում է ոչ միայն ԲՀԿ-ի, այլև շատ այլ քաղաքական ուժերի գործունեության տրամաբանությունն ու ձեռագիրը: Սրանց մոտ վաղուց բարի ավանդույթ է ձևավորվել` նախ որոշել, հետո նոր միայն մտածել, որովհետև եթե ամեն ինչ կատարվի հակառակ հաջորդականությամբ, այդպես ավելի խելամիտ կլինի, բայց արդեն նման չի լինի իրենց գործելաոճին: Դրա համար էլ երբ մեկ տարի բոյկոտող, ոչ մի արդյունքի չհասած ու մեկ տարվա ուշացումով ելման դիրք վերադարձող կուսակցությունները այսօր ինքնավստահ կեցվածքով հանդգնում են հայտարարել, թե իրենք պատրաստվում են ավագանիում հանդես գալ որպես կոշտ ընդդիմություն ու վճռական են տրամադրված, միանգամից ուզում ես հարցնել. «Անցած մեկ տարվա նմա՞ն»:






Դիտումների քանակ 56346


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վայրագներն ընդդեմ վայրագության

Վայրագներն ընդդեմ վայրագության

Նոյեմբերի 15, 2017


Կասկածներն այն մասին, որ վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի գրոհն ուղղված է ոչ այնքան ՊԵԿ-ի, որքան վարչապետ Կարեն Կարապետյանի դե...

Խորհրդարանում, ինչպես ռազմաճակատում

Խորհրդարանում, ինչպես ռազմաճակատում

Նոյեմբերի 14, 2017


«Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ոչ թե Ազգային ժողով էին բերել, այլ ռազմաճակատի առաջին գիծ: Խորհր...

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 2, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ՏԻՄ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ ԲՀԿ թեկնածուն՝ Կարեն Համբարձում...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

Երկու ամիս փոխհրաձգություն չի լինի

Երկու ամիս փոխհրաձգություն չի լինի

Հոկտեմբերի 12, 2017


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում զարմանալի և շատ անսպասելի տեղաշարժեր են կատարվում, որոնք կամա թե ակա...

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Հոկտեմբերի 2, 2017


Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարութունն ավելի անորակ է, քան նախորդը: Ընդամենը մեկ դրական բան է արվել մեկ տարվա մեջ` կրճ...

Նապոլեոնի միտքը` գնալ-գալովի

Նապոլեոնի միտքը` գնալ-գալովի

Սեպտեմբերի 27, 2017


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դեռ երկար կմնա մարդկանց հիշողության մեջ խորհրդարանական ընտրությունների...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Կարևոր և անկարևոր սպանություններ` ըստ անլուրջ մարդկանց

Կարևոր և անկարևոր սպանություններ` ըստ անլուրջ մարդկանց

Սեպտեմբերի 15, 2017


Վերնիսաժի հարևանումթյամբ երեկ տեղի ունեցած սպանությունը ոչ մեկին անտարբեր թողնել չէր կարող: Անտարբեր չմնաց նաև «Ծառուկյան» դաշի...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Կառավարությունը նաև վարսավիրանոց է

Կառավարությունը նաև վարսավիրանոց է

Սեպտեմբերի 11, 2017


Այսօր Ազգային ժողովում մեր օրենսդիրները հրատապ ու կենսական կարևորության հարցերը մի կողմ թողած բուռն բանավեճ էին ծավալել «Ծառուկ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Դետեկտիվ չկա, բայց մի կարևոր բան կա

Դետեկտիվ չկա, բայց մի կարևոր բան կա

Մայիսի 19, 2017


Երբ այսօր խորհրդարանում հայտարարվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանն ու Հարո...

Որոնվում է Իշխան Զաքարյանը

Որոնվում է Իշխան Զաքարյանը

Մայիսի 19, 2017


ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի մեծագույն տաղանդներից մեկը եղել ու մնում է անհետանալու հատկությունը: Դեռևս իր պաշտոնավարման տ...

«Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր խիղճը

«Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր խիղճը

Մայիսի 18, 2017


Այն, որ Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում պիտի առաջադրեր Արա Բաբլոյանի թեկնածությունը, հայտնի էր դ...

Աստվածային Ծառուկյանից մինչև Ծառուկյանի Աստվածը

Աստվածային Ծառուկյանից մինչև Ծառուկյանի Աստվածը

Ապրիլի 3, 2017


Խորհրդարանական ընտրությունների կայացման առիթով հայտարարություն է տարածել «Ծառուկյան» դաշինքը: Եթե մի կողմ թողնենք այդ շարադրանք...

Ծառուկյանից մինչև Քեթրին. տարբերությունը մեծ չէ՞

Ծառուկյանից մինչև Քեթրին. տարբերությունը մեծ չէ՞

Մարտի 31, 2017


Շատերն են հիշում, որ երբ ամիսներ առաջ ձևավորվեց «Միասնություն» շարժումը, բոլորն էլ հասկացան, որ այն լույս աշխարհ էր եկել Գագիկ ...

Արամ Սարգսյանը ՀՀԿ-ի գործակալն է

Արամ Սարգսյանը ՀՀԿ-ի գործակալն է

Մարտի 27, 2017


«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանը, ով նախընտրական եռուզեռի մեջ մուտք գործեց եվրոպական արժեքների քարոզչությամբ, ...

Ուրիխանյանից փախածները

Ուրիխանյանից փախածները

Մարտի 22, 2017


«Ծառուկյան» դաշինքում առոք-փառոք տեղ զբաղեցրած նախալակոտ Տիգրան Ուրիխանյանը այս օրերին ոչ մի կերպ չի կարողանում ինքնադրսևորվել:...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ