Միջազգային խայտառակություն

«Մաթիլդա» կինոնկարը որպես ՌՈւԵ իմաստության երևակիչ

Սեպտեմբերի 13, 2017
«Մաթիլդա» կինոնկարը որպես ՌՈւԵ իմաստության երևակիչ

Քոչար Օսկանյան


Ռուսաստանում լուրջ սկանդալ է հասունանում. ոմն միջակ ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտել՝ բավական լիբերալ և արևմտամետ հայացքների տեր մի մարդ, ֆիլմ է նկարահանել՝ «Մաթիլդա»։ Կինոնկարը նվիրված է ռուսական գահաժառանգ Նիկոլայի և բալետի պարուհի Մաթիլդա Կշեսինսկայայի սիրավեպին 1892-94թթ.։ Հիշեցնենք, որ Մաթիլդա Կշեսինսկայան (ազգությամբ լեհուհի) ժամանակին Մարիինյան թատրոնի առաջին դերերը կատարողն է եղել և կայսերական ընտանիքի գրեթե բոլոր անդամների սիրուհին, հետագայում ամուսնացել է մեծ իշխան Անդրեյ Ռոմանովի հետ։ Հեղափոխությունից հետո, հասկանալի է, հեռացել է Ռուսաստանից և ապրել մինչև հարյուր տարի։


Ռուսաստանում կա նաև պետդումայի մի պատգամավոր՝ Նատալյա Պոկլոնսկայա, Ղրիմի նախկին դատախազը, արտաքնապես և էությամբ՝ ծնյալ պոռնոաստղ, համոզմունքով՝ ուղղափառ։ Մի խոսքով՝ Պոկլոնսկայան պատերազմ է հայտարարել Ուչիտելին և «Մաթիլդա» ֆիլմին այն բանի համար, որ կինոնկարում էրոտիկ տեսարաններ կան։ Այս կինն ասում է, որ պարկեշտ չէ ՌՈւԵ սրբին ցույց տալ հակառակ սեռի անձի հետ հարաբերության ընթացքում։ Ինչ-որ տեղ Պոկլոնսկայան իրավացի է։ Իսկապես, չի կարելի արվեստում սրբերի անկողին խցկվել։ Բանն այնտեղ է հասել, որ ուղղափառ ակտիվիստները սպառնում են կինոթատրոններին, մի քանի խոշոր ընկերություններ հրաժարվել են ֆիլմն իրենց կինոթատրոններում ցուցադրելուց, ռուսական մամուլում Ուչիտելն ու Պոկլոնսկայան դարձել են առաջինը հիշատակումների թվով։ Մշակույթի նախարար Մեդինսկին փորձում է մարել կրակը, բայց ապարդյուն։ Մի խոսքով՝ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։


Ռուսաստանում այսօր բոլորն են խոսում և գրում «Մաթիլդա»-ի մասին, կշտամբում են Պոկլոնսկայային (և հակառակը), խոսում են արվեստի ազատության մասին և այլն, և այլն։ Բայց ոչ ոք չի թափանցել խնդրի խորքը։ Իսկ այն ՌՈւԵ տարրական ապուշության մեջ է։


Բանն այն է, որ Նիկոլայ Երկրորդը Ռուսաստանի ամենաապաշնորհ կառավարիչն էր, թեկուզև այն պատճառով, որ հենց նրա օրոք կայսրությունը կործանվեց։ Նա կամազուրկ ու թույլ մարդ էր, նրա օրոք երկիրը կառավարում էր ով ասես, ներառյալ Ռասպուտինի տիպի արկածախնդիրները։ Ուրեմն, հանուն ինչի՞, հայրենիքի ու եկեղեցու առջև այդ ո՞ր վաստակի համար նրան սրբադասել ու դնել Ալեքսանդր Նևսկու, Սուրբ Վլադիմիրի և Դմիտրի Դոնսկոյի հետ նույն շարքում։ Մի՞թե կարելի է համեմատել պատմական մեծ անհատներին այն բանի հետ, ինչ իրենից ներկայացնում էր Նիկոլայ Երկրորդը։


Եվ ինչո՞ւ այսօր զարմանալ Պոկլոնսկայայի վրա, ով, հավանաբար, հորմոնների ավելցուկից կամ պակասուրդից մարտական գործողությունների մեջ է մտել ու ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ։ Քանի որ ֆորմալ առումով նա իրավացի է. ՌՈւԵ-ն Նիկոլային սուրբ է նշանակել, հետևաբար՝ նա անձեռնմխելի է։


Այստեղ ուրախացնողն այն է, որ աշխարհում այլ եկեղեցիներ էլ կան, որոնք ապուշությունը գերադասում են առողջ բանականությունից։ Այնպես որ, մենք ու մեր առաքելական եկեղեցին՝ Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, միայնակ չենք...






Դիտումների քանակ 60002


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արա Աբրահամյանը պղծեց Ռուս Ուղղափառ եկեղեցին

Արա Աբրահամյանը պղծեց Ռուս Ուղղափառ եկեղեցին

Հոկտեմբերի 18, 2016


Բարաք Օբամայի հայրենիքում` Քենիայում, հայերը եկեղեցի չունեն: Պատճառն այն է, որ Քենիայում հայ չի ապրում: Հետևաբար, հայ չի ծնվում...

Ռուս Ուղղափառ եկեղեցի. հայերն օկուպանտ են

Ռուս Ուղղափառ եկեղեցի. հայերն օկուպանտ են

Ապրիլի 14, 2016
1

Դեռ ոչ ոք չի մոռացել, թե ինչպես այս տարեսկզբին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հարցազրույց տվեց Դմիտրի Կիսելյովին և իր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ