Սովորական խայտառակություն

Կառավարությունը նաև վարսավիրանոց է

Սեպտեմբերի 11, 2017
Կառավարությունը նաև վարսավիրանոց է

Այսօր Ազգային ժողովում մեր օրենսդիրները հրատապ ու կենսական կարևորության հարցերը մի կողմ թողած բուռն բանավեճ էին ծավալել «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջարկության շուրջ: Վերջինս հորդորել էր կառավարությանը օրենքի նախագիծ բերել, որով զսպաշապիկ կհագցնեն ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկներին: Նրան մտահոգել էր այն, որ երեկոյան ժամերին Երևանում փնթի արտաքինով զբոսաշրջիկներ են դեգերում, և պատգամավորը ենթադրում է, որ այդ նույն տուրիստները արդեն գիշերը կփորձեն իրենց ցանկությունների բավարարմամբ զբաղվել, այն էլ՝ մեր աղջիկների հաշվին:


Իրավիճակը ոչ այնքան ծիծաղելի էր, որքան արտասվալից: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ էր, թե ինչպես ամիսներ առաջ հենց կառավարությունը` հանձին վարչապետ Կարեն Կարապետյանի, լայնածավալ արշավ ծավալեց հայ տաքսիստների դեմ նույն պատճառաբանությամբ` սափրված չեն և հակահիգիենիկ տեսք ունեն: Մաքրակենցաղ միջավայրի պահանջը թելադրվում էր` զբոսաշրջիկների շահերից ելնելով: Իսկ այսօր հանկարծ պարզվեց, որ տաքսիստներից ավելի փնթի մի խավ էլ կա, և դա հենց զբոսաշրջիկներն են:


Գործադիր մարմինը նվազագույնը պիտի վերածվի վարսավիրանոցի և բաղնիքի, որ կարողանա բավարարել բոլոր կողմերի պահանջները, սակայն հետաքրքրականն այն է, որ օրենսդիրներից ոմանք հակված էին որոշ հարցերում նահանջել հիմնական սկզբունքից: Օրինակ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հետևյալ կարծիքն ունի. «Եթե մարդիկ հանցագործություն չեն կատարում, ուզում են չսափրված լինեն, ուզում են սափրված լինեն՝ նրանք տուրիստ են և կարող են գիշերը ման գալ, ցերեկը ման գալ»:


Հակոբյանի ասածից հետևում է, որ կամ մեր տաքսիստներն էին հանցագործ, կամ էլ տուրիստներին ամեն բան արտոնված է, միայն թե նրանք գան, թեկուզ և ապականեն քաղաքը: Ի վերջո, զբոսաշրջությունն է հայտարարված առաջնահերթություն, ոչ թե հարգանքը ներսի քաղաքացիների սովորույթների և պահանջների հանդեպ:






Դիտումների քանակ 59718


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Այն, ինչ կարելի է ՀՀԿ-ին, չի կարելի «Ելքին»

Հունվարի 16, 2018


«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը միշտ չէ, որ Ազգային ժողով է գնում: Ավելի ստույգ` ընդհանրապես չի գալիս, բացառո...

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Երեկ դեմ էին, այսօր փոշմանել են

Հունվարի 15, 2018


Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքը նախատեսել է հունվարի 19-ին` ժամը 17:00-ին, երթ կազմակերպել ընդդեմ թանկացումների: Քաղաքական ուժեր...

Օրենսգիրքն ուզում են դարձնել իրենց հագով

Օրենսգիրքն ուզում են դարձնել իրենց հագով

Հունվարի 13, 2018


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մ...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Նեղացածների «համագործակցությունը»

Նեղացածների «համագործակցությունը»

Հունվարի 9, 2018


«Ելք» և «Ծառուկյան» դաշինքների միջև հետաքրքիր հարաբերություններ են ձևավորվում: Այն, ինչ առաջարկում է «Ելքը», «Ծառուկյանը» մերժո...

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Ծանրի ու թեթևի տարբերությունը

Դեկտեմբերի 28, 2017


Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնած...

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Իսկ ձեր թեկնածուի չափերն ինչքա՞ն են

Դեկտեմբերի 27, 2017


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը «Ծառուկյան» դաշինքին առաջարկեց նախագահական ընտրություններում պաշտպանել իր առաջադրած թեկնածուի...

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Դեկտեմբերի 26, 2017


Ինչպես որ մի քար նետելով կարելի է մի ամբողջ լճակ պղտորել, այնպես էլ մի անձը կարող է վարկաբեկել մի ամբողջ քաղաքական ուժ: Այս ճշմ...

Ծառուկյանն արհամարհո՞ւմ է «Ելքին»

Ծառուկյանն արհամարհո՞ւմ է «Ելքին»

Դեկտեմբերի 25, 2017


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ելք» դաշինքն առաջիկա ընտրություններին նախագահի թեկնածու կառաջադրի այդ խմբակցության պատգամավոր Ար...

Պոլի շորի փրկության գործը

Պոլի շորի փրկության գործը

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովում նախատոնական տրամադրությունները կտրուկ փոփոխության են ենթարկվել` իրենց տեղը զիջելով բուռն խմորումներին: Իսկ մեղ...

Ծեծ ԱԺ-ում. երբ խոսքը գործ է

Ծեծ ԱԺ-ում. երբ խոսքը գործ է

Դեկտեմբերի 20, 2017


Ծեծն ու կռիվը մեր խորհրդարանի բարի ավանդույթներից են: Այն օրից ի վեր, երբ Հայաստանն ունեցավ Ազգային ժողով, այդ հարկի տակ պարբեր...

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

«Ելքն» ուզում է վակաբեկել Ծառուկյանին

Դեկտեմբերի 19, 2017


Այն պահից, երբ «Ելք» դաշինքը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին իրենց թեկնածուն լինելու է պատգամավոր Արտակ Զեյ...

Անիմաստ հարց

Անիմաստ հարց

Դեկտեմբերի 14, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ «Ելք» դաշինքի կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվելու Արտակ Զեյնալյանը: Սա առանձին քննար...

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Դեկտեմբերի 12, 2017


Լուրերն այն մասին, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2018թ. վարչապետի մեկ միասնական թեկնածուով հա...

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

Դեկտեմբերի 4, 2017


Այսօր «Ծառուկյան» դաշինքի ֆեյսբուքյան էջի ամենօրյա միապաղաղությունը մի պահ խաթարվեց, երբ այնտեղ տեղադրեցին հակիրճ հաղորդագրությ...

Վայրագներն ընդդեմ վայրագության

Վայրագներն ընդդեմ վայրագության

Նոյեմբերի 15, 2017


Կասկածներն այն մասին, որ վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի գրոհն ուղղված է ոչ այնքան ՊԵԿ-ի, որքան վարչապետ Կարեն Կարապետյանի դե...

Խորհրդարանում, ինչպես ռազմաճակատում

Խորհրդարանում, ինչպես ռազմաճակատում

Նոյեմբերի 14, 2017


«Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ոչ թե Ազգային ժողով էին բերել, այլ ռազմաճակատի առաջին գիծ: Խորհր...

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 2, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ՏԻՄ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ ԲՀԿ թեկնածուն՝ Կարեն Համբարձում...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ