Սովորական խայտառակություն

Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Սեպտեմբերի 14, 2017
Վարչապետը ձմռանը բերքահավաք կանի

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միանգամայն նոր պահանջ դրեց: Վերջինս հայտարարեց, թե չի կարելի շինարարության թույլտվությունը հետաձգել բացառապես եղանակի պատճառով։ Նրա խոսքով՝ ձմռան ամիսներին տեղական իշխանությունները կառուցապատողներին շինարարության թույլտվություն չեն տալիս, ինչն էլ ձգձգում է աշխատանքը։ Կարապետյանը Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանին հանձնարարեց 40-օրյա ժամկետում հաստատել շինարարական աշխատանքների կարգը՝ եղանակային պայմաններից կախված։


Հավանաբար, ներկաներից շատերը զարմացան այդ հանձնարարականից, բայց ոչ ոք չցանկացավ առարկել վարչապետին: Իսկ Կարապետյանն էլ իր հերթին ոգևորվեց այդ լռությունից ու միտքը շարունակեց` ասելով, թե ժամանակն է ազատվել այդ վնասակար ստերիոտիպից: «Հյուսիսային երկրում շինարարություն անում են, չէ՞։ Մենք էլ պիտի անենք։ Չի կարելի շինարարական նախագծերը հետաձգել։ Դա անդրադառնում է ներդրումներ գրավելու վրա»,- հավելեց նա:


Կարծում ենք, որ վարչապետը տեղյակ է` Հայաստանը Չուկոտկա չէ, ոչ էլ Արկտիկա: Եվ եթե մեզ մոտ շինարարությունն ընդանում է տաք եղանակին, ապա դա ստերիոտիպ չէ, այլ կենսափորձ: Ցանկացած շինարար հասկանում է, որ ձմռանը կառուցված շենքերը ամուր չեն լինում, քանի որ օդում առկա խոնավությունը խանգարում է չորացման պրոցեսին: Իսկ հյուսիսային երկրների փորձը մատնացույց անելուց առաջ պիտի հաշվի առնել, թե այնտեղ ինչ շինանյութ է օգտագործվում: Փայտե տներում, մետաղյա ու ապակեպատ կոնստրուկցիաներում ապրողները կարող են նման մտահոգություն չունենալ, բայց Հայաստանի պարագան այլ է:


Իսկ եթե վարչապետը շտապում է և հանուն իր շտապողականության պատրաստվում է հարազատ մնալ այս մտայնությանը, ապա նույն հաջողությամբ նա վաղն էլ կարող է հանձնարարել, որ դեկտեմբեր-հունվարին լայն թափով զարկ տրվի բանջարաբուծությանն ու այգեգործությանը և ապահովվի անխափան բերքահավաք:







Դիտումների քանակ 53374


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հունիսի 5, 2018


Այսօր ողջ օրը կառավարությունում և պետական առանձին օղակներում նշանակումներ ու պաշտոնաթողություններ էին կատարվում: Այս շարքում հա...

Առանց քավորի մնացածը

Առանց քավորի մնացածը

Հունիսի 1, 2018


Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ Նա ...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Մայիսի 2, 2018


Այսօր հայտարարություն էր տարածել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նշել, թե վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանո...

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Ապրիլի 26, 2018


«Իշխանություններն սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ: Չորրորդ գյուղում այսօր անջատել են մարդկանց գազը: Եթե գազավիկը դ...

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է նաև նեղանալ, եթե իրեն տալիս են այսպիսի ձևակերպմամբ հարց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքա...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Ապրիլի 3, 2018


Դեռևս Ամանորի տոներից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մենք չափից շատ ենք հանգստանում, տոնական օրերի թիվը մեր ...

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարտի 29, 2018


Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վարորդները: Նրանք իրենց խաբված էին զգում, իսկ տաքսիստներն առանձնապ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Մարտի 7, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ ստորագրած նոր որոշման մեջ ասված էր. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018


Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված ...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Վարչապետ, քեզ չհասկացանք

Վարչապետ, քեզ չհասկացանք

Հունվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի առիթներով ոչ միայն հայտարարել էր, որ Հայաստանում չափազանց շատ են հանգստյան օրերը, այլև...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ