Ազգային խայտառակություն

Բարեփոխում կոչվող պատուհասը

Սեպտեմբերի 11, 2017
Բարեփոխում կոչվող պատուհասը

Օսկան Քոչարյան

 

Մեր երկրում սահմանվել է 12-ամյա պարտադիր կրթություն: Պարտադիր: Այսինքն, եթե երեխան դպրոց չհաճախի, դա կգնահատվի իբրև իրավախախտում: Ասենք ավելին, երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել: Այդ հնարավորությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Տուգանքն էլ սահմանված է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, այսինքն` 30 հազար դրամ:


Կրթության ոլորտում նման հեղափոխական շրջադարձ կատարելուց հետո հեղինակները դեռ չէին հասցրել ինչպես հարկն է նշել իրենց ձեռքբերումը, երբ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 1-ից խաթարված է ուսումնական գործընթացը: Միանգամից 44 աշակերտները հրաժարվում են դպրոց հաճախելուց: Եվ սա ընդամենը մի դպրոցում: Ու քանի որ դպրոց գնալն էլ պարտադիր է, ճիշտ պահն էր կիրառել պատժամիջոցները:


Բայց մինչ մտրակին անցնելը հարկ է իմանալ, որ տվյալ դեպքում աշակերտները դժգոհում են տրանսպորտային դժվարություններից, որոնք առաջ են գալիս հատկապես 5-6 ամիս ձգվող ձմռան ընթացքում: Ի դեպ, նմանատիպ խնդիրներից ոչ մի գնով խուսափել չեն կարող այն համայնքները, որոնք վերջին շրջանում հայտնվեցին խոշորացման ալիքի տակ: Իսկ Փյունիկի պարագայում գործ ունենք ընդամենը դրա մեկ դրսևորման հետ:


Ահա այս իրավիճակում է, որ պահանջներ ներկայացնելուց առաջ խելամիտ կլիներ նախ երաշխավորել դպրոց հաճախող երեխաների կրթության իրավունքը: Հետո վատ չէր լինի հիշել, որ պետությունն առաջին հերթին պարտավոր է ապահովել կրթության հավասար հնարավորություններ, մատչելիություն և շարունակականություն ու նոր միայն մտածել փոփոխությունների ու պարտադրումների մասին: Թե չէ «բարեփոխումներ» կոչվող համաճարակը մի օր բոլորի գլխին շատ մեծ պատուհաս կդառնա:


Հետգրություն


Ավելորդ չէ նշել, որ միջգյուղական տրանսպորտը երեխաների դպրոց չհաճախելու պատճառների ընդամենը չնչին տոկոսն է կազմում։ Բոլորս գիտենք, թե ինչ արժե երեխային դպրոց ուղարկելը (նվազագույնը՝ 50 հազար դրամ, առանց որի երեխային թույլ չեն տա դպրոց մտնել։ Նկատի ունենք գրենական պիտույքները, դպրոցական հագուստը և այլն)։ Իսկ անապահով ընտանիքներում, որոնցում մեկից ավելի երեխա կա, և որոնք Հայաստանում մեծամասնություն են կազմում, ինչպե՞ս պետք է քաշեն այդ լուծը։






Դիտումների քանակ 65503


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տգիտությունը բուհ է ընդունվում

Տգիտությունը բուհ է ընդունվում

Հուլիսի 14, 2017


Վարչապետից մինչև կրթության նախարար խոսում են ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման հրամայական պահանջի մասի...

Վնասները փոխհատուցում է պետությունը

Վնասները փոխհատուցում է պետությունը

Հունիսի 21, 2017


Մոտ երկու շաբաթ առաջ Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին քաղաքապետարանի ծառայողական մեքենայով վրաերթի ենթարկեց այդ քաղաքի մի բն...

Վերընտրվելու ամենալավ տարբերակը

Վերընտրվելու ամենալավ տարբերակը

Հունիսի 14, 2017


Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այժմ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են գործո...

Կեղծ դիպլո՞մ, թե՞ կեղծ պաշտոնյա

Կեղծ դիպլո՞մ, թե՞ կեղծ պաշտոնյա

Հունվարի 13, 2017


Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մի հաղորդագրություն է տարածել այն մասին, բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պ...

Ֆրոնտիկի նեղ անձնական ֆրոնտը

Ֆրոնտիկի նեղ անձնական ֆրոնտը

Հունվարի 9, 2017


Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը բարձր ինքնագնահատական ունի: Շատ բարձր: Այնքան բարձր, որ առանց երկար-բարակ մտածելու որոշել ...

Եկեղեցին արդեն քյաբաբնոց է դարձել

Եկեղեցին արդեն քյաբաբնոց է դարձել

Սեպտեմբերի 26, 2016


Հիմա արդեն Լուսակերտի եկեղեցին կարելի է համարել բազմաֆունկցիոնալ կառույց: Եթե գյուղապետը մի փոքր նախաձեռնող գտնվի, ներսում կտեղ...

Գառնիի անկախ հանրապետությունը

Գառնիի անկախ հանրապետությունը

Մայիսի 20, 2016
1

Այն, ինչ արդեն տևական ժամանակ կատարվում է Գառնի գյուղում, մեկ այլ իրավիճակում առավել ուշադրության կարժանանար, եթե չլինեին այն խ...

Կադրեր չի ջարդի, դրանք ինքնաջարդ կլինեն

Կադրեր չի ջարդի, դրանք ինքնաջարդ կլինեն

Մարտի 1, 2016


Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն իր նշանակման առաջին իսկ օրը խոստացավ, որ համակարգում կադրային ջարդ չի ի...

Բուհի վարկանիշը փողի վարկանիշ է

Բուհի վարկանիշը փողի վարկանիշ է

Հունվարի 28, 2016


Երբ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրապարակում էր հայաստանյան բուհերի վարկանիշային նորացված սանդղակը, հազիվ թե ենթադրում էր, որ ա...

Բուլկին ջուրը գցեցին

Բուլկին ջուրը գցեցին

Ապրիլի 3, 2015


Այդպես էլ մինչև վերջ չպարզաբանված մնաց այն հարցը, թե ինչու՞ անսպասելի կերպով պաշտոնից ազատեցին Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյ...

Աշոտյանի կրոնական քծնանքը

Աշոտյանի կրոնական քծնանքը

Հունվարի 11, 2015
1

Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի օրն այս տարի նշվելու է հունվարի 31-ին: Եվ միայն այս իմաստով արդեն իսկ տարօրինակ էր, ո...

Օդապարիկի ավելորդ բեռ Աշոտյանը

Օդապարիկի ավելորդ բեռ Աշոտյանը

Դեկտեմբերի 20, 2014


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ամփոփել է 2014թ. ուսումնական տարին, կարևորագույն ձեռքբերումներն ու բացթողում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ