Ազգային խայտառակություն

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Սեպտեմբերի 14, 2017
Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Ծառուկ Սարգսյան


ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, խոսելով Ռուսաստան թուրքական լոլիկի արտահանման մասին, ասել է. «...չպետք է մոռանալ, որ մեզ չի բավականացնում մոտ 1,5 մլն տոննա բանջարեղեն, և մենք այդ հսկայական ծավալն այսօր ներկրում ենք Ադրբեջանից, Մարոկոյից, Ուզբեկստանից, Չինաստանից, Իսրայելից և այլն»։


Տկաչովը չի հիշատակել Հայաստանը, թեև Ռուսաստանի համար ամենից շահավետ է ներկրել մեր բանջարեղենը, քանի որ մենք միասնական մաքսային տարածքի անդամներ ենք։ Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը չի ներմուծում մեր արտադրանքը։ Որովհետև Հայաստանում 1991թ. հետո գյուղատնտեսություն գրեթե չի մնացել. խոշոր արտադրողները (կոլտնտեսություններ և սովխոզներ) վերացվեցին, հողը մասնավորեցվեց, իսկ գյուղացիները, մենակ մնալով վիթխարի խնդիրների հետ, հազիվ ի վիճակի էին իրենց կերակրել։ Հիշեցնենք այդ տարիներին առաջ եկած ասացվածքը. հողը չտվեցին գյուղացիներին, այլ գյուղացիներին հանձնեցին հողին։ Արդի Հայաստանը գյուղատնտեսական առումով երկիր է, որտեղ գյուղտեխնիկա չկա (ամենաերիտասարդ կոմբայնը 1941 թվի արտադրության է), որտեղ ձեռքի աշխատանքի կիրառումը XIX դարի մակարդակի է։ Մտեք ցանկացած գյուղ, հաշվեք չմշակված հողերը, հետաքրքրվեք, թե ինչու այդ հողերը չեն մշակվում, և ամեն բան պարզ կդառնա։


Իհարկե, վերջին տարիներին ի հայտ են եկել խոշոր տնտեսություններ։ Արգենտինացի Էռնեկյանը 3000 հեկտարի վրա ստեղծել է խաղողի հրաշալի այգիներ և երկրում լավագույն գինու արտադրությունն է կազմակերպել։ Ի հայտ են եկել խոշոր ջերմատնային տնտեսություններ, անասնապահական ֆերմաներ։ Բայց այս ամենը չափազանց քիչ է՝ երկիրը կերակրելու համար, էլ չեմ ասում արտահանման մասին։


Բայց չէ՞ որ Ռուսաստանում 140 մլն-ի չափ բնակչություն կա։ Եվ այնտեղ կարելի է ապրանքներ ներկրել այնպես, ինչպես սեփական տուն կներկրեիր։ ԵՏՄ-ին անդամակցության երեք տարիները Հայաստանի համար իզուր են անցել, այստեղ այդպես էլ չկարողացան հասկանալ, որ միակ բանը, ինչը կարող է այսօր արտադրել և արտահանել երկիրը (հզոր խորհրդային արդյունաբերության կործանումից հետո), գյուղտնտարտադրանքն է։


Նախարարները գալիս են ու գնում, իսկ խնդիրները մնում են։ Քանի որ երկրի քաղաքական ղեկավարությունը գյուղացիներին դիտարկում է բացառապես որպես եկամուտների աղբյուր։ Հայաստանում ամենաթանկ սելիտրան է տարածաշրջանում, ամենաթանկ թունաքիմիկատներն են, ամենաթանկ վառելիքը, ամենաթանկ համակցված կերերը և այլն։ Ինչո՞ւ։ Նայեք նրանց ցուցակը, ովքեր ներմուծում են այդ ապրանքները, և ամեն բան պարզ կդառնա։ Նրանց արդյո՞ք պետք է առողջացնել գյուղատնտեսության իրավիճակը և զրկվել գերշահույթներից՝ ապագայի աղոտ հեռանկարների դիմաց։ Իհարկե՝ ոչ։ Դրա համար էլ Ռուսաստան բանջարեղեն արտահանողների ցանկում Հայաստանը չկա, ինչը չի խանգարի ՀՀ կառավարությանը միշտ խոսել, թե իբր մեծ գործեր են անում վարչապետ Կարապետյանի գլխավորությամբ: Այս է ամենը...






Դիտումների քանակ 162717


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Դրան...

Լոլիկային սկանդալ է հասունանում

Լոլիկային սկանդալ է հասունանում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս Վորոնեժում, որտեղ անց էր կացվում ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպում և որին մասնակցում էր նախագահ Վլադ...

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Հոկտեմբերի 2, 2017


Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը սրտի ցավով հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անհասկանալի անկում է արձանա...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Սեպտեմբերի 22, 2017


Եթե ականջ դնենք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ապա մեր երկրում գյուղատնտեսությունը ոչ միայն ճանաչվել է գերակա ոլ...

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հունիսի 23, 2017


Վրա հասավ բերքահավաքի շրջանը և անմիջապես ծայր առավ գյուղացի-մթերող կոնֆլիկտը: Այսօր էլ արտակարգ իրավիճակ էր Արարատի մարզի Ջրաշե...

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Հունիսի 19, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Գյու...

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Հունիսի 15, 2017


Հիմա վստահաբար կարելի է ասել, որ մեր կառավարության կազմում ամենաանմեղսունակ դեմքը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է...

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Հունիսի 13, 2017


Գյուղատնտեսության ոլորտում աղետալի վիճակ է: Կարկուտն ու անձրևները մի շարք մարզերում փչացրել են ամբողջ բերքը, անասնակերը թանկացե...

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Մայիսի 3, 2017


Հայ հողագործները ոչ ուզում են գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի անունը լսել, ոչ նրան ճանաչել: Դեռ ոչ մի անգամ այդ ոլո...

Հիդրոմետին ցուրտը տարել է

Հիդրոմետին ցուրտը տարել է

Ապրիլի 29, 2017


ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օրերս ի պաշտոնե հայտարարեց, որ մարդկանց անհանգստությո...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Նոր տարին կդիմավորեն խաբված

Նոր տարին կդիմավորեն խաբված

Դեկտեմբերի 21, 2016


Գյուղատնտեսության նախարարությունն այսօր փոխնախարար Ռոբերտ Մակարյանի միջոցով խոստովանեց, որ մեկ տարի և երեք ամիս շարունակ պետութ...

Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

Նոյեմբերի 24, 2016


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացնելու: Առաքելյանը հրաշալի հասկանում ...

Իգնատի Առաքելյանը անիմա՞ստ է

Իգնատի Առաքելյանը անիմա՞ստ է

Նոյեմբերի 10, 2016


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն օր օրի նոր անակնկալներ է մատուցում ինչպես իրեն վստահված ոլորտում, այնպես էլ մարդ...

Ոչխարային պատմության հետևանքները

Ոչխարային պատմության հետևանքները

Նոյեմբերի 9, 2016


Այսօր լրատվամիջոցները հայտնեցին, որ դրսից Հայաստան են ներկրվում մեծ քանակի ոչխարներ: Մասնավորապես, Իջևանի ճանապարհին լրագրողներ...

Նախարարին ՀՀԿ-ի հրավիրատոմս կուղարկե՞ն

Նախարարին ՀՀԿ-ի հրավիրատոմս կուղարկե՞ն

Հոկտեմբերի 27, 2016


Նորացվող կառավարության դեռևս «չմաշված» դեմքերից ոմանք գործադիր մարմին եկան այն ալիքի վրա, թե իրենք վեր են նեղ կուսակցական մտածո...

Գյուղնախարարի 3 ամոթալի ստերը

Գյուղնախարարի 3 ամոթալի ստերը

Հոկտեմբերի 20, 2016


Խաղողագործների հանդեպ մեկ տարուց ավել իրականացվող հանցավոր վերաբերմունքը տվեց իր կանխատեսված արդյունքը: Նախորդ տարվա համեմատ մթ...

Բանակ կերակրողը ինքն էլ մի բան չուտի՞

Բանակ կերակրողը ինքն էլ մի բան չուտի՞

Հոկտեմբերի 14, 2016


«Նա, ով չի կերակրում սեփական բանակը, կերակրում է թշնամու բանակին»: Տարբեր առիթներով հազար անգամ լսել ենք այս խոսքերը: Համաձայն ...

Միանգամից քանի՞ սուտ կարող է ասել փոխնախարարը

Միանգամից քանի՞ սուտ կարող է ասել փոխնախարարը

Սեպտեմբերի 9, 2016


Անամոթությունը ժամանակային սահմանափակում չունի, ի տարբերություն գյուղատնտեսական արտադրանքի, որը կարող է փչանալ: Ահա հենց այդ հո...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Ո՞վ էր ում ծաղրում
Դեկտեմբերի 4, 2017


Ո՞վ էր ում ծաղրում

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ